Ով էլ գա, մի տարի հետո փոշմանելու ենք. քաղաքացիները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին (տեսանյութ) Ինչու երեք նախագահները չմիավորվեցին, ինչ ռիսկեր կային եւ ինչ կտար դա Մեզ մոտ հակառակ պրոցեսն է՝ դրա համար մեզ մոտ պետությունը 30 տարի հակառակ ձև է գնում․ քաղտեխնոլոգը՝ ընտրություններին ընդառաջ կարգախոսների մասին Լավրովի այցից առաջ հնարավոր է Ադրբեջանը որոշեց ինչ-որ ֆոն ստեղծել. Արման Աբովյանը՝ 3 գերիների վերադարձի մասին (տեսանյութ) Իշխանության մոտ եղել է մեկ գերակայություն, ձևավորել թուրքականության սեկտորը, պատերազմը, Արցախը, մեր բանակը, մեր տղաները զոհաբերվել են հանուն այդ մեկ նպատակի. Սուրեն Պետրոսյան Այդ զեկույցում կային շատ ավելի կարևոր փաստեր, քան Խաչատուրովի չներկայանալը. Անի Սամսոնյան (տեսանյութ) Թե ինչ ապագա են տեսնում այս իշխանությունները՝ սարսափելի է պատկերացնել. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ) Ես Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մեջ, ճիշտն ասեմ, չեմ տեսնում անկեղծություն. Սուրեն Պետրոսյան Ես չգիտեմ, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ում խաղն է խաղում, բայց հաստատ իր խաղը չի խաղում. քաղաքագետ Ինչու է Կարեն Աբրահամյանն ազատվել պաշտոնից
Երևան, 07.Մայիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Լեռնային Ղարաբաղում հնարավոր և անհրաժեշտ էր խուսափել նոր պատերազմից. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել Politique Internationale-ին, որտեղ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին, դրա շուրջ տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաև վերջին պատերազմի։ Պատասխանելով հարցին, թե ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը:

«Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ով է սկսել։ Ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։ Ինչպես առաջին պատերազմի, այնպես էլ՝ վերջինի ժամանակ այն օգտագործել է վարձկանների, որոնք սերտորեն կապված են տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Դա հաստատվել է Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի, այլ մայրաքաղաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։ Եթե 1992-1994 թվականների պատերազմի, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Բաքուն վայելում էր Անկարայի բարոյական ու ռազմական աջակցությունը, ապա չափազանցություն չի լինի նշել, որ Ադրբեջանի հետ միասին նոր պատերազմի նախաձեռնողը ու դրա անմիջական մասնակիցը Թուրքիան էր։

Այս 44-օրյա պատերազմը, որի ընթացքում օգտագործվեցին բոլոր տեսակի սպառազինությունները, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 27 տարի շարունակ գործող 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի կոպտագույն խախտում էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մշտապես հանդես են եկել դրանց անխափան իրականացման օգտին։

Պատերազմը հակամարտության կարգավորման ուղղությամբ Համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կոպտագույն խախտում էր։ Տարիներ շարունակ այս սկզբունքը ամրագրված էր Լեռնային Ղարաբաղին վերաբերող գրեթե բոլոր հայտարարություններում, փաստաթղթերում, որոնք ընդունվել էին համանախագահ երկրների կողմից՝ դեսպանների, արտգործնախարարների, նախագահների մակարդակներով։

Պատերազմը սանձազերծվեց կոպտորեն արհամարհելով 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից պանդեմիայի պայմաններում հայտարարված գլոբալ հրադադարի կոչը, որը սատարել էին 170 երկրներ, ինչպես նաև խախտելով 2020թ.-ի հունիսի 1-ին ՄԱԿ ԱԽ կողմից միաձայն ընդունված 2532 բանաձևը։

Հետևաբար, այս պատերազմն ագրեսիա էր ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և հայ ժողովրդի դեմ, այլև ուղղակի մարտահրավեր էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ ուղղված համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դեմ։

Բարձրացված հարցը, թե ո՞վ էր սանձազերծել նոր պատերազմը, անչափ կարևոր է, քանի որ այն նաև ներառում է հետևայլ համատեքստը, թե ո՞վ է պատասխանատվություն կրում հազարավոր սպանված, վիրավոր, անհետ կորած մարդկանց, խեղված ճակատագրերի, աղետալի ավերածությունների, մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումների համար։ Այս հարցերի վրա աչք փակել չի կարելի, հատկապես, երբ դրանց համար պատասխանատվություն կրողները լկտի կերպով պարծենում են իրենց արարքների համար։

Ինչպես ասել է Վոլտերը. «Պատերազմը դա հանցագործություն է, որի համար հաղթանակը մեղքերի թողություն չի տալիս»»։

