Վարչապետի աշխատակազմն այսօր 838 մլն դրամի պայմանագիր է կնքել առանց մրցույթի՝ խորհրդատվական ծառայության համար
Exclusive
ՀՀ վարչապետի աշխատակազմը վերջին օրերին ուշագրավ մի քանի պայմանագրեր է կնքել, որոնց համար բյուջից վճարվել է ընդհանուր առմամբ գրեթե 850 մլն դրամ։ Այս մասին ArmDaily.am-ը տեղեկանում է armeps.am-ից։
Այսպես ապրիլի 15-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով իրավական խորհրդատվական-տեղեկատվական ծառայությունների համար վճարել է 838,108,213 դրամ գումար։
Երեկ՝ ապրիլի 14-ին էլ, կրկին մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, վարչապետի աշխատակազմը ներկայացուցչական ծառայություններ մատուցելու համար վճարել է 3,216,970 դրամ, իսկ միջոցառումների հետ կապված ծառայությունների համար 7,304,200 դրամ։
Արմինե Նավոյան