Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Այո՛, քննադատել եմ, այո՛, այսօր էլ քննադատում եմ այնժամանակյա որոշ կուսակցականների, չինովնիկների վարքուբարքը. Թեհմինա Վարդանյանը՝ ՀՀԿ-Հայրենիք դաշինքին միանալու մասին

Քաղաքական

Երեկ Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հայտնեց, որ միանում է  «Հայրենիք» կուսակցության թիմին։ ArmDaily.am-ը զրուցել է Վարդանյանի հետ՝ ընտրություններին մասնակցության և գործչի քաղաքական հայացքների մասին։

-Ինչպե՞ս որոշեցիք միանալ «Հայրենիք» կուսակցությանը։

-Ես շատ դժվար եմ եկել այդ որոշմանը և քաղաքական դաշտը ամբողջապես ուսումնասիրելուց հետո, բոլոր կուսակցությունների արժեքային համակարգերը նկատի ունենալով՝ վերջիվերջո հանգեցի այն եզրակացության, որ իմ սկզբունքները համընկնում են «Հայրենիք» կուսակցության սկզբունքների հետ, և այժմ վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին, ապա ես ամենևին չեմ խորշում այն հանգամանքից, որ դաշինքի մաս է կազմում Հանրապետական կուսակցությունը, որովհետև եթե նայենք երկու կուսակցությունների արժեքային համակարգերը, պահպանողական տեսակը, ազգային արժեքներին վերաբերող բոլոր թեզերը, դրանք համընկնում են և պատիվ ունեմ։

-2017, ապա 2018 թվականներին ընտրություններից առաջ Ձեր ծավալած քաղաքական գործունեության ընթացքում ընդդիմադիր կեցվածք ունեիք և խիստ քննադատում էիք Հանրապետական կուսակցությանը։ Այժմ խնդիր չէ՞ այդ կուսակցության անդամների հետ նույն դաշինքով հանդես գալը։

-Գիտեք, ներկայում ևս քննադատում եմ Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամների, ինչպես նաև կարկառուն ներկայացուցիչների, պաշտոնյաների այդ ժամանակվա վարքուբարքը, ինձ համար որևէ բան չի փոխվել, իմ արժեքները չեն փոխվել։ Իմ սկզբունքները չեն փոխվել և ես շարունակելու եմ նման երևույթները քննադատել։ Այսինքն այստեղ անձերով պայմանավորված չի։ Մենք այսօր ունենք պետականություն, երկիր կորցնելու խնդիր և միջանձնային հարաբերությունները ինձ քիչ են մտահոգում։ Այո՛, քննադատել եմ, այո՛, այսօր էլ քննադատում եմ այնժամանակյա որոշ կուսակցականների, չինովնիկների վարքուբարքը։

-Իսկ այդ քննադատությունները միջդաշինքային հարաբերություններում խնդիրներ չի՞ առաջացնի այլ անդամների հետ։

-Ես նման խնդրի դեռ չեմ բախվել և որևէ վատ ազդակ, կամ բացասական ազդակ չեմ լսել Հանրապետականի թևից։ Լրիվ հակառակն է։ Կարծում եմ՝ հանունի է այս միավորումը, ոչ թե ընդդեմ։ Ինչ վերաբերում է ընդդեմին, այո՛,  ընդդեմ գործող վարչակազմի է, ընդդեմ կապիտուլյանտ իշխանությունների, ընդդեմ երկիրը տապալած և կառավարման համակարգը տապալած ճիվաղների է։

-Ինչպիսի՞ արձագանքներ եղան «Հայրենիքին» միանալու Ձեր հայտարարությունից հետո։ Ձեր հիմնական էլեկտորատը ընդդիմադիր քաղաքական կեցվածք ունեցող քաղաքացիներ էին, ինչպես ընդունվեց այն փաստը, որ Դուք նախկիններին եք միացել։

-Արձագանքների ծանրակշիռ մեծամասնությունը, ի զարմանս ինձ, եղել է դրական։ Անկեղծ ասած՝ երեկվանից ժամանակ չեմ ունեցել դաշտը մանրակրկիտ ուսումնասիրել, բայց նախատրամադրվածությունը լավ է։

-Իսկ նախկին թիմակիցներից ինչպիսի՞ արձագանք է եղել։

-Եղել է ևս ադեկվատ, դրական արձագանքներ։ Ոչ բոլորի հետ եմ դեռևս կապի դուրս եկել, բայց ևս ադեկվատ արձագանքներ են եղել։ Սա իմ որոշումն է, և իմ բոլոր որոշումները ցանկացած պարագայում պետք է ընդունելի լինեն և հարգանքի արժանի լինեն, որովհետև ես հարգում եմ իրենց որոշումները։

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ԼՀԿ-ի դեմ ընտրապայքարը՝ հաշվի առնելով, որ կուսակցության ընտրական շտաբի ղեկավարը ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն է, ում հետ Երևանի քաղաքապետարանում երկար ճանապարհ եք անցել։

-Պարոն Խաժակյանի հետ միասին, մենք ոչ միայն քաղաքական ընտրապայքար ենք անցել և քաղաքական ճանապարհ ենք անցել, այլ նաև մենք մտերիմ ընկերներ ենք։ Եվ դա վստահ եմ երկուստեք որևէ մեկիս չի խանգարի շարունակել մեր անձնային հարաբերությունները։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը՝ այստեղ ամեն ինչ տրիվիալ է և որևէ ավելոորդ էմոցիա չեմ կարծում, որ լինի։ 

-2018 թվականին, երբ «Մենք» դաշինքով էիք հանդես գալիս, լոյալություն էիք դրսևորում ներկայիս իշխանությունների դեմ և հայտարարում էիք, որ արդար ու ազատ ընտրություններ են տեղի ունեցել։ Այս տարվա ընտրություններից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք։

-Ես ակնկալիք ունեի, որ այս իշխանությունները ուղղակի ամոթից տանից դուրս չեն գա, ուր մնաց ընտրություններ մասնակցել և ընտրություններ կազմակերպել։ Ակնկալիքներս բացասական են արդար ընտրություններ անցկացնելու հետ կապված, որովհետև այս իշխանությունները, ինչպես բոլորս վերջին ամիսներին համոզվեցինք, աթոռը պահելու և սեփական կաշին փրկելու համար պատրաստ են ամեն քայլի և այն կետերում, որում քննադատում էին նախկին իշխանություններին և նախկին իշխանավորներին, հիմա 5 և 6 անգամ ավել գործելաոճ և գործիքակազմ են դրսևորում։ Եթե նախկին իշխանություններին մեղադրում էին ընտրություններ վատ կազմակերպելու և անարդար ընտրությունների մեջ, ներկա իշխանությունները կրկնապատիկ կարող են մեղադրվել դրանում։ Ժամանակը ցույց կտա։ Այնուամենայնիվ բոլոր քաղաքական ուժերը պետք է սթափ լինեն, խոհեմ լինեն և ուշադիր լինեն նմանօրինակ երևույթներին։

-Ի՞նչ կարծիք ունեք Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների վերաբերյալ։ Նախկինում Դուք դեմ էիք արտահայտվում ռեյտինգային ընտրական համակարգին, իսկ այժմ ընտրությունները կկազմակերպվեն առանց այդ համակարգի։ Կաջողե՞ն այս ընտրությունները։

-Ես կարող եմ ասել, ինչու գործող իշխանությունները, իմ պատկերացմամբ, հանեցին ռեյտինգային համակարգը, որովհետև գործող իշխանությունների որևէ ներկայացուցիչ չի կարող գնալ իր վարչական շրջանում կամ իր մարզում կանգնել բաց ճակատով և ժողովրդից քվե ողորմալ։ Ուղղակի չի կարող։ Եվ Ընտրական օրենսգիրքը ուղղակիորեն փոխվեց զուտ մի բանի համար, որ ցուցակը գլխավորի մեկ անձ Նիկոլ Փաշինյանը։

-Այսինքն ինչպես նախկինում, այժմ էլ անձերի՞ պայքար է գնում։

-Այո։ Առհասարակ ռեյտինգային ընտրակարգը ունի և իր դրական, և իր բացասական կողմեր, որոնց մասին մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք։ Բայց այդպես էլ դուրս է գալիս, որ օրինակ Լոռու մարզը, կամ Շիրակի մարզը իր ներկայացուցիչը չի ունենում արդեն ԱԺ-ում անհատապես։ Սա, եթե ժողովրդավար տեսանկյունից նայենք, կարծում եմ, այնուամենայնիվ սխալ է, բայց այս ընտրակարգի ափալ-թափալ փոփոխությունը միտված է մի բանի, որպեսզի ևս մեկ անգամ մենք գնանք անձնավորված ընտրության, այսինքն ընտրեն Նիկոլ Փաշինյան, չընտրել նրա ուսապարկերից որևէ մեկին, որովհետև ուսապարկերը, որքանով էլ ուսապարկ են, գնալ կանգնել իրենց վարչական շրջանում, իրենց թաղերում, մարզերում, գյուղերում և քվե ողորմալ այն իշխանության համար, որը տապալել է կառավարումը, պատերազմը և 3 տարվա մեջ հնարավոր և անհնար բոլոր ոլորտները, ինչպես նաև տնտեսությունը։

Արփինե Պետրոսյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™