Հարցին էլ, թե համանախագահները քիչ ջանքեր չէին գործադրում կանխարգելելու համար հակամարտության սրացումը, ինչո՞ւ այդ ջանքերը արդյունք չտվեցին՝ նախկին նախարարը պատասխանել է․ «Մի պարզ պատճառով։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժեց հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները։ Համանախագահները բազմիցս առաջարկել էին ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կողմից զինադադարի մշտադիտարկման իրականացման կարողությունները, առաջարկել էին ստեղծել զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ և նույնիսկ մի քանի անգամ համաձայնություններ են ձեռք բերվել այս հարցերով։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ էին իրագործել դրանք։ Այնուամենայնիվ, հենց Ադրբեջանն էր մերժում այդ համաձայնությունները և բոլորին պարզ էր, որ դա անում էր փորձելով խուսափել զինադադարի խախտումների համար ուղղակի պատասխանատվություն կրելուց, թեև առանց այդ մեխանիզմի էլ պարզ էր, թե ով է խախտում զինադադարը, ինչպես այժմ էլ պարզ է, թե ով է սկսել պատերազմը»։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր էր արդյոք խուսափել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է՝ «Հնարավոր էր և անհրաժեշտ էր»։

«2018 թ. մայիսին, թողնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ես հանդես եկա հայտարարությամբ, որում կարևորեցի, որ պահպանվի, ամրագրվի ու առավել կատարելագործվի այն ամենն ինչ խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղաթյամբ մշակվել էր բանակցային գործընթացի ընթացում։

Ակնհայտ էր, որ դրանցից նահանջելը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Այս կարծիքին էին նաև Մինսկի խմբի համանախագահները։

Մինչև 2018 թվականը Ադրբեջանը, ինքն իրեն տանելով փակուղի բանակցային գործընթացից դուրս գալու բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցնում, բայց չէր գնում դրան՝ վախենալով ուղղակի առճակատման մեջ մտնել Մինսկի խմբի համանախագահների՝ ՄԱԿ ԱԽ երեք անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեն և հետևաբար Ադրբեջանը վախենում էր ուղղակի հակամարտության մեջ մտնել ողջ միջազգային հանրության հետ։ Ընդ որում, բազմիցս խախտելով զինանդադարը, խաթարելով բանակցային գործընթացը Բաքուն պարբերաբար սադրում էր Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա դնի խաղաղության գործընթացի խափանման պատասխանատվությունը։ Բայդ դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չէր հաջողվում։ Ավելին, Հայաստանը քանիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման նպատակով շարունակել բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների հիման վրա։

2016 թ.-ի մարտին, գտնվելով Վաշինգտոնում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հրաժարվեց հանդիպել համանախագահներին՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշման և առաջարկությունների վերաբերյալ։

Ձախողվելով դիվանագիտական ճակատում, 2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ փորձելով ուժի միջոցով պարտադրել իր բանակցային մոտեցումները։ Այն ժամանակ գրեթե ողջ միջազգային հանրությունը կոչ արեց անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Բացառություն կազմեց Թուրքիան, որը սատարեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Երկու օր անց պարզ դարձավ, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը ձախողվում է։

Ապրիլի 5-ին՝ պատերազմական գործողությունների սանձազերծումից երեք ու կես օր անց, Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերով, Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի վերահաստատման մասին՝ հիմնված հիշատակված 1994-1995 թվականների եռակողմ զինադադարի համաձայնագրերի վրա։ Այդ համաձայնագրերի կենսունակությունը կասկածի տակ դնելու Բաքվի ձեռնարկած փորձերին ի պատասխան, 2016-2018 թվականներին համանախագահ երկրները հանդես եկան մի շարք հայտարարություններով, որոնք պահանջում էին անշեղորեն իրականացնել դրանք։

Այսպիսով, Բաքվին չհաջողվեց հասնել իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին։ Դրա վառ վկայությունն են Լեռնային Ղարաբաղի հարցով 2016թ.-ի մայիսի 16-ի Վիեննայի և 2016թ.-ի հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, ինչպես նաև դրանց հետևած եռանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդների շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների կողմից 2016թ.-ի դեկտեմբերի 8-ին Համբուրգում և 2017թ.-ի դեկտմբերի 7-ին Վիեննայում արված հայտարարությունները։ Ընդ որում, Հայաստանն արտահայտել էր իր աջակցությունը համանախագահ երկրների մոտեցումներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը հանդիպել է ռազմական համալսարանի կուրսանտների հետ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Mercedes-ը բախվել է ГАЗ 5312 մակնիշի ավտոաշտարակին. կան վիրավորներ ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ Հայտնի է ՀԱԿ համագումարի օրը Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին «Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի»․ Վահան Քերոբյան Կհիմնանորոգվի Ծովակ-Ախպրաձոր ռազմավարական կարևոր նշանակության ճանապարհը. Սանոսյան Այսօր ընդունեցինք մեր զոհված զինվորների մայրերից առաջին հղիին. Վահե Տեր-Մինասյան Որևէ պլաստիկական միջամտություն չեմ արել. երեկ տարել եմ ոտքի երակների վիրահատական միջամտություն. Թեհմինա Վարդանյան ԵՊՀ գիտական խորհրդի հայտարարությունը «Վերադառնալով Հայաստանից». Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել ՃՏՊ Սարալանջի փողոցում․ կա տուժած Կուսակցությունների համար անցողիկ շեմը կնվազի, Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճը կդառնա պարտադիր. Մակունցը ներկայացրեց ԸՕ-ի առանցքային փոփոխությունները Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը զգալիորեն կկրճատի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը. Համազասպ Դանիելյան Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ–ն, «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9–ին հրավիրում են Ազատության հրապարակ. Ելույթ կունենա նաև Քոչարյանը Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արկադի Տեր-Թադեւոսյանի հիշատակին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ Համազասպ Դանիելյանը և Վահագն Հովհակիմյանը ակնհայտորեն իրար հակասող միտք ասեցին. Իոաննիսյան Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը Նոր Արեշում կատարված դանակահարությունը բացահայտվեց Հայաստանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ղարաբաղում կռված մոտ 40 իսլամիստ գրոհայինների հանդեպ ՔՊ-ի ընտրական անցյալը եւ կարգախոսների խրոնոլոգիան. Խոստումներ եւ իրականություն «Իմ քայլը» իշխող դաշինքն առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց նոր Ընտրական օրենսգրքի նախագծին Էդմոն Մարուքյանը իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել. Գլխավոր շտաբի արձագանքը Ով էլ գա, մի տարի հետո փոշմանելու ենք. քաղաքացիները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին (տեսանյութ) Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին Ինչու երեք նախագահները չմիավորվեցին, ինչ ռիսկեր կային եւ ինչ կտար դա Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը՝ ազատ չարձակելով ռազմագերիներին. Արարատ Միրզոյանը՝ Ջոն Գալագերին Սահմանադրական դատարանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց. գլխավոր դատախազ Մեզ մոտ հակառակ պրոցեսն է՝ դրա համար մեզ մոտ պետությունը 30 տարի հակառակ ձև է գնում․ քաղտեխնոլոգը՝ ընտրություններին ընդառաջ կարգախոսների մասին 3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում` Վանաձոր և Լեռնապատ համայնքներում. ՏԿԵ նախարարություն Լավրովի այցից առաջ հնարավոր է Ադրբեջանը որոշեց ինչ-որ ֆոն ստեղծել. Արման Աբովյանը՝ 3 գերիների վերադարձի մասին (տեսանյութ) Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան»-ՀՅԴ դաշինքը, «ՔՊ-ն» միայնակ կգնա ընտրության. մայիսի 6-ն ամփոփ Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա վաղը՝ մարզահամերգային համալիրում Իշխանության մոտ եղել է մեկ գերակայություն, ձևավորել թուրքականության սեկտորը, պատերազմը, Արցախը, մեր բանակը, մեր տղաները զոհաբերվել են հանուն այդ մեկ նպատակի. Սուրեն Պետրոսյան ԱԱԾ-ն կրկին մերժեց Աննա Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործ հարուցել. որոշումը հրապարակվել է ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Նաիրա Զոհրաբյան. Գերությունից վերադարձած տղաներին, ասել են՝ պետք է գնան ծառայության Այդ զեկույցում կային շատ ավելի կարևոր փաստեր, քան Խաչատուրովի չներկայանալը. Անի Սամսոնյան (տեսանյութ) Moderna-ն պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում ճանաչվել է լավագույնը 10 անձի մասով գույքի վերջնական գնահատում ենք իրականացնում՝ օրինակա՞ն է, թե՞ ոչ. Դավթյան Թե ինչ ապագա են տեսնում այս իշխանությունները՝ սարսափելի է պատկերացնել. Շիրակի թեմի առաջնորդ (տեսանյութ) Պատերազմից հետո մեր գլխավոր խնդիրը մեղավոր անձանց բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելն է. գլխավոր դատախազ ՄԻՊ հայտարարություններում առկա է քաղաքական երանգավորում. Մարիա Կարապետյանը քննադատեց ՄԻՊ-ին (տեսանյութ) Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի Ադրբեջանի ներքո այսօր որևիցե էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ. Վարդանյան (տեսանյութ) Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը 2020-ին 2019-ի համեմատ հանցագործության դեպքերը նվազել են. ԱԺ-ն քննարկում է դատախազության նախորդ տարվա գործունեության հաղորդումը Նախկինում դիմակ չկրելու համար տուգանված անձինք կարող են դատարան դիմել․ Արման Թաթոյան (տեսանյութ) Սահմանվել է Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