«ՔՊ»-ն ընտրությանը մասնակցելու է որպես առանձին կուսակցություն. Լիլիթ Մակունց Հայտնի է, թե երբ կանցկացվի Հայաստանում ամառային զորակոչը ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների դաշինքը ընտրել է դաշինքի անունն ու առաջնորդին Արայիկ Հարությունյանի չխոսկան խոսնակը Սա մեկ ամսվա ընթացքում պատմական ռեկորդ է Հայաստանի համար. Փաշինյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք. ունենք 714 առողջացած և 14 մահվան դեպք Ռուսաստանից զբոսաշրջիկների կրկնակի հոսքը պայմանավորված է նաև Թուրքիայի հետ սահմանների փակմամբ. տուրիզմի մասնագետ «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչպես ճիշտ սեռական դաստիարակություն տալ երեխային Ապրիլյանի վերաբերյալ զեկույցը փակ էր, քանի որ ընդդիմադիր եղած ժամանակ իրենց տարածած լուրերը՝ թե բահերով են կռվել կամ գեներալները բիլյարդ են խաղացել՝ հերքվել են. Կարեն Հովհաննիսյան Անդրանիկ Քոչարյանն իրեն կինոյի տղու տեղն է դրել. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Երևան, 06.Մայիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Էնպես չի, որ վարչապետը չէր սպասում, որ նման դեպքեր կլինեն, և սպասում էր, և ոստիկանությանը հրահանգված էր, որպեսզի, ըստ երևույթին, իրենց պահեն շատ չափի մեջ. Հովիկ Աղազարյան

ArmDaily.am-ի զրուցակիցն է «Իմ քյալը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

-Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք ուղեկցվեց սյունեցիների բողոքների ակցիաներով։ Ինչո՞ւ նման ընդունելության արժանացավ Փաշինյանը։

-Ես կմեկնաբանեմ հետևյալ կերպ, որ ասում են էնտեղ, որտեղ որ առաջացան իրողություններ, որոնք ասենք ընդհանուր տհաճ իրադարձություններ, էնտեղի Ձեր նշած ցուցարարներին՝ կառավարության, վարչապետի դեմ ցույց անողներին ես բաժանում երեք մասի։ Մի մասը անկեղծ գտնում է, որ կառավարությունը, վարչապետը սխալներ են թույլ տվել, անկեղծ մղումներով եկել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ընդ որում լուռ բողոքի ձայնը։ Մի մասը էն բերվածների մասն է, որոնք եկել էին ուղղակի, չէին կարող չգային և այն ագրեսիվ մասը, որը փորձում է թե Սյունիքում, թե ամբողջ Հայաստանում փորձում է իրավիճակ փոխել հիմնականում Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց կազմակերպմամբ, դրդմամբ և այլն։ Ես դա բնութագրում եմ որպես շատ վատ երևույթ, կարծում եմ, որ իրավապահ մարմինները իրենց պրոֆեսիոնալիզմը պետք է օգտագործեն տարբերակելու երեք իմ նշած կատերգորիաները և վերջին կատեգորիայի մեջ մտնող անձանց ենթարկել համապատասխան պատասխանատվության։

-Սյունիքում մարդկանց են բերման ենթարկում, որոնց մեջ է նաև Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը, ովքեր, ականատեսների վկայությամբ, հանդարտեցրել են քաղաքացիներին։ Համամի՞տ եք այն պնդումներին, որ սա քաղաքական հաշվեհարդար է ընդդիմության հետ։

-Ես չեմ կարծում, որ բերման ենթարկվածների թիվը շատ-շատ մեծ է։ Միգուցե ես սխալվում եմ, բայց 15-ից չպետք է անցնի և այդ 15-ից էլ իմ կարծիքով պատասխանատվության կենթարկվեն մի 5-6-ը։ Թե նրանք ովքե՞ր կլինեն՝ դա պետք է քննությունը պարզաբանի։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկի նկատմամբ ինչ-որ արհեստական մեղադրանք հարուցվի կամ դրա անհրաժեշտությունը կա ինչ-որ Ձեր ասած քաղաքական հետապնդումների կոնտեքստում։ Ես այդպես չեմ մտածում, պետք է որ բերման ենթարկված լինեն մոտ 18 քաղաքացի, որոնցից երևի միայն հինգը ենթարկվեն պատասխանատվության, մյուսները խուլիգանություն են արել՝ կգնան իրենց տուն, կմտածեն՝ ոնց կարելի է իրենց պահել։

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք բերման ենթարկելու գործընթացը քաղաքական հաշվեհարդար որակելը։

-Ես չեմ կիսում այդ մտահոգությունը, առավել ևս, որ մենք շատ լավ ենք տիրապետում՝ ինչ ուղղություն ունի դատական համակարգը, հետևաբար որևէ բան, որ չունենա հստակ արձանագրված փաստային հիմնավորում, չի կարող շարունակություն ունենալ որպես իրավական գործընթաց։ Դա անհնարին է, այսօր մենք բոլորս դա գիտենք, դրա համար այդ անհանգստությունները չկան։

-Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այցելեց Սյունիք, նպատակը ո՞րն էր։

-Նախ, ես ասացի, որ այդ ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք իրենց բողոքն էին ներկայացնում՝ միանգամայն անկեղծ մղումներից ելնելով, ես համաձյան եմ իրենց հետ, թե համաձայն չեմ, դա ուրիշ հարց է։ Եվ հետևաբար մի 20,30,40 հոգու պատճառով, 20, 30, 40 ոչ ադեկվատ պահվածքի պատճառով վարչապետը չգնա հանրապետության որևէ մարզ, չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում կլինի։ Առավել ևս, էնպես չի, որ վարչապետը չէր սպասում, որ նման դեպքեր կլինեն, և սպասում էր, և ոստիկանությանը հրահանգված էր, որպեսզի, ըստ երևույթին, իրենց պահեն շատ չափի մեջ, սադրանքների չենթարկվեն և այլն։ Եթե այն հայհոյանքները, որոնք փողոցային մակարդակի հայհոյանքներ էին, եթե դուրս հանենք՝ մնացածը ես կհամարեի ընդհանուր առմամբ ոչ շատ սարսափելի։ Բայց այդ հայհոյանքների մշակույթը դա շատ վատ է, դա սարսափելի է։

-Ձեր գործընկեր Արփի Դավոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Էտ Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

-Ես միշտ խուսափում եմ իմ գործընկերների մտքերը մեկնաբանելուց, այս դեպքում Ձեր թույլտվությամբ առավել ևս կխուսափեմ։

-Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Փաշինյանը այցելեց Սյունիք՝ իմանալով իր նկատմամբ վերաբերմունքը, որպեսզի այս բողոքների ֆոնին ձերբակալություններ լինեն ու ինքը կարողանա չեղարկել արտահերթ ընտրությունները։

-Երբ որ Դուք ասում եք Սյունիքի բնակիչների վերաբերմունքը, Ձեր հարցը ես համարում եմ ոչ լիարժեք։ Ես նորից եմ ասում, 50-60 հոգու մի մասի փողոցային պահվածքով անձնավորությունները Սյունիքի ողջ բնակչության շատ փոքր մասն են, ես ծանոթներ ունեմ, մարդկանց ճանաչում եմ, ես գիտեմ իրենց վերաբերմունքը։ ՈՒղղակի այս դրսևորումների ժամանակ, երբ որ հայհոյում են, մարդիկ խուսափում են ինչ-ինչ պատճառով լինել այդտեղ կամ ցույց տալ իրենց համերաշխությունը, ուղղակի դժգոհությունը այս կամ այն հարցի հետ կապված։ Հետևաբար դա բնութագրել որպես Սյունիքի ողջ բնակչություն՝ ես այդ տերմինի հետ համաձայն չեմ։ Եվ ընտրություններին կտեսնենք։

-Համոզվա՞ծ եք, որ ընտրությունները չեն չեղարկվի։

-Ես ինքս կարծում եմ, որ չեղարկելու որևէ հիմք չկա այս պահին։

-Ալիևի հայտարարությունը կարո՞ղ է ազդեցություն թողած լինել նաև բողոքի ավելի կոպիտ արտահայտման վրա։

-Ես կարծում եմ՝ Ալիևի այդ պարբերաբար հնչող ցնորաբանությունների արանքում կամ ժամանակահատվածում մենք պետք է համախմբվենք, ուժեղանանք՝ տնտեսապես և նաև ռազմական առումներով, որպեսզի մենք ինքներս կարողանանք առաջին հերթին մեր հույսը դնել մեր վրա։ Եվ էդ ռազմատենչ հայտարարությունները, որ արվում են, դա արվում է մի պարզ, հասարակ պատճառով, որովհետև Ալիևը՝ ինքը, գոհ չէ պատերազմի արդյունքներից։ Եվ ինքը նմանատիպ հայտարարություններով կերակրում է իր ժողովրդի մի հատվածի։ Ես այդպես եմ գնահատում և ես կոչ եմ անում բոլոր սյունեցիներին, որովհետև Սյունիքը մեր հայերնիքի մի մասն է, որ իրենք անհանգստություններ ունեն, բնականաբար իրենք բնակվում են թշնամու հարակից գոտիներում, բայց պետք է փաստենք, որ դա մեր ընդհանուր հայրենիքն է, և ոչ ոք պատրաստ չի դրանից մի թիզ զիջելու։ Երբեմն նմանատիպ դիրքորոշում անողները հղում են անում հայտարարության վրա՝ զինադադարին նախորդած, բայց այդ զինադադարի մեջ որևէ տող չկա, որ այդ անհանգստությունն առաջացնի։

