«Հայաստանը թվերով»․ ՀՀ մշտական բնակչության թիվը՝ 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք Հայաստանում մշտական բնակչության թվին:
ՀՀ մշտական բնակչության թիվը 2021թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 963.9 հազ. մարդ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում այս ցուցանիշը եղել է 2 մլն 956.9 հազ. մարդ։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տեղեկագրի, տարվա սկզբից հանրապետության բնակչության թիվը կազմել է 2 մլն 963.3 հազ․ մարդ, ըստ այդմ՝ այս տարվա 3 ամիսներին հավելաճը կազմել է 0,6 տոկոս, որից 0,2 տոկոսը բնական հավելաճն է, իսկ 0,4 տոկոսը՝ միգրացիայի մնացորդը։
2021 թ-ի հունվար–մարտ ամիսներին ծնվել է 8 583 երեխա, ինչը 13.3 տոկոսով ավելի է 2020 թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։ Անցած տարի այդ ընթացքում ծնվել էր 7 578 երեխա։ Միաժամանակ, այս տարի մահացել է 8 343 մարդ, անցած տարնա նույն ժամանակահատվածում մահացել է 7 289 մարդ։
Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում քաղաքային բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 895.5 հազ.մարդ, իսկ գյուղականը` 1 մլն 068.4 հազ. մարդ: