Առողջապահության նախարարությունն այսօր ավելի քան 2 մլրդ դրամի գնում է կատարել
Exclusive
Այսօր առողջապահության նախարարությունը մեկ անձից արվող գնումների ընթացակարգով դեղորայք է գնել, որի համար վճարել է 2,296,927,100 դրամ։ Armeps.am կայքում հստակ նշված չէ, թե մասնավորապես ինչ դեղորայքի գնում է իրականացվել։
2021թ-ի ապրիլ ամսին մի քանի այլ խոշոր գնում ևս իրականացվելու է առողջապահության նախարարության կողմից։
Ապրիլի 16-ին մետֆորմին դեղամիջոցի 11903000 դեղաչափի գնման համար նախարարությունը վճարել է 130,933,000 դրամ։ Կապույտ հազի դեմ 20000 դեղաչափ պատվաստանյութի համար 190,000,000 դրամ։
Վեցավալենտ (դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, հեպատիտ Բ, Հիբ, պոլիոմիելիտ) պատվաստանյութի համար նախարարությունը վճարել է 1,250,844,400 դրամ, որի դիմաց ձեռք է բերել 82000 դեղաչափ։ Գրիպի դեմ 150000 դեղաչափ պատվաստանյութի համար էլ վճարվել է 472,530,000 դրամ։