Իրար հետ են մրցակցում ավելի շատ, ոչ թե ի օգուտ ժողովրդի. ում են ընտրելու Շենգավիթում (տեսանյութ) Իլհամ Ալիևը պարել է Շուշիում (տեսանյութ) Մենակ Քոչարյանը կարա ամեն մեկին զխտկի, ասի՝ նստեք տեղներդ. ում են ընտրելու Մալաթիա-Սեբաստիայում (տեսանյութ) Ով է նա. օ՜ֆ, ռադ արեք. Քաղաքացիները՝ «ՔՈ»-ի վարչապետի թեկնածուի մասին (տեսանյութ) Քաղաքականությունը պարապ վախտի խաղալիք չէ. երբ կրթություն և աշխատանք չունեցողները, 0 դրամ ունեցողները և օլիգարխները իշխանություն են ուզում Ճանաչիր թեկնածուներին. Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցության առաջին եռյակը Ես պետական ապարատի աշխատող եմ՝ իրավունք չունեմ աշխատանքային ժամին գնամ քաղաքական գործերով զբաղվեմ. Տեղի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի այցի մասին Այսօր երեխաների մի մասը հնարավոր է դուրս գրվեն հիվանդանոցից. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» փոխտնօրեն Էրդողանի այցն իրենք ոչ թե Շուշի են ներկայացնում, այլ այց որպես Արցախ՝ այսինքն իրենք իրենցն են համարում ամբողջ Արցախը. Մետաքսյա Հակոբյան Այս անգամ որոշել ենք արհամարհել, բայց իր կողմնակիցները զորահավաք են սկսել՝ փաթաթվող, պաչող տատիներով, աղուհացով՝ իրենց ռեպերտուարի մեջ են. Մեղրիի քաղաքապետ
Երևան, 16.Հունիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

ԱԱԾ սպաների ասուլիսի չհասկացված մեսիջները և սենսացիոն բացահայտումները

Այսօրվա գերքաղաքական եվ գերարագ լրահոսի մեջ թերեւս աննկատ մնաց օրվա ամենախորհրդավոր եվ սկանդալային բացահայտումներով հարուստ միջոցառումը՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչների ասուլիսը։ ԱԱԾ-ում տասնամյակների փորձ ունեցող բարձրաստիճան սպաներն այսօր լրագրողներին հանդիպման էին հրավիրել, բայց մինչ այդ հանդիպման բովանդակությանն անդրադառնալը, մի քանի հարց այդպես էլ անպատասխան է մնում։ Առաջնահերթ խնդիրն այս միավորման ֆորմատին եւ կազմին է վերաբերվում։ Մենք փորձեցինք փնտրել եւ գտնել որևէ կայացած երկրի օրինակ, որտեղ հատուկ ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչները մասնագիտացված հասարակական կազմակերպություն են ստեղծել եւ ակտիվ հասարակական գործունեությամբ են զբաղվում, սակայն ի զարմանս մեզ նման օրինակ չգտանք։ Ընդհակառակը, որպես կանոն, կայացած եվ ուժեղ հատուկ ծառայությունների թեկուզև նախկին բարձրաստիճանները շարունակում են հանրության համար քողարկված, ոչ հրապարակային ապրել եվ գործել։ Նրանց վրա շարունակում են տարածվել առանձին սահմանափակումներ, սակայն եթե այդպիսիք չկան էլ, ապա ընդունված չէ քաղաքական կամ ակտիվ հասարակական գործունեությունը, մասնավորապես հանրային միավորումներ ստեղծելը, ասուլիսներ հրավիրելը, քաղաքական թեմաներով հարցազրույցներ տալը, գաղտնազերծումներ անելը եւ այլն։ Միգուցե մեր օրենսդրությունն այս հարցում էլ է շատ օրիգինալ, եվ Հռոմի պապից կաթոլիկ լինելով հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար որևէ սահմանափակում չի նախատեսում քաղաքական եվ հանրային ակտիվության տեսանկյունից, սակայն այս հարցը թերևս լրջագույն խնդիր է, որը թողնել միայն կոնկրետ պաշտոնաթող սպայի որոշմանը կարող է հղի լինել մեծագույն ռիսկերով։

Մեր երկրի անվտանգության երաշխավոր թիվ մեկ կառույցի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաները պետական, ծառայողական գաղտնիք տիրապետող անձինք են, ովքեր նույնիսկ ծառայությունը լքելուց հետո էլ պարտավորվել են հարգել այս գաղտնիությունը եւ ծառայության ընթացքում իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը չպիտի օգտագործեն որևէ այլ կարգավիճակով։ Եւ առհասարակ, մեր բոլորի գիտակցության մեջ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, երբ տեսնում ենք, որ աշխարհի ամենափակ, «սարսափազդու» կառույցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն աջուձախ գաղտնիքներ կամ «փակ տեղեկություններ» են հանրայնացնում։ Իբրեւ քաղաքացի՝ մենք սովոր էինք ԱԱԾ-ի մասին չխոսել, լռել, չհիշել, կողքով չանցնել, որովհետեւ այդ «ամենակարող կառույցում» մեր մասին ամեն ինչ գիտեն, իսկ մենք ոչինչ, կամ գրեթե ոչինչ չգիտենք... Անգամ ամենափոքր քաղաքում, գյուղում եւ բակում մենք չգիտեինք, թե ով է մեր մեջի «ԿԳԲ»-շնիկը, ում էլ կասկածում էինք՝ չէինք համարձակվում հարցնել. չէր կարելի...։ Այդպիսին էին ԱԱԾ-ի մասին մեր պատկերացումները, որը չգիտես էլ լավ է, թե վատ, բայց փաստ է, որ այդ պատկերացումներն ու այդ մոտեցումներն արդեն վաղուց փլուզվել են։ Մի խոսքով՝ այդ կարծրատիպերը կոտրվեցին նաեւ այսօր, երբ տեսանք, որ ԱԱԾ բարձրաստիճան սպաները կարող են ասուլիս տալ եւ չափազանց հնչեղ հայտարարություններ անել։

Նախ, այդպես էլ պարզ չէր՝ որն է ասուլիսի նպատակը, ինչ մեսիջ կար փոխանցելու հանրությանը, հատկապես նախընտրական այս թեժ շրջանում։ Արդյոք բարձրաստիճան սպաները հավաքվել էին, որ ասեն՝ «մենք ստեղծվել ենք, գործելու ենք, իշխանությունը վատն է, վտանգավոր է, պետք է հեռանա..», թե կար ինչ որ քողարկված ուղերձ, որն ուղղված էր չգիտես ում։ Ի դեպ, այդ ամենի մասին բոլորն են խոսում։ Ինչ նոր բան են առաջարկում հասարակական կազմակերպության հիմնադիր ԱԱԾ սպաները. ասում են՝ «մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք, եթե որեւէ մեկը կփորձի անել քայլեր մեր պետության, մեր ժողովրդի դեմ, կարժանան մեր կողմից շատ խիստ գնահատականի եւ արձագանքի»։ Ի՞նչ գնահատական, ի՞նչ արձագանք, ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա եղած ժամանակ միթե նրանք մեր պետության, մեր ժողովրդի դեմ քայլեր չեն տեսել, ինչու չեն արձագանքել կամ ինչպես են արձագանքել, եթե այնուամենայնիվ արձագանքել են։ Հենց այստեղ է, որ երեւում է միջոցառման անկազմակերպ, անմշակ լինելը։ Օրինակ՝ երբ հարց հնչեց այն մասին, որ երբ հնարավորություն ունեին ձերբակալել որոշ պաշտոնյաների, ինչու դա չարեցին, Արթուր Վանեցյանը շատ երկար ծամծմեց այդ պատասխանը՝ ասելով, թե «այդ մասին անպայման կխոսի, այս պահին ասել, թե ինչու չարեցիք, մենք արել ենք գործողություններ այն անձանց նկատմամբ, ովքեր դրսի շահեր են սպասարկել»։ Մինչդեռ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը բացարձակապես այլ ոճով պատասխանեց՝ նշելով, թե «իր պաշտոնավարման ժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքեր չի տեսել»: Ամենայն հավանականությամբ դեռևս քաղաքականության մեջ «չթաթախված» Միքայել Համբարձումյանը փորձեց իրավական հարթության մեջ անխոցելի պատասխան տալ. Ինչպես ասում են շառից ու փորձանքից հեռու…

Ասուլիսի թերեւս ամենասենսացիոն հայտարարություններից մեկը Վանեցյանի խոստովանությունն էր այն մասին, թե 2018թ-ին տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ հեղաշրջում։ Սա խոստովանություն է երեք տարի առաջ այս գործընթացի արդյունքում ձևավորված նոր իշխանության ամենաառանցքային դեմքերից մեկի կողմից։ Այս հայտարարությունը երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկի շուրթերից փաստորեն առավել հիմնավոր է դարձնում հանրության շրջանում առկա կասկածները 2018թվականի դեպքերի ինքնաբուխ լինելու վերաբերյալ, առավել ակտուալ է դարձնում այն կասածները, թե այդ ինչպես ստացվեց, որ հեշտ, հանգիստ, խաղաղ իշխանությունը սկուտեղի վրա փոխանցվեց Գյումրիից քայլերթով եկած Փաշինյանին։ Արդյոք դեռեւս այն օրերին չգիտե՞ր այս մասին ԱԱԾ նախկին տնօրենը եւ ինչու է միայն այսօր նա այդ մասին բարձրաձայնում։ Այս հարցերի պատասխանները, թերևս, Վանեցյանը պիտի դեռ տա։

