Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ի տարբերություն ԱԺԲ-ի մեր գործընկերների՝ մեզ համար սկզբունքային է խորհրդարանում փոքր խմբով ներկայություն ապահովելը. Տիգրան Խզմալյան

Քաղաքական

Armdaily.am-ի զրուցակիցն է (Հայաստանի եվրոպական) կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

-Պարոն Խզմալյան, վերջերս դուք և Արկադի Վարդանյանը դուրս եկաք ԱԺԲ կուսակցությունից, ինչը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից և տարբեր շահարկումների առիթ դարձավ: Դուք տևական ժամանակ գործընկերներ էիք, եղել եք Նախախորհրդարանի հիմնադիրներից։ Պարզաբանեք, խնդրեմ, այն հանգամանքները, որոնք պատճառ հանդիսացան ԱԺԲ-ն լքելու համար:

-Մենք Ժիրայր Սեֆիլյանի հետ հին ընկերներ էինք, իսկ մնացածի հետ ծանոթացել եմ ավելի ուշ: Մեզ միավորում է ապագաղութացման գաղափարը և երկիրն ազատագրելու գերխնդրի գիտակցումը, սակայն, մենք ունենք տարաձայնություններ դրան հասնելու միջոցների շուրջ: 2014-15 թթ., երբ որոշում ընդունեցի հեռանալ Նախախորհրդարանից, պատճառը հենց այդ տարաձայնություններն էին: Այդ մասին ես ամիսներ շարունակ խոսում էի Սեֆիլյանի հետ, բացատրում և պնդում էի իմ տեսակետը: Այն ժամանակ նա դա չընդունեց, իսկ ընթացքը բոլորին հայտնի է: Ես՝ Արկադի Վարդանյանի հետ միասին, բարձրացրեցինք մի շարք հարցեր, որոնք միտված էին (Հայաստանի եվրոպական) կուսակցությունը ավելի ընդգրկուն և ազդեցիկ ձևով ներառել ԱԺԲ-ի աշխատանքներում:

Նրանք մերժեցին: Նաև այդ պատճառով մենք սկսեցինք վերանայել մեր համագործակցության հեռանկարները: Հաջորդ կարևոր պատճառը, որը նշել եմ մեր հայտարարության մեջ, այն է, որ Բևեռի մեր գործընկերներն ասում են, որ չի բացառվում ընտրություններին մասնակցելը և այն պարտադիր պայման չէ, իսկ մեզ համար դա սկզբունքային խնդիր է: Մենք որոշեցինք, որ բոլոր դեպքերում պետք է մասնակցել, որքան էլ դրանք լինեն կասկածելի, ինչպիսին եղել են նախորդները: Մեր ջանքերի շնորհիվ սկսվեց երկխոսություն մեր արևմտյան գործընկերների հետ. նրանք մեր մեջ տեսան այն ուժը, որը կարող է լինել հիմք՝ ապագա ժողովրդավարական, ինքնիշխան Հայաստանի համար:

Դրա վկայությունն այն է, որ մենք սկսեցինք ստանալ պաշտոնական նամակներ ԱՄՆ-ից:

Եվ այս պայմաններում ինձ սկզբունքային և կարևոր է թվում, մնալ այս դաշտում և չզիջել այն այլ կուսակցություններին,- ռուսական գործակալներին և Կրեմլի խամաճիկներին:

Մենք փորձելու ենք ստանալ այնքան ձայն, որքան անհրաժեշտ է ապագա խորհրդարանում մի փոքր խմբով ներկայանալու համար: Հաջորդ տարաձայնությունն այն է, որ ԱԺԲ-ն որոշ սահմանափակումներ է դնում, օրինակ՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրի կարգավիճակը, որն ԱԺԲ-ն հիմա հայտարարում է որպես միջանկյալ նպատակ, իսկ մեզ համար նպատակ է Հայաստանի եվրոինտեգրացումը, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցությունը: Իհարկե, սա սկզբունքային տարբերություն չէ, բայց դա նույնպես մարտավարություն է: Պատճառներից է նաև մեր գործընկերների հետ կապված որոշ բարդություններ՝ կապված ընտրություններին մասնակցելու տեխնիկական խնդիրների հետ:

Օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանը չի կարող մասնակցել հինգ տարվա ՀՀ քաղաքացիություն չունենալու պատճառով, Արա Պապյանը՝ երկքաղաքացիության և մեր տարբեր գործընկերներին առնչվող այլ խնդիրներ, որոնք ԱԺԲ-ի մասնակցությունը կարող են կասկածի տակ դնել, իսկ մնալով այդ կազմում՝ (Հայաստանի եվրոպական) կուսակցությունը ևս կորցնելու էր ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, հետևաբար՝ մենք օգտագործեցինք այդ գաղափարը և անվանեցինք (Մատյան գունդ):

Իհարկե, մենք չունենք այնքան հնարավորություններ, գրասենյակներ, որքան ունի ԱԺԲ կուսակցությունը, որոնք ստեղծվել են նաև իմ և Արկադի Վարդանյանի ջանքերի շնորհիվ:

Այնուամենայնիվ, մենք գերադասեցինք ապահովել մեր ներկայայությունը բոլոր դեպքերում՝ անկախ այն հանգամանքից՝ մասնակցելու է ԱԺԲ-ական այս կամ այն թեկնածուն կամ ամբողջ կուսակցությունը, թե՝ ոչ:

-Ձեր հեռանալն ընկալվում է որպես դավաճանություն և, քանի որ դավաճան եք, լավ է, որ հեռացաք: Այսպես են մտածում ԱԺԲ-ի համակիրները: Այս մարդկանց խոսք ունե՞ք ասելու:

-Դե, եթե իրենք ուրախ են, որ ես հեռացա, իրենք դրանից լավ են զգում, ես իրենց շնորհավորում եմ: Եթե ես մի քանիսին կամ մի քանի տասնյակ մարդկանց ուրախություն եմ պատճառել, ես երախտապարտ եմ ճակատագրիս:

-Հիմա դուք քաղաքական դաշտում ինչպիսի դիրքավորում ունեք ԱԺԲ-ի նկատմամբ: միևնույն բևեռում եք հանդես գալիս, թե՝ հակառակ:

-Ընդհանրապես Հայաստանում կա երկու քաղաքական բևեռ՝ ինքնիշխանության, ազգային և ժողովրդավարական ուժերի բևեռ և ռուսական գործակաների անթիվ կուսակցությունների բևեռ: Մենք հակառակ բևեռներում չենք այնքան ժամանակ, որքան մեր կուսակցությունը և (Ազգային ժողովրդավարական բևեռ) և (Սասնա ծռեր) կուսակցությունները հավատարիմ են մնում ռուս-թուրքական լծից Հայաստանն ազատագրելու գաղափարին: (Հայաստանի եվրոպական) կուսակցության համար դա ծրագրային խնդիր է, այնպես որ մենք տարբեր, առավելևս հակառակ բևեռներում չենք:

Նաև պետք է նշել, որ վերջին շրջանում ԱԺԲ-ի ուղղվածությունը փաստորեն (Հայաստանի եվրոպական) կուսակցության ծրագրային կետերն էին: Մենք մեծ աշխատանք կատարեցինք, որպեսզի ԱԺԲ-ն հենց այս քաղաքականությունը որդեգրի, և ես հպարտ եմ դրանով: Արկադի Վարդանյանի և իմ ջանքերի շնորհիվ է, որ մենք հիմա նույն դաշտում ենք:

-Այսքան ժամանակ հանդես եք եկել որպես ԱԺԲ-ի անդամ: Հիմա, երբ ընտրություններին մնացել է մեկ ամիս, այս կարճ ժամանակահատվածում կարո՞ղ եք, կհասցնե՞ք (Հայաստանի եվրոպական) կուսակցության գաղափարները, ծրագիրը հասցնել ընտրողին և ձևավորել կարծիք, համոզմունք, թե ինչու պետք է ընտրողն իր ձայնը տա ձեզ:

-Առաջին օրը չէ, որ ես հասարակական գործունեություն եմ ծավալում: Տասնամյակներ շարունակ ասել եմ այն, ինչ ասում եմ հիմա, բոլորի հետ միասին պայքարել եմ նույն գաղափարի համար, հետևաբար՝ իմ անձի մասին հասարակությունը որոշակի գաղափար ունի: Ինչ վերաբերում է (Հայաստանի եվրոպական) կուսակցությանը. այն ստեղծվել է 3 տարի առաջ, այսինքն նոր կուսակցություն չէ և բոլոր այն գործողությունները, որոնք արվում էին վերջին տարիներին՝ ցույցեր ռուսական դեսպանատան մոտ կամ Գյումրու102-րդ ռազմաբազայի մոտ, բողոքի ցույցեր մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի դեմ:

Տարիներ շարունակ դա անում էր (Հայաստանի եվրոպական) կուսակցությունը: Այնպես որ, ԱԺԲ կուսակցությունը չէ, որ ստեղծել է դա:

ԱԺԲ-ը պարզապես միացավ մեր կուսակցության արդեն 3 տարի շարունակվող պայքարին:

Հիշողություն և հետաքրքրվածություն ունեցող բանական մարդիկ կարող են դա տեսնել, ստուգել, մենք ապրում ենք համացանցի դարում, որտեղ այդ նյութերը հասանելի են և բավական է մի քանի կոճակ սեղմել և տեսնել ով ով է և ով ինչ է արել:

Իզաբելա Սուլթանյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™