Տղերք, գնում ենք առաջ՝ մեռնում ենք միասին, ողջ ենք մնում միասին. Հերոսը (տեսանյութ)
ADTVՄանուկյան Լևոնը զոհվեց 20 տարին չբոլորած։ Քաշի խնդիր ուներ, սակայն շատ էր ուզում ծառայել բանակում։ Մորն ասում էր, որ ինքն էլ պիտի զինվորական համազգեստ հագնի ու ծառայի հայրենիքին։
Ընկերասեր էր, բարի, հոգատար։ Տատիկը պատմում է, որ թոռը բանակից զանգում ու հետաքրքրվում էր, արդյոք տատը գումար ունի դեղ և սնունդ առնելու համար։ Տատն ասում է, որ բանակից զորացրվելուց հետո թոռանը նոր հեռախոս էր խոստացել։ Նոր հեռախոսը նվիրել է Լևոնին՝ Եռաբլուրում հանձնել է թոռանը։
Լևոնը ծառայությունը պատվով է անցել, շնորհակալագրեր են տվել լավ ծառայության համար։
Զինակից ընկերները պատմել են մորը, որ այդ նիհար տղան բազմաթիվ վիրավորների ու զինակից ընկերների կյանք է փրկելու ու ամեն անգամ կռիվ գնալիս ժպիտով է գնացել։
Ծառայակիցը պատմել է Լևոնի մորը, որ նա ժպիտով է գնացել կռվի ու իր զինակիցների մեջքին խփելով ասել՝ «Չմտածեք, տղերք, եթե մեռնելու ենք գնում, ապա միասին, եթե ողջ ենք մնում,էլի միասին»։
Մանրամասները՝ տեսանյութում։