Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը կապույտ գույնով ներկել են. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Հասարակություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը տեսանյութ է հրապարակել Ազատության հրապարակից ու կից հայտնել են, որ անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։
ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Հրապարակումների հիման վրա ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում»։