Ընդդիմությունը դեռ մանդատները վերցնելու որոշում չունի, իշխանությունն էլ դեռ խմբակցության ցանկը չի հրապարակում Ինչու պետք է վերցնել մանդատները եւ ինչ պետք է անել խորհրդարանում՝ «չընդդիմության» օրինակը աչքի առաջ ունենալով Ինչո՞ւ է ԿԸՀ կայքից հեռացվել արդյունքների աղյուսակը եւ ինչպե՞ս են փոխվում տվյալները վերահաշվարկի արդյունքում Հայաստանում ռուս խաղաղապահների ներկայությունը չի կարող երկարատև լինել. Կարեն Հովհաննիսյանը՝ Գեղարքունիքի մարզում ռուս դիրքապահներ տեղակայելու մասին ՀԾԿՀ-ում հանդիպել են «ՀԷՑ»-ի և «Վեոլիա Ջրի» ներկայացուցիչները (մանրամասներ) Ինչպես եւ երբ կկազմավորվի Կառավարությունը, եթե, իհարկե, վերահաշվարկը եւ ՍԴ-ն չխառեն խաղաքարտերը Քանի 1-ին դասարանցի է հայտագրվել և որ դպրոցներում դեռ ազատ տեղեր կան Շրջակա միջավայրի նախարարության թույլտվությունը կարելի է գնահատել որպես բառային աճպարարություն. «Sevan Startup Summit 2021»-ի շուրջ «փոխհրաձգությունը» շարունակվում է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց կարևոր լուրով Վեոլիա ջուր-ՀԷՑ «թնջուկը» շարունակվում է. ինչ հանգուցալուծում կստանա այն
Երևան, 25.Հունիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Լեռնային Ղարաբաղում հնարավոր և անհրաժեշտ էր խուսափել նոր պատերազմից. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել Politique Internationale-ին, որտեղ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին, դրա շուրջ տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաև վերջին պատերազմի։ Պատասխանելով հարցին, թե ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը:

«Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ով է սկսել։ Ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։ Ինչպես առաջին պատերազմի, այնպես էլ՝ վերջինի ժամանակ այն օգտագործել է վարձկանների, որոնք սերտորեն կապված են տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Դա հաստատվել է Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի, այլ մայրաքաղաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։ Եթե 1992-1994 թվականների պատերազմի, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Բաքուն վայելում էր Անկարայի բարոյական ու ռազմական աջակցությունը, ապա չափազանցություն չի լինի նշել, որ Ադրբեջանի հետ միասին նոր պատերազմի նախաձեռնողը ու դրա անմիջական մասնակիցը Թուրքիան էր։

Այս 44-օրյա պատերազմը, որի ընթացքում օգտագործվեցին բոլոր տեսակի սպառազինությունները, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 27 տարի շարունակ գործող 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի կոպտագույն խախտում էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մշտապես հանդես են եկել դրանց անխափան իրականացման օգտին։

Պատերազմը հակամարտության կարգավորման ուղղությամբ Համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կոպտագույն խախտում էր։ Տարիներ շարունակ այս սկզբունքը ամրագրված էր Լեռնային Ղարաբաղին վերաբերող գրեթե բոլոր հայտարարություններում, փաստաթղթերում, որոնք ընդունվել էին համանախագահ երկրների կողմից՝ դեսպանների, արտգործնախարարների, նախագահների մակարդակներով։

Պատերազմը սանձազերծվեց կոպտորեն արհամարհելով 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից պանդեմիայի պայմաններում հայտարարված գլոբալ հրադադարի կոչը, որը սատարել էին 170 երկրներ, ինչպես նաև խախտելով 2020թ.-ի հունիսի 1-ին ՄԱԿ ԱԽ կողմից միաձայն ընդունված 2532 բանաձևը։

Հետևաբար, այս պատերազմն ագրեսիա էր ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և հայ ժողովրդի դեմ, այլև ուղղակի մարտահրավեր էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ ուղղված համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դեմ։

Բարձրացված հարցը, թե ո՞վ էր սանձազերծել նոր պատերազմը, անչափ կարևոր է, քանի որ այն նաև ներառում է հետևայլ համատեքստը, թե ո՞վ է պատասխանատվություն կրում հազարավոր սպանված, վիրավոր, անհետ կորած մարդկանց, խեղված ճակատագրերի, աղետալի ավերածությունների, մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումների համար։ Այս հարցերի վրա աչք փակել չի կարելի, հատկապես, երբ դրանց համար պատասխանատվություն կրողները լկտի կերպով պարծենում են իրենց արարքների համար։

