3 տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ և պարտություն. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
Այսօր մեր ժողովրդի հաղթանակլի օրն է, Շուշիի ազատագրման օրն է, սակայն այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը խլված է մեզանից: Այս մասին այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ, խոցված է մեր արժանապատվությունը, մեզ փորձում են կոտրել ու ոչնչացնել, այսիր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է, համակողմանի ճգնաժամի մեւ ենք՝ ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական: Մենք շարունակում ենք մեր պայքարն ընդդեմ ստի, ամբոխավարության, անարդարության ու ապաշնորհության: Երեք տարի շարունակ սրանց կողմից ներազգային ատելության սերմանումը, բաժանարար գծերի անցկացումը բերեցին հազարավոր զոհեր, կորուստներ և պարտություն, ուստի մենք վերհաստատում ենք ուղիղ վեց ամիս առաջ սկսած մեր պայքարի հաղթական ավարտի անհրաժեշտությունը: Պարտության մարմնացում, հողին ու հային դավաճանած չարիքի իշխանությունը պետք է հեռացվի, մենք դա անելու ենք, անելու ենք միասին՝ հանուն Հայաստանի»,- ասաց Սաղաթելյանը: