«Հայաստանը թվերով»․ Հայաստանի պետական պարտքը 3 ամսվա ընթացքում ավելացել է ավելի քան 700 մլն դոլարով
Exclusive
ArmDaily.am -ը շարունակում է «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք ՀՀ պետական պարտքին։
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021 թ-ի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 8,6 մլրդ դոլար։ 2020 թ-ի դեկտեմբերի 31-ին կազմել էր 7,9 մլրդ դոլար։ Տարեսկզբի համեմատ արտաքին պետական պարքը 3 ամսվա ընթացքում ավելացել է ավելի քան 700 մլն դոլարով։
ՀՀ արտաքին պարտքը կազմել է 6,7 մլրդ դոլար, իսկ 2020 թ-ի դեկտեմբերի 31-ին այն կազմել է 6 մլրդ դոլար։
Ներքին պարտքը կազմել է 1,9 մլրդ դոլար։ Ներքին պարտքի էական փոփոխություն չի արձանագրվել։