Առաջատարը միանշանակ իշխող խմբակցությունն է․ Ուկրաինահայ փորձագետ
Exclusive
ArmDaily.am-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը։
-Ինչպե՞ս կմեկնաբանեիք «Հայրենիք» և Հանրապետական կուսակցությունների՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշումը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ավելի վաղ Ս․Սարգսյանը հայտարարում էր, որ դեմ է ընտրությունների անցկացմանը։
-Ինձ չի զարմացնում այն փաստը, որ այս երկու ուժերը որոշել են ընտրությունների գնալ միասին։ Նրանք բոլոր պարամետրերով մաքսիմալ մոտիկ են։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի անվան բացակայությունը նախընտրական ցուցակներում արդեն իսկ խոսում է նախկին նախագահի անձնական դիրքորոշման մասին։
-Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մրցակիցնե՞ր են, ո՞վ է առաջատրը՝ ըստ Ձեզ։
- Ինձ համար դժվար է ասել, թե որքանով են այս ուժերը մրցակիցներ, առավել ևս հակառակորդներ, նրանք բացարձակապես տարբեր են և տարբեր էլեկտորատների են ուղղված։ Եթե ՀՀԿ-Հայրենիք դաշինքի դեպքում գործ ունենք ուժերի հետ, որոնք չափավոր-բազմավեկտոր քաղաքականության ջատագով են, ապա Քոչարյանի բլոկի դեպքում դեպի Հյուսիս վեկտորն է հայտարարվել։ Համենայնդեպս, այս ուժերի կողմից գեներացվող կոնտենտից։
-Արդյոք երկու նախկին նախագահների ներկայությունը ընդդիմադիր ճակատում չի՞ ուժեղացնում իշխանության դիրքերը։
-Ինչպես արդեն ասացի, այս ուժերը ունեն տարբեր վեկտորներ, նրանց ընտրողը չի հատվում պրոիշխանական էլեկտորատի հետ։ Պրոիշխանական էլեկտորատն այն մարդիկ են, որոնք սոցիալական ռեֆորմներ են ակնկալում։
-Ո՞ւմ եք համարում առաջատար քաղաքական ուժ անխընտրական այս շրջանում։
- Բացահայտ է, որ առաջատարը իշխող խմբակցությունն է և չեմ զարմանա, եթե արդյունքում մենք ավելի մեծ թիվ տեսնենք, քան սոցիոլոգներն են հիմա նշում։ Ուրախացնում է այն քաղաքական ուժերի ուժեղ դիրքերը, որոնք տրամադրված են ռեֆորմներ իրականացնել, որոնք միտված են կառուցել անկախ ազգային պետություն եվրոպական մոդելով, ինչպիսիք են օրինակ «Հանուն Հանրապետությանը»։Հուսադրում է նաև ազգային ուղղվածություն ունեցող ուժերի ակտիվությունը։ Կարծում եմ, նրանք ապագայի համար լավ հիմք կստեղծեն։ Սփյուռքի գործիչների համար կարևոր է տեսնել ուժեղ և դեմոկրատական Հայաստան, որի շահերի ու հետաքրքրությունների հետ հաշվի են նստում աշխարհի հեգեմոնները։
Հայկա Ալոյան