Գյումրու երկաթգծի մի հատվածը ևս փակ է. Ոստիկանության ծառայողները բանակցում են քաղաքացիների հետ՝ ճանապարհները բացելու նպատակով
Հասարակություն
Պատերազմից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցիների հարազատները շարունակում են փակ պահել Երեւան-Գյումրի ավտոճանապարհը, ինչպես նաեւ Գյումրու երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը։ Նրանք իշխանություններից հստակ պատասխան են պահանջում, թե երբ են վերադարձնելու իրենց հարազատներին։
ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Ոստիկանության ծառայողները տեղում են, ապահովում են հասարակական կարգն ու միևնույն ժամանակ բանակցում են քաղաքացիների հետ ճանապարհները բացելու նպատակով»։