Հաջորդ պարադոսքը. ԱԱԾ սպաները մտնելո՞ւ են քաղաքականություն, թե ոչ եւ առաջիկայում մեր պետականության եւ ժողովրդի համար բախտորոշ ընտրություններին ում են սատարելու։ Այս հարցը եւս անպատասխան է։ Հրանտ Եպիսկոպոսյանը հայտնեց, որ ընտրությունների ժամանակ իրենք ֆիքսելու են ընտրակաշառք բաժանելու, վարչական ռեսուրս կիրառելու դեպքերը, հետեւելու են, որ ընտրարշավն ընթանա բաց, թափանցիկ, համապատասխանի օրենքին եւ քաղաքական պայքարի էթիկային։ Արդյոք ԱԱԾ նախկին բարձրաստիճանները որպես անհատ կամավորներ պիտի կամավորագրվեն ընտրությունների անաղարտության դիտորդների պայքարին, թե որպես հասարակական կազմակերպություն պատրաստվում են Դանիել Իոաննիսյանի գո՞րծը նրա ձեռքից վերցնել։ Այս հարցի պատասխանը եւս մենք որոշակիորեն չստացանք։

Թեեւ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հետո զբաղվում է քաղաքականությամբ եւ առաջիկա ընտրությունների ֆավորիտ ուժերից մեկն է դիտարկվում, սակայն այսօր վստահեցրեց, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն գործելու է ոչ որպես որեւէ քաղաքական ուժի, այդ թվում իրեն, աջակցության գործիք: Իր հերթին ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն էլ ասաց, թե «Արթուր Վանեցյանը քաղաքականության մեջ փորձում է առաջ տանել իր գաղափարները եւ մենք ամեն ինչում պատրաստ ենք աջակցելու մեր գործընկերոջը այդ բարդ ու պատասխանատու գործում»։ Այնուհետեւ նա հավելեց, որ համապատասխան փուլում նաեւ հետեւություններ կանեն թե որպես անհատներ, կամ որպես ՀԿ ինչ դիրքորոշում կորդեգրեն ընտրությունների հետ կապված։ Փաստացի այդպես էլ պարզ չէ՝ այս հասարակական կազմակերպությունն ապաքաղաքական է, թե քաղաքական, առաջիկա ընտրություններին ում եւ ինչի համար է սատարելու, ինչ օրինական եղանակներով և գործիքակազմով է սատարելու։

Հաջորդ ուշագրավ հայտարարությունը վերաբերում էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ սկսված իրավական գործընթացին եւ դատական համակարգի նկատմամբ ճնշումներին։ ԱԱԾ սպաները հավաստիացնում են, որ այս արշավանքի պատճառն այն է, որ ԲԴԽ նախագահը հետապնդվում է, քանի որ փորձել է ապահովել դատական համակարգի անկախությունը, կատարել իր սահմանադրական լիազորությունները։ Ի դեպ, հետաքրքիր է, իրենց՝ ԱԱԾ-ում աշխատելու ժամանակ դատական համակարգի նկատմամբ ճնշումներ, ոտնձգություններ չկայի՞ն, այն ժամանակ է՞լ էր ԱԱԾ-ն քաղաքական իշխանության ձեռքում գործիք, պատվերներ կատարող, թե ոչ։ Այստեղ անհնար է չհիշել ՀՔԾ պետի հետ գաղտնազերծված զրույցը, որտեղ Վանեցյանը, պատմելով իր եւ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորի զրույցի մասին, ասում էր, թե դատավորին հորդորել է. «կալանքը ուզած-չուզած պետք է տաս»։

Մի խոսքով՝ բացի այն փաստից, որ հատուկ ծառայության նախկին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ որոշել են հասարակական կազմակերպություն հիմնադրել, այլ բան ԱԱԾ 4 սպաների ասուլիսից պարզ չդարձավ։ Հուսանք՝ հաջորդ ասուլիսը եւ առհասարակ այս կազմակերպության հետագա գործունեությունն առավել հասկանալի եւ ընկալելի կլինի հանրության համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Իրար հետ են մրցակցում ավելի շատ, ոչ թե ի օգուտ ժողովրդի. ում են ընտրելու Շենգավիթում (տեսանյութ) Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք, ունենք 78 առողջացած և 1 մահվան դեպք Իլհամ Ալիևը պարել է Շուշիում (տեսանյութ) Ֆրանսիա-Գերմանիա խաղից առաջ պարաշյուտիստը վայրէջք է կատարել խաղադաշտում (լուսանկարներ, տեսանյութ) Բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը․ ՄԻՊ գրասենյակում հյուրընկալել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակությանը ԱԺ նիստը կրկին չկայացավ Փաշինյանը համառորեն երկիրը տանում է ներքին ու արտաքին բախումների. նրան կանգնեցնելու տարբերակը մեկն է՝ հեռացնել, ապա՝ մեկուսացնել ցանկացած ճանապարհով. Սենոր Հասրաթյան Հրդեհ Արեգնադեմ գյուղում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ Հայտնի է, թե որ ժամին կմեկնարկի Բայդեն-Պուտին հանդիպումը Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել, իսկ հիմա սպառնում է իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով. Նաիրա Զոհրաբյան Իմ իմացածի մեծ մասը այնպիսի տեղեկություններ են, որ ուղղակի նորմալ մարդը դրա մասին չպետք է խոսի. Սերժ Սարգսյանը գաղտնիք է բացահայտել (տեսանյութ) «Իրավունք»․ Փաշինյանը մարզպետներին հրահանգել է ձև գտնել և աշխատանքից ազատել այն տնօրեններին, որոնք այլ ուժի են սատարում Օրվա աստղագուշակ «Ժողովուրդ». Նոր զարգացումներ. ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը «Հրապարակ». Բոլորին միավորում է մի նպատակ «Ժողովուրդ». Իշխանությունը վախեցած է. ինչ է սպասվում ընտրություններից հետո «Հրապարակ». Նիստը բոյկոտում են, բայց գործուղումից չեն հրաժարվում «Ժողովուրդ». Դոն Պիպոյի եղբոր սպանությունը բացահայտելու համար նոր որոշում է կայացվել «Հրապարակ». Հաշիվ փակող գործարարները. նախկին ընդդիմադիրը՝ հեղափոխական ճամբարում «Ժողովուրդ». Հայաստանը դուրս է մնում աշխարհի կարևոր զարգացումներից. մուրճով քարոզարշավի հետևանքները «Հրապարակ». Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազը Փաշինյանի դեմ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել «Ժողովուրդ». ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար են սահմանել Լույս չի լինի Բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և բացահայտ ապօրինի արարքներ են հրահրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ. Արման Թաթոյան «2,5 միլիոնից ավելի մարդ կա ընտրացուցակում, երբ որ մեր երկրի մշտական բնակչության թիվը 2 միլիոնից պակաս ա». Լևոն Տեր-Պետրոսյան Ռոբերտ Քոչարյանն իրեն ընդդիմադրի դերում չի տեսնում «Այսօր մենք Ալիևից վտանգ չունենք բացարձակապես». Լևոն Տեր-Պետրոսյան «Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»․ առաջին նախագահ Նիկոլի նախընտրական քարոզարշավում Սյունիքում մասնակցում են պետական գույք ներկայացնող մեքենաներ. Նարինե Կիրակոսյան Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լեւոն Տեր-Պետրոսյան Էդ գումարները բանկիրները չեն փակելու, իշխանությունն է փակելու. Ծառուկյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին «Շտաբում». Լրատվադաշտի անտարբերությունը ճեղքելով. «Արդար Հայաստանին» 50-60 հազար քվե է հարկավոր Ավտովթար՝ Արտաշատում. բախվել են Nissan-ն ու 2 Mercedes, կա 5 վիրավոր «5165» շարժումը նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը Սյունիքում էր Հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու, չագուչով. Փաշինյանը սպառնաց Կապանում Ավազակային հարձակում Էջմիածնում. Փորձել են խեղդել տաքսու վարորդին. կասկածյալները ձերբակալվել են «Շտաբում». սահմանային հերթափոխից մինչև քարոզարշավ․ «Վերելք» Հերիք ա՝ ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին որոշ բաշիբոզուկներ. Փաշինյան Երեւանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ. ԱՆ Վարչական դատարանը Տիգրան Արզաքանցյանի հայցը մերժել էր, իսկ Միհրան Պողոսյանինը՝ ոչ. Իոաննիսյան ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների այցը Շուշի Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Քովենթրի եպիսկոպոս Քրիստոֆերին Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով նիստին Գլուխը պատին կտա իշխանությունը, եթե տանի քաղաքացիական պատերազմի. Մանուկ Սուքիասյան Միհրան Պողոսյանի հայցը բավարարվեց Ոստիկանությունը կապահովի ընտրելու իրավունքի անխափան իրականացումը Նիկոլ Փաշինյանը մարզային այցն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն Կապանում. ուղիղ Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու Փաշինյանը չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին․ Միքայել Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան