Ոչ ոք չէր կարող տեսնել առաջնագիծը, որովհետև չկա՞ր. Ո՞վ է ստում. Նիկոլ Փաշինյան VS Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
ՔաղաքականՄայիսի 3-ին Ազգային ժողովում ի պատասխան Թագուհի Թովմասյանի հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև դրա հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի:
Այն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, մատչելի է, վատ առաջնագիծ է, և, փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ էլ ադրբեջանցիները չեք կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»։
Երեկ «Հանրային Հեռուստատեսության» եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ ձմռան պատճառով չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել։
Ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի և Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։