Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Մեղքս չեմ թաքցնի՝ շատ կարճ ժամանակ սատարել եմ Փաշինյանին. իջևանցի ավանակատերը՝ իր մոտ հայտնաբերված թմրամիջոցի ու իր քայլերի մասին

Քաղաքական

Երեկ՝ մայիսի 10-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սևադա Ղուկասյանն  Ազգային ժողովի դարպասների մոտ էր բերել ավանակին, իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը։ Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են։ «Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ»,-ասել է Սևադա Ղուկասյանը։ 

Ոստիկանները ավանակատիրոջը և ավանակին բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Մամուլում լուրեր էին տարածվել, որ վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կասկածելի թմրանյութ և նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

ArmDaily.am-ի հետ զրույցում Ղուկասյանը, անդրադառնալով իր մոտ թմրանյութ հայտնաբերվելու մասին լուրին, ասաց. «Մարդ առնվազն պետք է հիմար լինի, որ հասկանալով ինչ ակցիայի է գնում ու ինչ կարող է իր հետ կատարվել, մոտը նման բան պահի, բացի դա ես ոստիկանական բաժանմունքում ինձ շատ լավ եմ զգացել, ունեցել եմ ազատ տեղաշարժի իրավունք, ու նույնիսկ մի քանի անգամ իրենց զուգարանից եմ օգտվել, այսինքն, եթե առաջին մատնանշածս դեպքով ես խառն եմ եղել էդ թմրանյութը մոռացել եմ կամ հետս եմ վերցրել, երկրորդ էպիզոդում գոնե պարապ եմ եղել, ուղեղս կարելի էր կենտրոնացնել ու հասկանալ, որ դա կարելի է չեզոքացնել ու կչեզոքացնեի։ Բացի դա, նշված է, որ իբր խուզարկության արդյունքում, և այլն, բայց ինձ ոչ մեկ չի խուզարկել, ընդամենը բացատրությունները գրելուց հետո ըստ կարգի գրպաններիդ պարունակությունը դատարկիր ու ազատ ես։ Ես իմ կամքով իմ գրպանի պարունակությունը դատարկել եմ, ու նաև էդ թղթի կտորը, որի մեջ կար այդ առաջին հայացքից կանեփանման զանգվածը՝ ինչպես իրենք էին ասում»։

Հարցին՝ իսկ ի՞նչ էր իրականում և որտեղի՞ց էր ձեզ մոտ հայտնվել, եթե պնդում եք, որ դուք նման բան չեք ունեցել ձեզ մոտ՝ նա պատասխանեց. «Զարմանալին այն է, որ դեռ փորձաքննություն պետք է արվի դրա հետ կապված, դեռ փորձագետը պետք է որոշի, թե ինչ է, միգուցե ինչ որ մեկը չար կատակ է արել, ասենք չորացրած կանաչի է գցել գրպանիս մեջ՝ ակցիայի ժամանակ, չեմ կարող ասել»։

Դիտարկմանը՝ բացառո՞ւմ եք, որ դա կարող է տեղի ունեցած լինել ոստիկանական բաժնում՝ նա պատասխանեց. «Հանուն արդարության ասեմ, որ ամենաքիչը որ կասկածում եմ, ոստիկանների վրա եմ կասկածում, քանի որ ես ֆիզիկական մոտիկից շփում չեմ ունեցել իրենց հետ, ընդամենը այդ բերման ենթարկվելու ժամանակ եմ շփվել, բացի դա էլ ոստիկանների պահվածքը, իրենց վերաբերմունքը, ինձ ամենաքիչն է կասկածի տեղիք տալիս, ամեն դեպքում մեկ էլ հիշում եմ, որ այնտեղ ոստիկանները փորձում էին ինձ համոզել, որ այ ախպեր քանակը շատ էլ չի, ու իրոք քանակը շատ էլ չէր, ու դա էլ ինձ կասկածի տեղիք է տալիս, որ էդ գլխիս սարքողը ոչ թե ուզել ա, որ ես դատվեմ, այլ փորձել ա դրա միջոցով ինձ վարկաբեկել ու սարքել նենց, որ իբր էդ ամեն ինչը, որ տեղի է ունեցել, թմրանյութի ազդեցության տակ է եղել, սա իմ ենթադրություններն են»։

Նա նշեց, որ հաշվի առնելով ներկա իշխանությունների վերջին 3 տարում վարած քաղաքականությունը, չի բացառում, որ վաղն էլ իր տանից զենք-զինամթերք հայտնաբերեն, կամ խուզարկեն ու միջուկային զենք գտնեն։ «Իմ համար զարմանալի է այն հանգամանքը, որ դեռ փորձաքննություն չի արվել, դեռ ինձ էլ չեն տեղեկացրել, թե այդ զանգվածը թմրանյութ է, թե խառը կանաչի, ու արդեն դրա մասին լրատվական կայքերը գրում են, որ հայտնաբերվել է թմրանյութ»։

Հարցին՝ ակցիան շարունակական լինելո՞ւ է, նա արձագանքեց, որ փորձելու է անպայման Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած հետ տանել Իջևան։ 

Անդրադառնալով հարցին՝ 2018թ-ի իշխանափոխության ժամանակ արդյոք սատարել է Նիկոլ Փաշինյանին՝ նա պատասխանեց. «Հա, մեղքս չեմ թաքցնի, շատ կարճ է տևել, ես ի տարբերություն շատերի, շատ շուտ հասկացա, որ մենք խաբվում ենք, չհասցրեցի էյֆորիայի մեջ ընկնել, շատ շուտ ուշքի եկա։ Ցույցերին մասնակցել եմ, բայց շատ քիչ։ Փորձել եմ այս ամենին լավ աչքով նայել»։

Արմինե Նավոյան

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ
Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել․ ՊԲ
Օգոստոսի 8-ից 9-ը բացահայտվել է հանցագործության 64 դեպք
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
ԱՀ ոստիկանությունում կիբերհանցագործության մասին հերթական հաղորդումն է գրանցվել
Արմավիրի մարզպետարանի վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
ՃՏՊ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ
Բայդենն այսօր կստորագրի Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթղթերերը
Աչաջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ մանրամասներ
Օրվա աստղագուշակ
«Հրապարակ». Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել
«Հրապարակ». Ովքեր են ՏԻՄ ընտրություններում պայքարելու Սիսիանի համայքնի ղեկավարի պաշտոնի համար
«Ժողովուրդ»․ Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու
«Ժողովուրդ». Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում
«Ժողովուրդ»․ Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը
«Ժողովուրդ»․ Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է
36 ժամ գազ չի լինի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
«Ապարան թան պլյուս» ապրանքանիշը վերացրել է խախտումները. ՍԱՏՄ
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը
Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կան վիրավորներ
Տարոն Նազարյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
Երևանի, Լոռու և Շիրակի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 2 357 խախտում
Անունը դնում են ուսումնական հավաքներ, բայց «ուսումնական» բառը փնտրում ու չես գտնում․ Տիգրան Աբրահամյանը՝ եռամսյա հավաքների մասին
Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում
Ոչ մի պարագայում չխոչընդոտել ոստիկանության ծառայողների աշխատանքը․ Ոստիկանություն
Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա
ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար․ Financial Times
ՌՈ բաժիններ են տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնք զինծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց․ ՊՆ
Շախմատի օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց Ադրբեջանին
Նոր նշանակումներ դատական համակարգում՝ նախագահի հրամանագրերով
ՌԴ նախագահը Կարեն Շախնազարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը յոթ ամիսներին կազմել է 770 հազար
Տնային պայմաններում խնամք է ստանում տարեց և հաշմանդամություն ունեցող շուրջ 1820 շահառու
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը
Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
46-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին
6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից
Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը կդադարեցվի
Չինաստանի և Սինգապուրի գիտնականները հենիպավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել
Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը
Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան
Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում
Ենոքավանի մոտ ուսուցչուհին աշակերտների հետ մոլորվել է անտառում
Երեւանի քաղաքապետարանը 15 տրոլեյբուս կգնի
Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ)
Վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում Երևանում․ ՊՆ-ն՝ վիրավորների առողջական վիճակի մասին
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում. տուժածներ չկան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™