Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արդարադատությունից՝ քաղաքականություն. ինչպես եւ ինչու դատավորը հայտնվեց Արթուր Վանեցյանի կուսակցությունում

ADTV

ArmDaily.am-ի տաղավարում հյուրընկալել ենք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, այժմ «Հայրենիք» կուսակցությանը անդամագրված Կարինե Պետրոսյանին։

Պետրոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք բազմաթիվ հարցերի։

Դատարան ներկայացրած հայցերի, վարույթի եւ քրեական գործի մասին

Եւ այսպես, նախկին դատավորը դատարան հայց էր ներկայացրել՝ վիճարկելով Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի ընտրությունը, դիմել էր նաեւ ՍԴ, որից հետո նրա դեմ կարգապահական վարույթ եւ քրեական գործ է հարուցվում։

Կարգապահական վարույթը մերժվում է, քրեական գործ հարուցելու որոշումը՝ կարճվում, սակայն դատավորը, ամեն դեպքում, հրաժարականի դիմում է գրում։ «Հաշվի առնելով, որ պայքարը պետք է շարունակել այլ դաշտում, ազնիվ գտնվեցի, դուրս եկա դատավորի պաշտոնից, որպեսզի այլ քաղաքական հարթակում, այլ ուժերի հետ միասին կարողանայի հասնել դատական իշխանության իրական անկախությանը»,-ասում է Կարինե Պետրոսյանը՝ հավելելով, որ բացի իր աշխատանքից ահռելի ժամանակ, էներգիա եւ գերլարված նյարդեր էր անհրաժեշտ երկու ճակատով կռիվ մղելու համար։

Արդյոք սա նման չէ՞ պայքարից փախուստի, ստացվում է, որ ճնշումներից ընկրկելով դատավորները կարող են թողնել իրենց առաքելությունը, միթե նման վճռականություն ունեն արդարադատություն իրականացնողները, նախկին դատավորն արձագանքում է.«Ես արդեն ապացուցել եմ, որ պայքարից խուսափողը չեմ, շարունակելու եմ իմ պայքարը այն սկսած գործի համար, որի համար դուրս եմ եկել դատական իշխանությունից»։

Ի դեպ, երեկ ՄԻԵԴ-ը հրապարակել է իր վճիռը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն (Հայկական ժամանակ օրաթերթ) ընդդեմ Հայաստանի գործով` ճանաչելով լրատվամիջոցը ներկայացնող ընկերության արտահայտվելու ազատության իրավունքի խախտում: Այս գործով դատավորը հենց Կարինե Պետրոսյանն էր, ով պարտավորեցրել էիք վճարել 6 000 000 դրամից ավելի բարոյական վնասի փոխհատուցում։ Այժմ նորից քննարկումներ են, որ դատավորների ապօրինի որոշումների պատճառով ՀՀ-ն իր պետական բյուջեից պետք է մոտ 11 մլն դրամ վճարի։ Նախկին դատավորը հիմնավոր եւ բավարար կասկածներ ունի, որ ՀՀ-ն այս գործով բավարար պաշտպանություն չի իրականացրել։

Արդարադատությունից՝ քաղաքականություն, ինչու, ինչպես Պետրոսյանը հայտնվեց իր ընկերոջ կուսակցությունում

Կարինե Պետրոսյանից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչու է ընտրել «Հայրենիքը», ոչ թե օրինակ ԼՀԿ-ն կամ «Հայաստանը», հրաժարական է տվել անտանելի ճնշումների պատճառո՞վ, թե՞ քաղաքականություն մտնելու համար։

Եւ իհարկե, հաշվի առնելով, որ Կարինե Պետրոսյանը Ռուբեն Վարդազարյանի ընկերն է, իսկ Վարդազարյանը՝ Արթուր Վանեցյանի, որքանով է պատահական եղել ընկերոջ ընկերոջ կուսակցությունում հայտնվելը կամ ինչ դեր է ունեցել Վարդազարյանը այս հարցում։

«Պարոն Վարդազարյանի հետ ընկերություն ենք անում ընտանիքներով, ես հպարտ եմ այդ ընկերությամբ։ Ես ընկերասեր մարդ եմ, ամենուր ընկերներ ունեմ, չեմ ընտրում իմ ընկերներին կուսակցական պատկանելիությամբ։ «Հայրենիք» կուսակցությունը ընտրել եմ ղեկավարի անձով պայմանավորված, պարոն Վանեցյանը, թողնելով պաշտոնը, բարեկեցության բոլոր պայմանները, դուրս եկավ պայքարի, կանգառի կոչ արեց, նման մարդու հետ ճանապարհ գնալը պատիվ է։ Ընտանեկան միջոցառման ժամանակ ուղղակի հանդիպել եմ պարոն Վանեցյանի հետ, այնպես ստացվեց, որ մենք նույն սեղանի շուրջ նստեցինք, դրանից հետո ստացա այդ առաջարկը, որը մեծ սիրով եւ պատվով ընդունել եմ»,-ասում է դատավորը։

Ապաքաղաքական պաշտոնից՝ կուսակցական, ինչ է անելու քարոզարշավին եւ արդյոք դատական համակարգի դռները փակված չեն

Կարինե Պետրոսյանը վստահեցնում է՝ որեւէ ցուցակի հարց չի քննարկվել, ժամանակավրեպ է այդ մասին խոսելը, եթե կունենա առաջարկ նախագահից, այդ մասին կհայտնի, հետեւաբար՝ դեռ վաղ է անդրադառնալ արդեն խորհրդարանում իր հնարավոր նախաձեռնություններին։

Ամեն դեպքում, նախկին դատավորից հետաքրքրվել ենք, թե քարոզարշավին ինչպես է մասնակցելու, ինչ մեսիջներով է շփվելու քաղաքացիների հետ, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին դատավորների նկատմամբ բավականին ատելություն, թշնամանք է ներարկվել, հետեւաբար՝ գրկաբաց ընդունելություն դժվար է ակնկալել, իհարկե, եթե որոշել է ներկայանալ որպես նախկին դատավոր։

«Ես որպես նախկին դատավոր չեմ ներկայանալու, մարդկանց հետ շփվելու եմ որպես շարքային քաղաքացի»,-ասաց Պետրոսյանը՝ հավաստիացնելով, որ դատական համակարգի նկատմամբ անվստահություն, վատ վերաբերմունք չկա։

Ինչպե՞ս է իրեն զգում ամբողջ կյանքում ապաքաղաքական պաշտոն զբաղեցրած Պետրոսյանը կուսակցականի կարգավիճակում եւ արդյոք հասցրել է հիասթափվել քաղաքականությունից։

«Ես քաղաքականություն վարդագույն ակնոցով չեմ մտել, պատրաստ եմ ամեն ինչի, ես ամեն ինչ իմ կյանքի ընթացքում տեսել եմ»։

Հարցրեցինք նաեւ, որ թե հաշվի առե՞լ է, որ քաղաքականություն մտնելով ըստ էության փակվում են դատական համակարգի դռները, այսպես թե այնպես իքս տարի հետո չի կարողանալու ազատվել քաղաքականացված լինելու տիտղոսից։

Օրինակ՝ նույն պարոն Ջհանգիրյանին, երբ քննադատում են, հիշեցնում են նաեւ 2008թ ընդդիմությանը միանալը, քաղաքական գործունեությունը։ Պետրոսյանը նշեց, որ երկարաժամկետ պլաններ չի մշակում, սակայն իր եւ Ջհանգիրյանի օրինակը նույնական չէ, քանի որ վերջինս միացել է ընդդիմությանը՝ զբաղեցնելով պաշտոնը, իսկ ինքը միայն հրաժարականից հետո է քաղաքականություն մտել։

Հանուն դատական համակարգի անկախության, բայց այդ անկախության դեմ ոտնձգություններ անող ուժերի հետ

Կարինե Պետրոսյանին հարցրինք՝ արդյոք նրան չի կաշկանդում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ մի հարթակում գտնվելը, չէ՞ որ նրանց ժամանակ դատական համակարգի նկատմամբ բազմաթիվ ճնշումներ կային, ստացվում է, որ դատական համակարգի անկախության համար պայքարի սխալ ընկերներ է ընտրել։
«Պետք է վերացվեն բոլոր բաժանարար գծերը, պետք է համախմբվենք, ներենք, զղջանք եւ միասին առաջ շարժվենք։

Մենք հիմա չունենք նախկիններ, այդ բոլոր մարդիկ ամենալավն են գիտակցում, թե որքան կարեւոր է անկախ դատական համակարգը»,-ասաց Պետրոսյանը։

«Հայրենիք» կուսակցության անդամին հիշեցրեցինք նաեւ իրենց առաջնորդի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունը առ այն որ «դատավոր Հրաչը ուզած-չուզած կալանքը պետք է տար», հետեւաբար՝ ինչպես է հավատում այս դաշինքին եւ որ նրանց օրոք իսկապես կհաջողվի ունենալ անկախ դատական համակարգ։ Պետրոսյանը նշեց, որ չկա որեւէ մեղադրական դատավճիռ, եւ եթե այս գործով իշխանությունը որեւէ հիմք, ապացույց ունենար, վաղուց արդեն Արթուր Վանեցյանի դեմ քայլեր կարվեին։

Արդյոք Կարինե Պետրոսյանի՝ ընդդիմադիր քաղաքական ուժին անդամագրվելը եւ նախկինների հետ ընտրություններին մասնակցելը չի դառնա լակմուսի թուղթ դատական համակարգը քննադատոսղների համար, որ «այ տեսեք, բա որ մենք ասում էինք, որ դատական համակարգը նախկինների շահերն է սպասարկում, հազար թելերով կապված են նրանց հետ»։

«Եթե ձեր ասածը իրականությանը համապատասխաներ, ես դուրս չէի գա, կշարունակեի պաշտոնավարել որպես դատավոր եւ ինչ-որ պայքարի եղանակներ գտնել, ես հենց հասկացա, որ որեւէ խոսք կարող է դիտարկվել քաղաքական, դուրս եկա»,-ասաց Պետրոսյանը։

Այս եւ այլ կարեւոր հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™