Կառավարության ամառանոցի մոտից երեկ ոստիկանություն է բերվել 5 անձ
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ընդդիմադիրները ակցիա էին իրականացնում կառավարական ամառանոցի մոտ՝ ի զորակցություն սյունեցիների։ Նրանք ցանկանում էին թույլ չտալ, որպեսզի Փաշինյանը մտնի ամառանոց։
ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Կառավարության ամառանոցի մոտից երեկ երեկոյան ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոստիկանություն է բերվել 5 անձ։Նրանց նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ և ազատ են արձակվել»։