Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մենք Արգենտինա չենք, Իտալիա չենք, Բրազիլիա չենք, որ ունենանք 10-15 Մխիթարյան՝ մեկից հրաժարվենք, մյուս 14-ին հրավիրենք. Ռոբերտ Գասպարյան

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ իրեն չեն կանչել առաջիկա միջազգային խաղերին: «Տրամադրված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում»,- գրել էր ֆուտբոլիսը։ ArmDaily.am-ը այս թեմայով զրուցեց սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանի հետ։

-Պարոն Գասպարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։ Ինչո՞ւ Մխիթարյանին չհրավիրեցին։

-Ինչպես ես, այնպես էլ ամբողջ հանրությունը զարմացած է, նույն ինքը նաև Հենրիխ Մխիթարյանը զարմացած է, թե ինչպես նրա անունը չհայտնվեց Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում։ Ինքը ինքնին երևույթը շատ անհասկանալի է, որովհետև մենք Արգենտինա չենք, Իտալիա չենք, Բրազիլիա չենք, որ ունենանք 10-15 Մխիթարյան՝ մեկից հրաժարվենք, մյուս 14-ին հրավիրենք։ Մենք ունենք մի Մխիթարյան և այդ Մխիթարյանն էլ այսօր արդեն երիտասարդ չէ՝ 32 տարեկան է, և բոլորս էլ հասկանում ենք, որ կարճ ժամանակ անց Մխիթարյանը իր կարիերան ավարտելու է։ Միևնույն ժամանակ Մխիթարյանին չհրավիրելը կարելի էր հասկանալ այն համատեքստում, որ մրցաշրջանը ծանր է եղել և ծանր մրցաշրջանից հետո, որը և հոգեպես է ծանր եղել, և ֆիզիկապես, հրավիրել ընկերական խաղերի, որոնք ոչ մի բան չեն տալու Հենրիխ Մխիթարյանին, հասկանալի է։ Բայց ձևակերպումը, թե ինչու Հայաստանի հավաքական չի հրավիրվել Մխիթարյանը, շատ ավելի շատ ռեզոնանս է առաջացրել, այսինքն տարածած հայտարարությունը՝ ընտրության վերաբերյալ Խոակին Կապառոսի, հարցեր է առաջացրել, որին հաջորդել է Մխիթարյանի գրառումը, որտեղ նա գրել է, որ իրեն բերված պատճառները բավական չեն հավաքական չհրավիրվելու համար։ Ըստ երևույթին պատճառը դա է եղել, որ ցանկանում են օգտագործել ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին։ Դա ինքնին նորմալ է, բայց մատուցումը այնպիսին չի եղել, որը Հենրիխ  Մխիթարյանի սրտով լինի։ Իրավիճակը միևնույն ժամանակ և հասկանալի է, և անհասկանալի է։

-Մեր հավաքականը առաջիկայում, մասնավորապես աշնանը, լուրջ հանդիպումներ է ունենալու Աշխարհի առաջնության շրջանակներում։ Մխիթարյանի բացակայությունը չի ազդի այդ խաղերի արդյունքի վրա։

-Մինչև աշուն դեռ ժամանակ կա։ Միգուցե մինչև այդ լրիվ ուրիշ կազմ լինի։ Խոակին Կապառոսը, կարծում եմ, այդ ժամանակ կհրավիրի Հենրիխ Մխիթարյանին։ Մարզչի տեսանկյունից իր հայտարարությունը ինքնին պարզ է։ Այսինքն ինքը ցանկանում է հավաքականում տեսնել ֆուտբոլիստներին, որոնց չի տեսել, և ընկերական խաղերը Խորվաթիայի և Շվեդիայի հավաքականների հետ լավագույն առիթն են գործի մեջ տեսնելու այն խաղացողներին, օրինակ Ալբերտ Խաչումյանին, որին հրավիրել է Հայաստանի հավաքական, տեսնել նրանց գործի մեջ, որովհետև սեպտեմբերի խաղերին մենք ունենալու ենք կորուստներ՝ չեն լինելու Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը, Վարազդատ Հարոյանը, եթե չեմ սխալվում։ Խաղացողներ կան, որոնք բացակայելու են, և նրանց բացը լրացնելու փորձը գուցե հիմա լինի։ Կապառոսը շատ փորձառու մարզիչ է, ինքը գիտի Հենրիխ Մխիթարյանի որակները, գուցե դա մտքի մեջ պահելով նա այս անգամ Հենրիխին չի հրավիրել հավաքական, բայց պատճառաբանությունը, պարզաբանումը գուցե այնպիսին չի եղել, ինչպիսին կուզենար Հենրիխ Մխիթարյանը դա տեսներ։ Կարծում եմ, որ առաջիկա աշնանային խաղերում Հենրիխ Մխիթարյանը կլինի հավաքականում։ Եթե չլինի՝ բոլոր հարցերը պետք է Խոակին Կապառոսին ուղղել, և առողջ Հենրիխ Մխիթարյանին կարևորագույն խաղերին չկանչելը դա լուրջ ձեռնոց նետել է Մխիթարյանին և բոլորին։

-Հավաքականի նախորդ խաղերում Մխիթարյանը չէր մասնակցում։ Ի՞նչ եք կարծում, միգո՞ւցե Կապառոսը տեսավ, որ առանց Մխիթարյանի էլ հավաքականը կարողանում է լավ հանդես գալ և արդյունքներ գրանցել։

-Գուցե, իհարկե։ Նախորդ երեք խաղերում՝ Լիխտենշտեյնի, Իսլանդիայի և Ռումինիայի հետ խաղերում Հենրիխը չկար՝ վնասվածքի պատճառով և այդ վնասվածքը իրոք լուրջ էր։ Նրա բացակայութմաբ տղաները շատ լավ խաղացին։ Հենրիխի բացակայությունը հավաքականին նոր կերպար է տալիս։ Այսինքն դա հնարավորություն է տալիս մի շարք ֆուտբոլիսներին ցույց տալ իրենց ունակությունները, այսինքն խաղը վերցնել իրենց վրա և դառնալ հավաքականի առաջատար։ Մխիթարյանի պարագայում նրա կարգը այնքան բարձր է, որ հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են Մխիթարյանի հետ խաղալ և տեսնել, թե նա ինչ է անում։ Շատ դեպքերում Մխիթարյանը պատասխանատվությունն է իր վրա վերցնում, թիմակիցները մի փոքր այլ կերպ են գործում, երբ Հենոն դաշտում է, այսինքն փոխանցում են Հենրիխին անընդհատ, որպեսզի նա լուծի իրավիճակը։ Մտածում են, որ գուցե Հենրիխը ավելի լավ կանի դա, քան իրենք։ Իսկ երբ որ Հենրիխը՝ դե չկա Հենրիխը, պետք է հույսները իրենց վրա դնեն և դա աշխատեց, բայց առջևում մեզ շատ ավելի բարդ մրցակիցներ են սպասվում։ Գերմանիայի հետ նույն հնարքը, գուցե, չստացվի, բայց ամեն դեպքում ես նորից եմ կարծում, որ մենք այն շռայլությունը չունենք Հենրիխ Մխիթարյանի հավաքականը չհրավիրելու, որովհետև չենք ուզում նրան։ Բացի դա հանրային քննարկումները բավական լուրջ մակարդակի են հասել։ Ասում են՝ դե չկա Հենրիխը, ավելի լավ, մենք առանց իր էլ ենք հաղթել։ Այսինքն այդ կարծիքը, որ հիմա պտտվում է օդում, շատ վատ է։ Դա բոլորին է վնասում՝ և հավաքականին, և Կապատոսին, և իհարկե Հենրիխ Մխիթարյանին։ Դա շատ վատ կարող է դուրս գալ մեր դեմ սեպտեմբերին  և եթե Մխիթարյանը չլինի և մենք պարտվենք ամբողջ ջղայնությունը իջնելու է Կապառոսի վրա։ Մենք այդպիսի ազգ ենք, նույնիսկ ֆուտբոլում ենք պոպուլիստ։

-Ստացվում է այսպիսի դիսոնանս՝ Մխիթարյանը կա, մենք պատասխանատվությունը դնում ենք նրա վրա, այսպես ասած, արխային ենք ընկնում, բայց որ Մխիթարյանը չկա՝ պետք էլ չի, մենք առանց Հենոյի էլ ենք կարող հաղթել։

-Այո, այդ տեսանկյունից ահավոր դիսոնանս է։ Այո, գալու է ինչ որ մի օր, որ Հայաստանի հավաքականը ընդհանրապես առանց Հենրիխի խաղա, որովհետև մարդը կարիերան ավարտում է։ Մոտավորապես նույն իրավիճակում Բարսելոնան է, առանց Մեսսիի Բարսելոնան լրիվ ուրիշ թիմ է, Մեսսիով լրիվ ուրիշ թիմ է։ Հայաստանի հավաքականն էլ Հենրիխ Մխիթարյանով լրիվ ուրիշ թիմ է, առանց Հենրիխի լրիվ ուրիշ թիմ է։ Հենրիխի կարգը սկսվում է գնդակ կասեցնելուց սկսված։ Կրկնում եմ՝ շռայլություն է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, 2020-21 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին կազմ չներառել։ Ընկերական խաղերին միգուցե ոչինչ, բայց պաշտոնական խաղերում Հենրիխի ներկայությունը, եթե Խոակին Կապառոսը շարունակում է հավատալ իր գծած ծրագրին և խաղացնել երիտասարդ ֆուտբոլիստներին, գոնե պահեստայինների նստարանին կամ մարզումային պրոցեսին դա լրացուցիչ լիցք է, որովհետև այսօրվա երիտասարդ ֆուտբոլիստները Հայաստանում փորձում են հավասարվել Հենրիխ Մխիթարյանին։ Նա սահմանել է նշաձող, որին պետք է հասնել։ Նշաձող սահմանած ֆուտբոլիստին հավաքական չկանչելը երիտասարդ ֆուտբոլիսների մետ ևս կարող է դիսոնանս առաջացնել։

Արփինե Պետրոսյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™