Ինչպես ասել է Վոլտերը. «Պատերազմը դա հանցագործություն է, որի համար հաղթանակը մեղքերի թողություն չի տալիս»»։

Հարցին էլ, թե համանախագահները քիչ ջանքեր չէին գործադրում կանխարգելելու համար հակամարտության սրացումը, ինչո՞ւ այդ ջանքերը արդյունք չտվեցին՝ նախկին նախարարը պատասխանել է․ «Մի պարզ պատճառով։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժեց հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները։ Համանախագահները բազմիցս առաջարկել էին ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կողմից զինադադարի մշտադիտարկման իրականացման կարողությունները, առաջարկել էին ստեղծել զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ և նույնիսկ մի քանի անգամ համաձայնություններ են ձեռք բերվել այս հարցերով։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ էին իրագործել դրանք։ Այնուամենայնիվ, հենց Ադրբեջանն էր մերժում այդ համաձայնությունները և բոլորին պարզ էր, որ դա անում էր փորձելով խուսափել զինադադարի խախտումների համար ուղղակի պատասխանատվություն կրելուց, թեև առանց այդ մեխանիզմի էլ պարզ էր, թե ով է խախտում զինադադարը, ինչպես այժմ էլ պարզ է, թե ով է սկսել պատերազմը»։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր էր արդյոք խուսափել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է՝ «Հնարավոր էր և անհրաժեշտ էր»։

«2018 թ. մայիսին, թողնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ես հանդես եկա հայտարարությամբ, որում կարևորեցի, որ պահպանվի, ամրագրվի ու առավել կատարելագործվի այն ամենն ինչ խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղաթյամբ մշակվել էր բանակցային գործընթացի ընթացում։

Ակնհայտ էր, որ դրանցից նահանջելը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Այս կարծիքին էին նաև Մինսկի խմբի համանախագահները։

Մինչև 2018 թվականը Ադրբեջանը, ինքն իրեն տանելով փակուղի բանակցային գործընթացից դուրս գալու բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցնում, բայց չէր գնում դրան՝ վախենալով ուղղակի առճակատման մեջ մտնել Մինսկի խմբի համանախագահների՝ ՄԱԿ ԱԽ երեք անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեն և հետևաբար Ադրբեջանը վախենում էր ուղղակի հակամարտության մեջ մտնել ողջ միջազգային հանրության հետ։ Ընդ որում, բազմիցս խախտելով զինանդադարը, խաթարելով բանակցային գործընթացը Բաքուն պարբերաբար սադրում էր Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա դնի խաղաղության գործընթացի խափանման պատասխանատվությունը։ Բայդ դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չէր հաջողվում։ Ավելին, Հայաստանը քանիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման նպատակով շարունակել բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների հիման վրա։

2016 թ.-ի մարտին, գտնվելով Վաշինգտոնում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հրաժարվեց հանդիպել համանախագահներին՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշման և առաջարկությունների վերաբերյալ։

Ձախողվելով դիվանագիտական ճակատում, 2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ փորձելով ուժի միջոցով պարտադրել իր բանակցային մոտեցումները։ Այն ժամանակ գրեթե ողջ միջազգային հանրությունը կոչ արեց անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Բացառություն կազմեց Թուրքիան, որը սատարեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Երկու օր անց պարզ դարձավ, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը ձախողվում է։

Ապրիլի 5-ին՝ պատերազմական գործողությունների սանձազերծումից երեք ու կես օր անց, Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերով, Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի վերահաստատման մասին՝ հիմնված հիշատակված 1994-1995 թվականների եռակողմ զինադադարի համաձայնագրերի վրա։ Այդ համաձայնագրերի կենսունակությունը կասկածի տակ դնելու Բաքվի ձեռնարկած փորձերին ի պատասխան, 2016-2018 թվականներին համանախագահ երկրները հանդես եկան մի շարք հայտարարություններով, որոնք պահանջում էին անշեղորեն իրականացնել դրանք։

Այսպիսով, Բաքվին չհաջողվեց հասնել իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին։ Դրա վառ վկայությունն են Լեռնային Ղարաբաղի հարցով 2016թ.-ի մայիսի 16-ի Վիեննայի և 2016թ.-ի հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, ինչպես նաև դրանց հետևած եռանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդների շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների կողմից 2016թ.-ի դեկտեմբերի 8-ին Համբուրգում և 2017թ.-ի դեկտմբերի 7-ին Վիեննայում արված հայտարարությունները։ Ընդ որում, Հայաստանն արտահայտել էր իր աջակցությունը համանախագահ երկրների մոտեցումներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև Արայիկ Հարությունյանը Վահե Հակոբյանին խորհուրդ է տվել էլ չխոսել Օրվա աստղագուշակ «Հրապարակ». Ով կվերցնի եւ ով կդնի մանդատը. ՀՀԿ-ում հույս են ունեցել, որ Վանեցյանը խորհրդարան չի գնա «Ժողովուրդ». Երբ հասանելի կլինեն նոր «գոլդ» համարանիշերը «Ժողովուրդ». Ուշագրավ գործընթացներ. ինչ է հրահանգվել դատական համակարգի աշխատողներին «Իրավունք». Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտո­ն կստանա «Հրապարակ». Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մի քանի օր է՝ խրախճանքի մեջ է «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. ինչ է ծրագրել «Հրապարակ». Փաշինյանի «դեմբել սաստավը»ՎԻՊ աշխատասենյակների փնտրտուքի մեջ է «Ժողովուրդ». Ձախողված վեթինգը կրկին են փորձում «Հրապարակ».Փաշինյանի հյարազատները դաժան ծեծի են ենթարկել երիտասարդ տղայի Լույս չի լինի Սարգսյանը խոսել է 44-օրյա պատերազմի սկսվելու պատճառների մասին և մանրամասներ պատմել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքից Արման Թաթոյանը անհերքելի տեսանյութ-ապացույց է ուղարկել Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի Կրկնաքվեարկության վարկած. Տպագրվում է Հայաստանից երկար ժամանակ բացակայող X-ի տվյալներով Y-ի լուսանկարով անձնագիր. Արա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել Զարեհ Սինանյանին են ներկայացվել Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտի 5 տարբեր ծրագրեր Հրդեհ՝ Քանաքեռավան գյուղում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ Ընդդիմությունը դեռ մանդատները վերցնելու որոշում չունի, իշխանությունն էլ դեռ խմբակցության ցանկը չի հրապարակում Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ Վարազդատ Հարոյանը հեռացավ «Աստանայից» Հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք Արմեն Չարչյանին կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան. փաստաբան Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից Արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին. Դատախազությունը՝ Արմեն Չարչյանի կալանավորման մասին Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը Ռազմագերիների հարազատները դադարեցրել են նստացույցը Փաշինյանի հետ պայմանավորվածության հիման վրա. «Միաբան» նախաձեռնություն Պարույր Սեւակ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք Արդյո՞ք վարչապետի պաշտոնակատարը պաշտոն է խոստացել Էդմոն Մարուքյանին Առաջարկում ենք պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը դուրս է գալիս նիստերի դահլիճից. Էդգար Ղազարյան ԿԸՀ-ն ներկայացրել է որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքները ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի որոշում է կայացրել Փաշինյանը նոր որոշում է ստորագրել "Я готов был носить клеймо предателя, но решить вопрос": экс-президент Армении Серж Саргсян о Карабахе и Пашиняне (WP) Քննարկում ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԱՏՄ-ն հորդորում է չգնել որոշ դեղեր․ ցանկ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը Կոտայքի բաժնի ծառայողները բացահայտել են Գեղաշեն գյուղում կատարված սպանությունը Այսօրվա հավաքին ես ներկայացել եմ այս լուսանկարով. Գեղամ Մանուկյան Մանախն ու Արմեն Չարչյանը կալանավորվել են. ԿԸՀ-ն կիրակի կհրապարակի արդյունքները. հունիսի 24-ն՝ ամփոփ Պաշտոնանկություն` ԱԺ աշխատակազմում Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել. ՊՆ Փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք. հորդորում ենք անհապաղ ազատ արձակել նրան․ Մայր Աթոռ ՊԵԿ երկու հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել Եթե հրամանատարի հրամանը չի կատարվում՝ հրամանատարն է մեղավոր․ Մովսես Հակոբյանը՝ Սամբվել Բաբայանի մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին Ինչու պետք է վերցնել մանդատները եւ ինչ պետք է անել խորհրդարանում՝ «չընդդիմության» օրինակը աչքի առաջ ունենալով Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն