Dress code. Էթիկետի հիմունքներ Արփի Օսկանյանի հետ Ադրբեջանական զինված ուժերը երեկ և այսօր կրակել են Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի ուղղությամբ, հրահրել հրաձգություն. բնակիչները ստիպված են եղել գիշերը պատսպարվել. ՄԻՊ Որտեղ հաց, այնտեղ կաց, իսկ որտեղ կաց, այնտեղ լաց. Հարություն Մեսրոբյան Ով որքան հարկ է վճարել․ 10 խոշոր հարկատուների հարկային մուտքերի համեմատականները 8-րդ գումարման խորհրդարանի մեղադրյալները Ամուսնուս պետք է վիրահատեն. Որոտանի ղեկավարի կին Միջին արժեք ունեցող բնակարանների գները կբարձրանան, շինանյութ ներմուծողները գերշահույթ են ստանում․ Թադևոս Ավետիսյան ԿԳՄՍ նախարարի երեկվա ճեպազրույցից հետո թատրոնի անձնակազմի մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխաններն ուզում են լսել անձամբ նախարարից. Արամ Թորոսյան Ես որպես սովորական հայ մարդ՝ անհանգստացած եմ ադրբեջանցիների կատարած ինժեներական աշխատանքներից դիրքերում. Ներսես Շադունց
Լավագույն տեսանյութերը. Youtube


2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փայատեր է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը․ Գագիկ Համբարյան

Քաղաքական

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկներին՝ ուղղված նախկին երկու նախագահներին, ասաց, որ առաջին նախագահը շատ հմուտ քաղաքական գործիչ է և բազում կոմբինացիաներով է հանդես գալիս։

«Սա նրա հերթական փորձն է խոչընդոտել բառիս բուն իմաստով Հայաստանում իշխանափոխությանը։ Այո, չզարմանաք, որովհետև շատերի մոտ այն կարծիքն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ քննադատում է իշխանություններին, խիստ քննադատում է Նիկոլ Փաշինյանին, նրան անվանում է պատուհաս և այլն և այլն։ Բայց իրականում շատ հետաքրքիր մի փաստ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր բազում թիմակիցներ, ինչպես նախկինում, այսինքն այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո, որն իրականում գունավոր հեղաշրջում էր կազմակերպված համապատասխան ուժերի կողմից Հայաստանում, այդպես էլ հիմա, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես Նիկոլի կապիտուլյացիայից հետո սկսեց քննադատել Փաշինյանին, նրա թիմակիցները դուրս չեն գալիս այս իշխանությունից, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի իր փայաբաժինը։ Նախ սկսենք նրանից, որ առաջին նախագահի բազում հայտարարություններ եղել են պրոնիկոլական, եթե նույնիսկ շատ դեպքերում դրանք քննադատաբար են հնչել Նիկոլին։ Թե նույն կապիտուլյացիայից հետո, թեկուզ և նույն բանակի Գլխավոր շտաբի պետի և անդամների 4 տասնյակից ավել գեներալներ դուրս եկան Նիկոլ Փաշինյանի դեմ և հիշում եք նույն Լևոն Տեր-Պետրոսյանի դիմելը, հայտարարությունը՝ լիովին պրոնիկոլական էր։ Նաև հիմա, առաջին նախագահի այդ հայտարարության հետևում պետք է փնտրել պրոնիկոլական ինչ-որ քայլ»,-ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ առաջին հայտարարությունը բացահայտ Ռոբերտ Քոչարյանի դեմ էր՝ ինքը դա հասկացավ, հասկացավ նաև, որ դա հասկացել են նաև դիմացինները, իսկ երկրորդ քայլը նա կփորձեր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, եթե իհարկե համաձայնեին իր առաջարկին և այդ դաշինքը մեծամասնություն ստանար կամ կոալիցիա կազմեր Ազգային ժողովում, Տեր-Պետրոսյանն ամեն ինչ կաներ, որպեսզի խոչընդոտեր Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուն։

«Սա քայլ էր Ռոբերտ Քոչարյանին խաղից հանելու համար։ Առաջին առաջարկը բացահայտ հակաքոչարյանական էր։ Ինքը, հաշվի առնելով իր տարիքը, իր առողջական վիճակը, որ իրեն չի կարելի նյարդայնանալ, ծանր աշխատանք կատարել, իսկ կապիտուլյացիոն Հայաստանում գերծանր աշխատանք է պետք տանել, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ ինքը չի գալու, որ պաշտոն չի զբաղեցնելու, այդտեղ մնում էր Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ երկրորդ հայտարարությունը, թե եկեք թեկնածություն դնենք, մասնակցենք, էլի հակաքոչարյանական է, որովհետև ինքն իշխանության գալուց հետո այդ դաշինքով, կարող էր ամեն ինչ անել, որպեսզի խոչընդոտեր նույն Քոչարյանի իշխանության գալուն։ Բոլորի համար էլ շատ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հավանական դաշինքը, եթե դա տեղի ունենա, և այն մասնակցեր արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ շինծու կլիներ։ Եվ ընդամենը ամիսներում Հայաստանում կստեղծվեր նոր քաղաքական ճգնաժամ, որովհետև այդ դաշինքը շատ արագ կփլուզվեր։ Որովհետև այդ դաշինքի մեջ մտնող քաղաքական լիդերները անտագոնիստական են։ Ով չգիտի Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով չգիտի Սերժ Սարգսյանի այսպես կոչված խանդոտ վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ՝ բոլորն էլ դա շատ լավ գիտեն»,-նկատեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը նշեց, որ իշխանատեղափոխությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը բազում հայտարարություններով է հանդես եկել և այդ բազում հայտարարությունները երկակի ստանդարտներով, բացահայտ մանիպուլյացիաներով հայտարարություններ են եղել և եթե այդ նույն հայտարարություններում առաջին նախագահը քննադատում է նույն Նիկոլին, ապա գլոբալ առումով իր թիմը շարունակում է աշխատել Նիկոլ Փաշինյանի կողքին։

«2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանը փայատեր է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և դա ոչ ոք չի կարող հերքել։ Իր ակտիվը ոչ միայն լծված է եղել այս իշխանության պահպանության, այլ նաև ակտիվ մասնակցություն ունի այս իշխանության մեջ՝ թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում, տեղական ինքակառավարման մարմիններում ՝ ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել։ Եվ շատ հետաքրքիր է, որ այդ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի երկրպագուները, շարունակում են աշխատել այս իշխանության մեջ, այն դեպքում, որ տրամաբանությունը հուշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես ասած, խիստ քննադատություններից հետո իրենք պետք է դուրս գային այդ իշխանության միջից և իրենց փայը հանձնեին Նիկոլ Փաշինյանին»,-նկատում է Համբարյանը։

Քաղաքագետը շեշտում է, որ եթե տեսնում ենք գլոբալ և կարևոր հարցերի շուրջ քննարկումներ, ապա կտեսնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին և նորից կրկնելով Գլխավոր շտաբի ու Օնիկ Գասպարյանի՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունից, ասաց, որ առաջին նախագահը բացահայտ հանդես եկավ Փաշինյանի օգտին։

«Նույն Օնիկ Գասպարյանի և չորս տասնյակից ավել գեներալների հայտարարությունից հետո, նույն Տեր-Պետրոսյանը բացահայտ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իբրև մտածելով Հայաստանի ապագայի և ռազմական հեղաշրջման հետևանքների մասին՝ այդ կուտը, կոպիտ ասած, կարող են ուտել քաղաքականությունից շատ հեռու և պատմություն չիմացող շատ-շատերը, բայց ոչ պատմաբանները կամ քաղաքագիտությունից, աշխարհաքաղաքականությունից լավ հասկացող մարդիկ։ Երբ որ նույն Տեր-Պետրոսյանը փորձում էր Օնիկ Գասպարյանի քայլը որակել որպես ռազմական հեղաշրջում և ապացույցներ էր բերում, թե Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Լիբանանում տեղի ունեցած հեղաշրջումներն ինչ հետևանքներ ունեցան այդ երկրների համար, Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծում է բացահայտ։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ վերոնշյալ պետություններում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումները դասական ռազմական հեղաշրջում չէին։ Դրանք էթնիկ և կրոնական փոքրամասնության կողմից այդ երկրներում հեղաշրջում է եղել, որի հետևանքները իրոք շատ ծանր են եղել։ Իսկ Հայաստանի պարագայում այդ խնդիրը չունենք՝ Հայաստանը բազմազգ պետություն չէ, Հայաստանի բնակչության 98 տոկոսը հայեր են՝ մենք այդ խնդիրը ունեինք, որ ինչ-որ մահմեդական փոքրամասնություն կարող է Հայաստանում ռազմական հեղաշրջմամբ զավթել իշխանությունը»,-եզրափակեց Համբարյանը։

Հայկա Ալոյան

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Չինաստանը
Ադրբեջանական զորքը տարբեր ճնշման միջոցներ է կիրառում Դադիվանքը հսկող ռուս խաղաղապահների նկատմամբ. Նաիրի Հոխիկյան
Խորհուրդներ սեքսոլոգից. Արդյոք սեքսի բացակայությունը վտանգավոր է առողջության համար և ինչ հետևանքներ կարող է ունենալ (18+)
Սևանա լճում մարդ է կորել
Մերժում 47 օր անց. զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք է. Hetq.am
Նոր մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած երեխաները Հունաստանի քաղաքացիներ էին
Ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք. Գեղամ Նազարյան
Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում
Ֆրանսիայում ավելի քան 70 մարդ է բերման ենթարկվել COVID-19- ի պայքարի միջոցների դեմ բողոքի ցույցերին
Հասան Ռոհանին Իրանի խորհրդարանին մեղադրել է ամերիկյան պատժամիջոցների վերացումը դանդաղեցնելու մեջ
Самое большое поощрение от государства за золотую медаль на Олимпиаде спортсменам выплатят в Грузии, Казахстане и Азербайджане (WP)
Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր
Գեղարքունիքի սահմանին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորված ժամկետային զինծառայողը գիտակցության է եկել. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Աֆղանստանում 1 օրում ոչնչացվել է 175 թալիբ գրոհային
«Օրենքով գող» Հաջի Բեյլագանսկին տիտղոս է ստացել Դեդ Հասանի խորհրդատուի սպանության համար
Ռուս խաղաղապահները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում ծովակալ Իսակովի հիշատակին նվիրված հանրահավաքին
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 061 նոր դեպք
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սև ծովում իրավիճակի լարման մասին
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1 դեպք
Ինչ է հայտնաբերվել Արմավիրում ուժեղացված հսկողության արդյունքում
Թբիլիսիի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել
Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Տարեսկզբից արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2,3 տոկոսով
Չեխահայ Արթուր Սարգսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր
Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի և բուժաշխատողների շրջանում պարտադիր պատվաստման մասին օրինագիծը
Նախագահ Սարգսյանը հետևել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մենամարտին և հաջողություններ մաղթել նրան
Ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու նրա կինը
Նախագահ Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի
Քաղաքապետարանը երթուղայիններից հանում է «գողականների» աքսեսուարները. կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության
Տավուշում այսօր Վարդավառ է. Ինչո՞ւ է մարզը տոնը նշում Եկեղեցուց առանձին
Dress code. Էթիկետի հիմունքներ Արփի Օսկանյանի հետ
Իմ կյանքը պատկերացնում եմ ավելի անհոգ, քանի որ նվազագույնին են հասնելու շփումներս երդվյալ անգրագետների հետ․ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանից դուրս կյանքի մասին
Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան
Երևանում 29-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է բենզալցակայանի տարածք, կատարել ավերածություններ, արմատախիլ արել ծառեր
Թուրքիայում կոչ են արել ավելի խիստ միջոցներ ձեռնարկել ռուս զբոսաշրջիկների նկատմամբ
Հարսնացուի անակնկալ երգը, հարսի պարը, հարսի ու փեսայի քոչարին. Ինչպես է անցել Հայկ Սարգսյանի հարսանիքը (տեսանյութ)
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է
Սիրում եմ իմ փոքրիկ գանձուկ․ Իրինա Թովմասյանի շնորհավորանքը Լուսինե Թովմասյանին
Գյումրիում գողերը բռնվել են գողության պահին
Հրդեհ է բռնկվել Կորյուն փողոցում գտնվող հնդկական ռեստորանում
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի
Բենզալցակայանում հրդեհ է բռկնվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Բացառիկ կադրեր՝ Հայկ Սարգսյանի հարսանիքից
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 12 տարեկան աղջիկ
Առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™