Ոստիկանությունը 1 մլն դրամ է հատկացրել պատերազմում զոհված ոստիկանների անվանական հուշատախտակի համար
Exclusive
ՀՀ ոստիկանությունը «ՄԷՍ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել՝ Արցախյան պատերազմում զոհված ՀՀ ոստիկանության զինծառայողների անվանական հուշատախտակի պատրաստման և տեղադրման համար։ Պայմանագիրը կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով։
Ըստ պայմանագրի ոստիկանությունը վճարելու է 1 մլն դրամ և տրամադրելու է սև հնդկական գրանիտը։ Հուշատախտակը բաղկացած է լինելու 5 կտորից, վերևի հատվածում փորագրվելու է «Փառք և խոնարհում»։ Այն տեղադրվելու է Նալբանդյան 130 հասցեում։
Հուշատախտակն ունենալու է հետևյալ տեսքը.
«ՄԷՍ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի տնօրենը Է. Մովսիսյանն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ի դեկտեմբերին։