Հայկա Ալոյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները. ՈՒՂԻՂ Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն Նարեկ Մկրտչյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Տան դիմաց վիճել է տանտիրոջ եւ նրա որդու հետ, ապա դանակով հարվածել տանտիրոջ որովայնին. ՔԿ Ինչու է փակվել Սյունիքում մաքսային պահեստը. ՊԵԿ նախագահը մանրամասնում է Քիմ Քարդաշյանն ու Շերը կոչ են անում միանալ Հայաստանի եւ Արցախի ուսանողների համար կրթական հնարավորությունների ընդլայնման նախագծին ԼՀԿ-ն մշակել է հայտարարության տեքստ՝ բացառելու համար քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները Մայիսի 6-ին և 7-ին վթարային ջրանջատում կլինի Լատվիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օնիկ Գասպարյանն իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել. Արմեն Գրիգորյան Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել Մոսկվան և Երևանը քննարկում են «Սպուտնիկ V»-ն Հայաստանում արտադրելու հնարավորությունը. Լավրով Լևոն Արոնյանը դասախոսությամբ հանդես կգա Երևանում Ռուսաստանը մնում է առաջատար գործընկերն ու ներդրողը Հայաստանում. Սերգեյ Լավրով Շատացել են լրագրողներին անհիմն մերժումները. բացը լցվում է ապատեղեկատվությամբ. Թաթոյան Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ գործով դատական նիստը Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման վերաբերյալ բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել. ԱՀ դատախազություն Չարենցավանում թալանել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին․ վնասը կազմում է մոտ 1,6 մլն դրամ 2020-ին 2019-ի համեմատ ծնելիության աճ եղել է. բեկումնային ծրագիրը դեռ առջևում է. Ավինյան Ես սովոր եմ առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր. Լիլիթ Մակունցը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերվել է 79-ամյա կնոջ դի 15 մոդուլային դպրոցներ և մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզներ կկառուցվեն բոլոր մարզերում. Կառավարությունը հաստատեց նախագիծը Դեռեւս հույսեր եմ փայփայում, որ ԱԺ-ն դուրս կգա հանցավոր պայմանավորվածության ռեժիմից. Էդգար Ղազարյան «ՔՊ»-ն ընտրությանը մասնակցելու է որպես առանձին կուսակցություն. Լիլիթ Մակունց ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք. Այվազյան Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը Արա Այվազյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ Երեւանում. ՈՒՂԻՂ Մտածում ենք պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի համար թողարկենք պետական հատուկ տարբերանշաններ. Փաշինյան Քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգի փոփոխություն. հանրային քննարկում Եթե ինչ-որ մեկն ուզում է օգոստոսին մեկնել երկրից, ճիշտ կլինի, եթե պատվաստվի հիմիկվանից. Փաշինյան Հայտնի է, թե երբ կանցկացվի Հայաստանում ամառային զորակոչը Համաներումը չի տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Ռուստամ Բադասյան Կարանտինով պայմանավորված սահմանափակումներում փոփոխություններ կլինեն Նախորդ շաբաթ ՀՀ-ի և Արցախի տարածքում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների դաշինքը ընտրել է դաշինքի անունն ու առաջնորդին Սա վկայում է տնտեսության վերականգնման մասին. Փաշինյանը տվյալներ ներկայացրեց Արայիկ Հարությունյանի չխոսկան խոսնակը Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի Կառավարության այս որոշումն ավելի է վատթարացնում վիճակը. Բուհերի վերաբերյալ որոշումն Արման Թաթոյանը կվիճարկի ՍԴ-ում Արևիկ համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու Բարի լույս, Երևան. Մարիա Զախարովայի լուսանկարը Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ օրենսդրական մի շարք փոփոխություններ է հաստատել Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Սա մեկ ամսվա ընթացքում պատմական ռեկորդ է Հայաստանի համար. Փաշինյան Բոլոր պետական սոցծառայությունները` մեկ հարթակում. գործարկվել է socservice.am հարթակը Մեկնարկել է Կառավարության նիստը. օրակարգում 36 հարց է, որից 2-ը գաղտնի են, 3-ը՝ զեկուցվող. ՈՒՂԻՂ Կներեք ինձ, որ երբեմն ավելի սուր եմ, քան կուզեի, ավելի մեղմ ու ներողամիտ, քան պետք է. Նազենի Հովհաննիսյան Փաշինյանը Լավրովի այցի մասով հատուկ հանձնարարականներ է տվել ոստիկանապետին ու ՊՆ նախարարի պաշտոնակատարին Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք. ունենք 714 առողջացած և 14 մահվան դեպք Պատերազմի առնչությամբ ավելի քան 1580 քրեական գործով 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ այդ թվում բաձրաստիճան սպաներ (տեսանյութ)