15 մլն դրամ՝ միայն ցուցահանդեսի տաղավարի համար. Որ ընկերությունն է ԲՏԱ նախարարությանը ծառայություն մատուցել Մոսկվայում
Exclusive
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» ՍՊԸ-ի հետ տաղավարի պատրաստման և տեղադրման աշխատանքներ իրականացնելու համար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով 14,950,000 մլն դրամի պայմանագիր է կնքել, որից 3,662,500 դրամը վճարվել է նախապես։
Ըստ պայմանագրի տաղավարը պետք է պատրաստ լիներ սույն թվականի ապրիլի 12-ին և ապամոնտաժվեր սկսած ապրիլի 16-ից։ Պայմանագրում նշված չէր, թե հատկապես ինչ միջոցառման իրականացման համար է նախատեսված տաղավարի պատրաստումը։
Ըստ պայմանագրի ընկերությունը մատուցել է հետևյալ ծառայությունները.
ArmDaily.am-ը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում է, որ ապրիլի 13-15-ը Մոսկվայում տեղի է ունեցել «ExpoElectronica» 23-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը։
«ExpoElectronica»-ն Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ընկերություններ 11 երկներից՝ ՌԴ, Հայաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Չինաստան, Բելառուս, Կորեա, Լատվիա, Ֆրանսիա և Թայվան։
Նշենք, որ «ԿՈՆՑԵՊՏ ԻՎԵՆԹՍ» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2019թ-ի մարտին։ Զբաղվում է զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեությամբ։
Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի պարտադիր վճարումներից տեղեկանում ենք, որ 2020թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ընկերությունը ունեցել է ընդամենը 1 գրանցված աշխատող։
Ընկերության տնօրեններն են Սամվել Վանյանը և Աննա Արզումանյանը։
Արմինե Նավոյան