Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինչ խնդիրների մասին է ահազանգել դատավորը եւ ինչու հարցը օրակարգում չի ընդգրկվել․ հարցազրույց

Իրավական

Երեկ կայացել է ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընգրկված է եղել 5 հարց՝ կարգապահական և ուսումնական հանձնաժողովների գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովում երկու անդամների ընտրության և Արդարադատության ակադեմիայի խորհրդի երեք անդամների ընտրություն։ Այդ կապակցությամբ ArmDaily.am-ը զրուցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ։

-Տիկին Նախշքարյան, Ձեր գնահատականը կուզեինք լսել՝ որքանո՞վ էր արդյունավետժողովի աշխատանքը։

- Չեի ցանկանա գնահատականներ տալ ժողովի աշխատանքներին, պարզապես տեղեկացնեմ, որ առաջարկել եմ ժողովի օրակարգը լրացնել անհանգստացնող ևս մեկ հետևյալ հարցով. «Դատական իշխանության արդի խնդիրների քննարկում»։ Այդ առաջարկի օգտին չքվեարկեցին բավարար քանակությամբ դատավորներ և առաջարկությունը չանցավ։

-Սա՞ էր պատճառը, որ լքել եք ժողովը։

-Թույլ տվեք չմեկնաբանել։

- Իսկ օրակարգում ընդգրկված հարցերը որքանո՞վ էին առավել հրատապ և առաջնային, որ Ձեր առաջարկած հարցը մերժվեց։

- Ինձ թվում էր, որ Դատավորների ընդհանուր ժողովը չի կարող հրաժարվել քննարկել դատական իշխանության ներկայիս խնդիրները և մարտահրավերները։

- Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ դատավորների գերակշիռ մեծամասնությունը մերժեց Ձեր առաջարկը։

- Յուրաքանչյուր դատավոր անհատականություն է և ինքն է որոշում իրեն անհանգստացնող խնդիրների կազմը։ Իմ պատկերացմամբ դատավորները կարող են կաշկանդվածություն զգալ և որոշակի հարցերում իրենց դիրքորոշումը չհայտնել՝ մյուսների օրինակով մտահոգված լինելով իրենց հետագա ճակատագրով։ Միգուցե ոմանք համարում են, որ դատական իշխանությունը որևէ խնդիր չունի։ Ես չեմ կիսում նման կարծիքը և համարում եմ, որ դատական իշխանությունը երբեք այսքան հրատապ լուծում պահանջող խնդիրներ չի ունեցել, որքան այսօր։

- Որո՞նք են այդ խնդիրները:

- Օրինակ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների անմարդկային ծանրաբեռնվածությունը, որը ճիշտ պատկերացնելու համար կարծում եմ տեղին կլիներ տեսանկարահանել և հրապարակել մեկ դատավորի վարույթում գտնվող գործերի քանակությունը և դատավորի աշխատասենյակը, որի հատակին դարսված են վարույթների բուրգերը։ Այնուհետև, մեծ խնդիր է քաղաքացիական գործերի անհավասար բաշխումը, նույն դատարանի դատավորների գործերի քանակի տարբերությունը կարող է հասնել 800-ի, մինչդեռ գործող օրենքով և այլ կարգավորումներով նույն դատարանի դատավորների ստացած գործերի քանակը կարող է տարբերվել ընդամենը մեկով։ Իսկ ամենից շատ անհանգստացնում է օրեցօր աճող կարգապահական վարույթների թիվը,ինչպես նաև դատավորների նկատմամբ քրեական գործերի հարուցումը։ Այս խնդիրների հասցեատերերը տվյալ դեպքում Երևանի դատարանի նախագահն է, որն ի պաշտոնե պարտավոր է ապահովել դատարանի բնականոն գործունեությունը, Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավոր, և Արդարադատության նախարարը՝ որպես բարեփոխումների ռազմավարությունը մշակող և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկող մարմին։

- Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործին, ինչպե՞ս եք գնահատում այս քրեական հետապնդումը և նրա լիազորությունների կասեցումը, սա քաղաքակա՞ն հետապնդում է։

- Պահպանելով քաղաքական չեզոքության սկզբունքը և առանձին գործերով որևէ դիրքորոշում հայտնելու արգելքը, չեմ ցանկանում որևէ կոնկրետ գործին անդրադառնալ: Միայն այն փաստը, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին հայտնի է դարձել ԱԺ-ում վերջինիս 2 օր շարունակեն հարցուպատասխանի գործընթացից հետո կասկածներ է հարուցում:

- Տիկին Նախշքարյան, բայց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր դատարանների դատավորների հետ և խոստումներ է տալիս լուծելու առկա խնդիրները։

- Նման խոստումներ՝ դատավորների աշխատավարձերի բարձրացման, ծանրաբեռնվածության նվազեցման, աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ ես լսել եմ տարիներ շարունակ, սակայն դրանք առ այսօր լուծված չեն։ - Տիկին Նախշքարյան, անդրադառնալով դատավորների նկատմամբ հարուցված վարույթներին, պարոն Վարդազարյանի լիազորությունների կասեցմամբ՝ ըստ էության, համամասնությունը կարծես խախտվել է, ստացվում է, որ իշխանության կողմից 5 գիտնական անդամ կա և միայն մեկ դատավորի ձայնն էլ բավարար է գիտնական անդամների համար ցանկալի որոշման կայացման համար։

-Ինչ եք կարծում՝ ԲԴԽ-ն կկարողանա՞ իրականացնել իր հիմնական ֆունկցիաներից մեկը՝ այն է դատավորների անկախությունը պաշտպանելը։

- Իմ տեղեկություններով Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման պահից ի վեր՝ ԲԴԽ դատավոր-անդամները որևէ կերպ չեն դիրքորոշել իրենց որպես դատավորների աջակից և հաճախ, իմ կարծիքով, անհիմն քվեարկել են գիտնական-անդամների հետ նույնական։ ԲԴԽ-դատավոր անդամների ընտրությունների ընթացքում դատավորները առաջնորդվում էին վստահությամբ, որ ԲԴԽ-ում իրենց պատվիրակների միջոցով լիարժեք ներկայացված կլինեն դատավորների իրական խնդիրները, ընտրված դատավոր-անդամները նախաձեռնողական կլինեն դատավորների անկախությունը, բնականոն գործունեությունը ապահովելու հարցերում, նաև արդար կգործեն դատավորների առաջխաղացման խնդիրները քննարկելիս և օրենքով նախատեսված դեպքերում, որպես դատարան հանդես գալով։ Անձամբ ինձ մոտ այդ հույսերը չեն արդարացել։ Ինչ վերաբերում է, թե ԲԴԽ ներկայիս կազմը ինչպես իրեն կդրսևորի՝ չեմ կարող ասել։ Կանխատեսելը անշնորհակալ գործ է, կապրենք կտեսնենք։

- Տիկին Նախշքարյան, մենք գիտենք, որ վարույթ է հարուցված Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Գիտենք, որ «Աշոտ Երկաթի» գործը իշխանության ներկայացուցիչների կողմից բավական շահարկվեց, ինչպե՞ս եք գնահատում դատավորի դեմ սկսված գործընթացը։

- Մամուլում հրապարակումներ են եղել ոչ միայն դատավոր Արման Հովհաննիսյանի այլ նաև դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման մասին, որոնց հիմքերին և առարկային ծանոթ չեմ, ուստի և չեմ կարող մեկնաբանել, սակայն փաստ է որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված մեկ կարգապահական վարույթը Խորհուրդը դիտարկել է չհիմնավորված։ Միշտ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավաբանական հանրությունը տարբեր փաստաթղթերում խնդրահարույց է դիտարկել Արդարադատութայան նախարարի /որպես ինստիտուտի/ կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը՝ այն համարելով դատավորին գործադիր իշխանությունից կախման մեջ դնելու փարձ և քննադատելով այն իշխանությունների տարանջատման սահմանադրական երաշխիքի համատեքստում։ Այդ տեսանկյունից հիշատակված կարգապահական վարույթների հարուցումը կարող է կասկածներ առաջացնել թե հարուցման առիթի տեսանկյունից, թե ժամանակագրորեն, և թե սուբեկտների կազմով։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ հիշյալ կարգապահական վարույթների հարուցումը կարող է ունենալ նաև անուղղակի բացասական ազդեցություն գործընթացով չներգրավված այլ դատավորների վրա։ Նպատակներից մեկը կարող է դա լինել։ Փակագծերում նշեմ՝ չեմ կարծում, որ այդ նպատակը իրատեսական է։ Նման ազդեցություն որոշ դատավորների նկատմամբ անհնար է պատկերացնել թե նախկինում, թե ներկայումս և ապագայում նույնպես հնարավոր չի լինի։ Այնուամենայնիվ, հուսամ, Խորհուրդը այս վարույթների քննարկման ընթացքում իրեն կդրսևորի անաչառ, օբեկտիվ և քննությունը կիրականացնի բացառապես օրենքի տառին և ոգուն համահունչ։

- Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ջհանգիրյանի գործունեությունը, ԲԴԽ պաշտոնակատար նշանակվելուց ի վեր՝ նա հանդիպումներ է նախաձեռնել դատավորների հետ, որքանով են այդ հանդիպումներն արդյունավետ։

- Կոնկրետ մեր նստավայրում նման հանդիպում դեռ չի եղել, ԲԴԽ-ի ստեղծման պահից ի վեր ՝ Խորհրդի երկու նախագահները նախաձեռնել են նման հանդիպումներ դատավորների հետ։ Այդ հանդիպումներին դատավորներին առաջարկվել է ներկայացնել արդիական խնդիրներ, ինչը դատավորները պարտաճանաչ կատարել են, ապա այդ խնդիրների կազմը նունությամբ փոխանցվել է Խորհրդի հաջորդ կազմին, դարձյալ վերահաստատվել է...և այդպես շարունակ... Այնպես որ դատավորների կյանքում շատ բան չի փոխվել:

 

Քրիստինե Հովհաննիսյան 

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™