Վիրավոր Էդգարը զոհվում է ընկերների կյանքը փրկելու ժամանակ. Հերոսը
ADTV
Էդգարը բռնցքամարտիկ էր, բազմաթիվ մրցույթներում առաջին տեղը գրաված նպատասկասլաց մարզիկ։
Մայրը՝ Արփինեն, պատմում է, որ դեռ մանկուց Էդգարը ինքնուրույն էր, պատվախնդիր, ծնողների վրա չէր հենվում։ Նույնիսկ դպրոցական տարիներին ամռանը միրգ է հավաքել ընկերոջ հետ ու վաճառել, որպեսզի ինքն իր ձեռքով վաստակի իր գումարը։
Արթուրը՝ Էդգարի ավագ եղբայրը, պատմում է, որ Էդգարը իր մարզումներին շատ լուրջ էր վերաբերվում, առավոտյան ընկերոջ հետ գնում էր մարզվելու և օրվա ընթացքում ևս երկու անգամ բռնցքամարտի իր մարզումներին տրամադրում։ Որպես մարդ կշռադատված էր, իր տարիքին անհամապատասխան խելացի, անվախ, նվիրված։
Ընկերները պատմում են, որ Էդգարը ընկերասեր էր, ընկերության հոգին ու միշտ բոլորն իր շուրջն էին հավաքվում՝ համախմբող հատկություն ուներ ու բոլորին էր օգնում՝ նույնիսկ անծանոթներին։
Ծառայել է Մատաղիսում, պատերազմի երկրորդ օրը վիրավորվում է ոտքից, սակայն հրաժարվում է զինվորական հոսպիտալ գնալ, խնդրում է ոտքը վիրակապել ու վիրավորված վիճակում ընկերներին է տեղափոխում։
Զոհվում է անօդաչուի հարվածից՝ Եղնիկներ գնալու ճանապարհին։
Էդգարը 20 տարեկան էր...
Մանրամասները՝ տեսանյութում։