Ինչ է վարձակալության պայմանագիրը, ինչպես է կնքվում. Քո իրավունքը
ADTVԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք անշարժ գույքի վարձակալության մասին։
Գույքը վարձակալության կարող է հանձնվել դրա սեփականատիրոջ կամ վերջինիս կողմից լիազորված անձի կողմից։ Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր: Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ այդ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին 1 ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ 3 ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Եթե վարձակալը չի վերադարձրել վարձակալած գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար։
Վարձակալության հարցերին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը, եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։ Կհանդիպենք։