Իսրայելը դժվար թե Հայոց Ցեղասպանությունն ընդունի. Իսրայելցի քաղաքագետ (տեսանյութ)
Հայացք դրսից
ArmDaily.am-ի հետ զրույցում իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին հայտարարեց, որ Բայդեի կողմից ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության ընդունումն իրավաչափ երևույթ էր, քանի որ վերջինս իր կերպարով տարբերվում է ԱՄՆ նախագահներից։ Իսրայելցի քաղաքագետ համոզմամբ, Բայդենն այս քայլով ավելի շատ ցույց տվեց, որ կարևորում է բարոյական ու մարդկային արժեքները։
Վերջինս նշում է, որ բոլոր իսրայելցիներն անխտիր ընդունում են Հայոց Ցեղասպանության փաստը, սակայն, ակնկալել, որ Իսրայելի կառավարությունը կընդունի Հայոց Ցեղասպանությունը՝ միամտություն է։
Կորսունսկին վստահ է, որ Իսրայելը չի ճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը, քանի դեռ առաջնայինը ոչ թե բարոյական հատկանիշներն են, այլ փողը։ Նա հիշեցրեց, Ադրբեջանի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին։
Ինչ վերաբերում է Բայդենի հայտարարությունը Թուրքիային պատժելու հետ, նա կարծում է, որ դա այդքան էլ այդպես չէ։
Մեննի Կորսունսկին կարևորում է նաև Իսրայելում հայ համայնքի կողմից անցկացվող միջոցառումներն ու դրսևորվող ակտիվությունը։ Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ այս ապրիլի 24-ին Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքաում, քաղաքապետի ու Իսրայելում ՀՀ նորանշանակ դեսպանի ներկայությամբ բացվեց Ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի հուշարձանը, որի հեղինակը Դավիթ Գալֆայանն է։
Իսրայելցի քաղաքագետն անդրադարձավ նաև Իսրայել-Թուրքիա, Իսրայել-Ադրբեջան-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին ու այլ թեմաներին։
Մանրամասները՝ տեսանյութում։