Ինչ է հայտարարագրել Արթուր Վանեցյանը Ճանաչիր թեկնածուներին. «Արդար Հայաստան» կուսակցության առաջին եռյակը Ճանաչիր թեկնածուներին. «Ազատություն» կուսակցության առաջին եռյակը Եթե մեր տեսանկյունից նայենք՝ դա կարող է լինել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը. իրանագետ Քաղաքական ուժերը սկսել են մայրաքաղաքի հրապարակները «բրոնյա» անել. ՔՊ-ն էլ հետընտրական հանրահավաքների է պատրաստվում «Հայաստանը՝ թվերով»․ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5,9 տոկոս Ինչո՞ւ Արցախի ոստիկանությունը քրգործ չհարուցեց Նաիրի Հոխիկյանի դեմ՝ Դանիել Իոաննիսյանի բողոքի հիման վրա «Շտաբում». Հեթում 1-ից մինչև մեր օրեր. Ազգային օրակարգի նախընտրական մեսիջները (տեսանյութ) Մարդիկ ասում են՝ մենք ինչո՞ւ պետք է գնահատական չտանք, այն մարդուն, որի ստորագրությամբ իմ տունը հանձնվել է թշնամուն․ իրավապաշտպանը՝ արցախցիների՝ ընտրություններին մասնակցության վերաբերյալ Հոգևորականը հո չինովնիկ չի, դատախազ չի, ջրմուղի պետ չի, որ կաշառք ստանա. Միքայել Աջապահյան
Երևան, 14.Հունիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. Hetq.am

Hetq.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ «Հետք»-ը պարզել է, որ հատկապես փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի բարեկամներն ու ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Կառավարության 2020 թ.-ի որոշմամբ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն»։ Կառույցից տեղեկացել ենք, որ ՊՈԱԿ-ն ունի 44 հաստիք, որից 2-ը թափուր են։ Ներկայացնում ենք ՊՈԱԿ-ի այն աշխատակիցներին, որոնք փոխկապակցված են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաների հետ։ Տիգրան Գաբրիելյանը ԷՆ-ում գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարներից է։

Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյա է 2018 թ.-ից: Երբ գյուղատնտեսության նախարարը ներկայիս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էր, Գաբրիելյանը 2018-ի նոյեմբերի 7-ին նշանակվել է նրա տեղակալ։ Հետագայում գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ Տիգրան Գաբրիելյանը զբաղեցրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Փոխնախարարի կինն էլ աշխատում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ 2013 թ.-ից նա զբաղեցնում է գլխավոր մասնագետի պաշտոնը։

Ստորեւ ներկայացնում ենք այն պաշտոնատար անձնաց ցանկը, որոնք կապված են էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի, էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ։

Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա հայտնել է, որ, այո՛, Աննման Գինոսյանն իր կնոջ հորաքույրն է։

Զոհրաբ Մինասյանը ՊՈԱԿ-ի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թ.-ի նոյեմբերի 13-ից։ Զոհրաբ Մինասյանի և փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից։ Փոխնախարարն իր և Մինասյանի կապը հաստատում է՝ նշելով, որ նա եղել է իր համակուրսեցին՝ ի թիվս 120 այլ ուսանողների, որոնցից շատերն աշխատում են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այս կամ այն կառույցում։

Զոհրաբ Մինասյանի աշխատանքային ոլորտի մասին ասենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի համար թեև կառավարությունը գումար հատկացրել է, բայց դեռ շոշափելի քայլեր չեն իրականացվել։

Սեյրան Մարգարյանը, ըստ մեր աղբյուրի, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մանկության ընկերն է։ Նա 2020 թ.-ի ապրիլի 6-ից զբաղեցնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի պաշտոնը։ Տիգրան Գաբրիելյանը, սակայն, չի ընդունում Սեյրան Մարգարյանի հետ ընկերական հարաբերության փաստը՝ պնդելով, որ Մարգարյանին ճանաչում է որպես կառույցի աշխատակից։

ՊՈԱԿ-ի անասնաբուժության և բուսասանիտարական բաժնի պետ Լևոն Եղոյանը և նույն բաժնի ավագ մասնագետ Տիգրան Անդրեասյանը, մեր աղբյուրի տեղեկացմամբ, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մտերիմներն են։ Լևոն Եղոյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին, իսկ Տիգրան Անդրեասյանը՝ օգոստոսի 27-ին։ Էկոնոմիկայի փոխնախարարը, պատասխանելով Եղոյանի և Անդրեասյանի հետ իր կապի վերաբերյալ մեր հարցին, նշել է, որ նրանց ճանաչում է որպես անասնաբույժ-մասնագետների, քանի որ մինչ փոխնախարարի պաշտոնը ստանձնելը շուրջ 20 տարի անասնաբուժության ոլորտում՝ սկսած միջազգային կառույցներից մինչև մասնավոր հատված, իրականացրել է անասնաբուժական գործունեություն, ծառայությունների մատուցում։

Մարինե Հովակիմյանը ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատուն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Հովակիմյանը Տիգրան Գաբրիելյանի հոր՝ Զաքար Գաբրիելյանի վաղեմի գործընկերն է։ Այս փաստը ևս փոխնախարարը չի հերքել։ «ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատու Մարինե Հովակիմյանը, հնարավոր է, հանդիսանում է փոխնախարարի հոր երբեմնի գործընկերը, քանի որ փոխնախարարի հայրը շուրջ 30 տարի աշխատել է նախկին գյուղատնտեսության նախարարությունում»,- մեզ պատասխանել է Տիգրան Գաբրիելյանը՝ շարունակելով, որ մինչ ինքը փոխնախարար կդառնար, Մարինե Հովակիմյանն աշխատում էր «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի իրավահաջորդ է դարձել ներկայիս «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Տիգրան Գաբրիելյանը միակը չէ, ում մերձավորներն աշխատանքի են անցել ՊՈԱԿ-ում։ Փոխնախարարի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող՝ ԷՆ գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի կինն էլ է պաշտոն ստացել։ Էմմա Ստեփանյանը 2020 թ.-ի ապրիլի 3-ից զբաղեցնում է ՊՈԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարչի պաշտոնը։

ՊՈԱԿ-ում է աշխատում նաև Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի կինը՝ Նաիրա Դալլաքյանը։ ՊՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը Դալլաքյանը զբաղեցնում է 2020 թ.-ի ապրիլի 3-ից:

Զաքար Զաքարյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 6-ին: Նա Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և բյուջետային բաժնի պետ Մարգարիտա Զաքարյանի եղբայրն է։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված աշխատակիցներ էլ կան, որոնց առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտություն չենք տեսնում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակում անդրադարձել է մեր այն հարցին, թե ինչպես է առհասարակ վերաբերվում հովանավորչությանը։

Փոխնախարարի և մյուս պաշտոնյաների կապերը պարզելուց հետո փորձեցինք նախապես ճշտել Վահան Քերոբյանի վերաբերմունքը երևույթի վերաբերյալ։

Նրան ուղղել էինք հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք վերաբերվում պաշտոնյաների կողմից իրենց բարեկամներին, ընկերներին և ծանոթներին պաշտոնների տեղավորելու երևույթին։ Ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքն ու վերաբերմունքը, եթե ի հայտ գան փաստեր հովանավորչության, ընկերների և բարեկամների՝ նախարարության ենթակայության կառույցներում աշխատանքի ընդունելու վերաբերյալ»։

Վահան Քերոբյանը հայտարարեց, որ շատ վատ է վերաբերվում հովանավորչությանը և համարում է, որ ցանկացած աշխատատեղ պետք է լինի մրցակցային։ Միևնույն ժամանակ նախարարը գտնում է, որ եթե պաշտոնյաները բարեկամներ են, դա դեռ «մահապատիժ չէ», քանի որ Հայաստանը փոքր է, բայց պետք է նաև հասկանալ, թե ինչպես են այդ մարդիկ իրար հետ ընդունվել աշխատանքի, ով է ում հրավիրել և այլն։ Նա մի օրինակ բերեց, որ կարող է մի պաշտոնյա իմանա նախարարության մի թափուր պաշտոնի մասին, որ մրցույթ է նշանակված, և տեղյակ պահի իր բարեկամին, որն էլ գա և մրցակցային միջավայրում հաղթի։

Ճշտող հարցին, թե ինչպես կարձագանքի նախարարը, եթե հայտնի դառնան հովանավորչության դեպքեր նախարարության ենթակայության կառույցներում, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Ես կանեմ այն, ինչ օրենքով կարող եմ անել։ Ծառայողական քննություն կսկսեմ և, ըստ ծառայողական քննության արդյունքների, կկայացնեմ որոշումներ... Իմ անձնական վերաբերմունքն այն է, որ ես անհանդուրժողական եմ նման դեպքերի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ մեկ այլ ՊՈԱԿ-ում էլ պաշտոններ էին ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ ընկերն ու նրա ընկերներն ու բարեկամները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Եթե մենք խելք ունենայինք` մենք Իսրայել կդառնայինք. Հայկ Մարտիրոսյան Օրվա աստղագուշակ Երախտագիտությունս եմ հայտնում ձեր աջակցության և պարտավորեցնող բարձր վստահության համար. Արման Թաթոյան Լույս չի լինի Кит заглотил и выплюнул американца. Тот жив и здоров (WP) Օրվա ավարտին հնարավորություն ունեցա ճաշելու իմ վաղեմի լավ ընկեր, խոշոր գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանի հետ. Քոչարյան Երկնեց և ծովն ծիրանի, Ռոբերտն հագած ծիրանի. Քոչարյանի կողմնակցի ռազմաշունչ ելույթը В Израиле - новый премьер и новое правительство. Нафтали Беннет положил конец эпохе Нетаньяху (WP) Նիկոլ Փաշինյանն ու իր մարզային ճուտիկները. Էդգար Ղազարյան Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը Ինչպիսի՞ն է Հայաստանի լավագույն քաղաքական հավաքականը քաղաքականությունից դուրս Օրվա կադր. Ինչպիսի՞ ապագա... Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվել է. նա մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ Աճեմյան փողոցում արված բնակարանային գողությունը բացահայտվել է Տպավորություն է` ողջ երկրով մեկ հայտարարված է մրցույթ, և միավորներ ավելանում են կախված նրանից, թե ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի. ՄԻՊ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների և աջակիցների հետ երթ է անցկացրել Շենգավիթում ԿԸՀ-ն որոշումներ է կայացրել Փաշինյանի գրանցման ու ՔՊ ցուցակի անվավեր ճանաչման դիմումների վերաբերյալ Եթե հնարավոր էր այդ քարտեզները տալ և հետ ստանալ գերիներին՝ ինչու դա չարվեց ապրիլին, երբ Ադրբեջանն այդ մասին բարձրաձայնում էր. Կարեն Վրթանեսյան Գագիկ Ծառուկյանը նախընտրական հանդիպում է ունեցել Սյունիքի մարզի բնակիչների հետ (տեսանյութ) Մտահոգության տեղիք է տալիս «դարի գործարքին» նախապատրաստելու պրիմիտիվ «հնարամտությունը». Գևորգ Դանիելյան Երեքշաբթի կմեկնի Երևան-Թբիլիսի-Բաթումի առաջին գնացքը. գրաֆիկ, արժեքներ Ինչ է հայտարարագրել Արթուր Վանեցյանը Բայդենի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը կբարձրացնի Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցը Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի շրջանի առաջնագծամերձ որոշ գյուղեր ՀՀ երկրորդ նախագահը առաջարկել է արտաքին գործերի և սփյուռքի նախարարություն ստեղծել Նիկոլ-Աննա զույգը, իսկապես, դժոխային վիժվածքներ են. Միքայել Մինասյան Նիկոլ Փաշինյանը ձեռքերով մատաղ կերավ ու օղի խմեց Ֆանտան գյուղում Էդ գիտնականներին՝ նախընտրական քարոզարշավի միմոսներին, վռնդելու ենք գիտական էլիտայից. Փաշինյանը՝ Չարենցավանում Ճանաչիր թեկնածուներին. «Արդար Հայաստան» կուսակցության առաջին եռյակը Նիկոլ Փաշինայնը մարզային այցն ամփոփում է Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում. ուղիղ Հրդեհ Մրգավան գյուղում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքում (լուսանկարներ) Նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ. Էդմոն Մարուքյան Նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանությունն առանձնակի բարձր մակարդակի է եղել. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ «Հայաստան» դաշինքին հարելու համար աշխատանքից ազատված Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենի փոխարեն իշխանության ներկայացուցիչներից ո՞ւմ բարեկամին են նշանակելու Մեր երկրում կան գեներալներ, որ 20 տարուց ավելի ծառայում են և բնակարան չունեն, վարձով են ապրում. Փաշինյան Հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի հանրահավաքը «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել». Նիկոլ Փաշինյանը՝ ձեռքի մուրճի մասին Գերությունից վերադարձած Էրիկը ողջունում է բոլորին (տեսանյութ) Մտեք ձեր հարևանների տները ու լիցքավորեք նրանց. մեզ պետք է 63 տոկոս քվե․ Փաշինյանը՝ Նոր Հաճնում Ռոբերտ Քոչարյանը Պառավաքարում է (լուսանկարներ) Հոկտեմբերի 19-ի Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է նաև կուսակից ընկերներից. Վանեցյան ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից ազատ վերադարձած 15 անձանց հետ Խաչատուր Սուքիասյանը՝ փոխվարչապետ դառնալու մասին Էրիկ Խաչատրյանի առաջին լուսանկարը գերությունից հետո «Փաշինյանը շարունակում է անընդունելի բառամթերք օգտագործել». Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մխչյան համայնքում ամբողջությամբ հրդեհվել է վագոն-տնակ Ինչ է հայտարարագրել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ի հետ աշխատել ենք 3 ամիս. Վրաստանի ԱԳ նախարարը՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին