Ովքե՞ր են պղծել Մահաթմա Գանդիի արձանը. Ոստիկանությունն այս պահին դեպքի վայրում է
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին հայտնում է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնության մամուլի ծառայությունը:
ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։