Ավելի քան 141 մլն դրամ՝ «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման համար
Exclusive
ՀՀ ԿԳՄՍՆ-ն մայիսի 4-ին պայմանագիր է կնքել «ՄԱՆՈՒԿՅԱՆ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Մանուկյանի հետ՝ Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Անվերջության ժապավեն»՝ ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար։
Ըստ պայմանագրի նախարարությունը նշված աշխատանքի իրականացման համար վճարելու է 141,106,430 դրամ։ Ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավորվում է աշխատանքներն ավարտել պայմանագրի կնքումից հետո 6-ամսյա ժամկետում։
Նշենք, որ «Անվերջության ժապավեն» հուշարձանի հեղինակը երգչուհի Էմմիի հայրն է, քանդակագործ Դավիթ Բեջանյանը, իսկ արձանը կառուցվել է 1978 թվականին։
Գումարը ծախսվել է հետևյալ կերպ.