Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է նպաստի Հայաստանի շահին, ոչ թե հակառակը. Ուկրաինացի քաղաքագետ (տեսանյութ)
ADTV
ArmDaily.am-ը շարունակում է ներկայացնել «Հայացք դրսից» շարքը: Այս անգամ զրուցել ենք ուկրաինացի քաղաքագետ և հասարակական գործիչ Օլեգ Սահակյանի հետ:
Անդրադառնալով պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ուկրաինացի քաղաքագետը կարծում է, որ անհրաժեշտ է արտաքին դիվանագիտությունը դնել նոր ռելսերի վրա՝ իրավիճակ է փոխվել ու հին շեշտադրումներով այլևս հնարավոր չէ շարունակել: Մասնավորապես, պետք է մեծացնել ճնշումները Բաքվի վրա և դրա հնարավորությունը կա՝ Բաքում պատերազմը սանձազերծելով Հայաստանի դեմ պարզապես ոչնչացրեց այս հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևի մոդելը, որը առաջարկվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Այս հարցում ՀՀ իշխանությունները շատ անելիք ունեն:
Ինչ վերաբերվում է ներքաղաքական գործընթացներին, Սահակյանը կարծում է, որ ընդդիմության մեջ ներգրավված են քաղաքական գործիչներ, որոնք անընդունելի են հայ հասարակության համար, այդ իսկ պատճառով մեծամասնությունն իր նախապատվությունը տալիս է Փաշինյանին՝ «վախեցած» լինելով նախկինների վերադարձից: Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա այո, նա բարձր վարկանիշ ունի, սակայն Քոչարյանը ևս չի վայելում հասարակության լայն զանգվածների աջակցությունը:
Սահակյանը վստահ է, որ ոչ բոլոր քաղաքական գործիչներն են մասնակցում արտահերթ ընտրություններին՝ հաղթելու կամ խորհրդարան անցնելու համար՝ շատերը մասնակցում են քաղաքական գործընթացներին՝ իրենց դիրքը քաղաքականության մեջ պահելու համար:
Անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ուկրաինացի քաղաքագետը հստակեցնում է, այժմ Հայաստանի համար շատ բարդ շրջան է ու հարևան Ադրբեջանն ու Թուրքիան կանեն ամեն ինչ, որպեսզի այդ ապաշրջափակումը լիովին ծառայի իրենց շահերին, իսկ Հայաստանը դրանցից հնարավորինս քիչ շահի, այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները լուրջ խնդիր ունեն՝ պետք է հստակ ու կանոնակարգված աշխատանք տանել, որպեսզի այդ ապաշրջափակումն ամենաշատը ծառայի Հայաստանի Հանրապետությանը և ոչ թե հակառակը:
Մանրամասները՝ տեսանյութում: