Պինդ մնա՝ ես գնում եմ․ Դոբռի հերոսը (տեսանյութ)
ADTV
Վարուժը 35 տարեկան էր, սիրող ու սիրված որդի էր, եղբար, ամուսին ու հայր։ Սիրում էր արշավների գնալ ու անսահման սիրում էր հայրենիքը։ Պատերազմը սկսվելուն պես կամավորագրվեց ու մեկնեց Ջրական։ Մարտական ընկերները միանգամից նրան կնքեցին Դոբռի մականունով՝ չափազանց բարի էր, դրական ու հումորասեր։
Վարուժանը սպորտով էր զբաղվում, առողջ ապրելակերպը նրա համար կյանքի փիլիսոփայություն էր։ Նույն ոգով դաստիարակում էր նաև իր զավակներին։
Մայրը՝ Աշխենը, պատմում է, որ Վարուժը անսահման էր սիրում Հայրենիքը ու նեղանում էր արտերկիր մեկնող ծանոթներից, բարեկամներից։
35-ամյա Դոբռին զոհվել է թուրք դիպուկահարի գնդակից։
Մանրամասները՝ տեսանյութում։