Երեկ Ադրբեջանից Հայաստան որևէ ինքնաթիռ չի եկել, իսկ կեսօրին Երևան-Բաքու 1 չվերթ է եղել
Exclusive
Երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ հայ գերիների խում է Բաքվից վերադառնում Երևան։ Այս մասին առաջին նյութը հրապարակեց Freenews.am կայքը։ Ընդ որում՝ կայքում նյութը հրապարակվել էր 21:33, իսկ նյութում նշվում էր, որ մեկ ժամից «Էրեբունի» օդանավակայան վայրէջք կկատարի հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Այսինքն ըստ իշխանամերձ կայքի, ինքնաթիռը վայրէջք պետք է կատարեր 22։30-ի սահմաններում։
Flightradar24.com կայքում ուսումնասիրելով երեկ՝ ապրիլի 8-ին, տեղի ունեցած չվերթները, Բաքու-Երևան և Երևան-Բաքու ուղղություններով ընդամենը 1 չվերթ է տեղի ունեցել՝ ընդ որում՝ ժամը 14։00-ի սահմաններում՝ Երևանից Բաքու ուղղությամբ։ Այս ինքնաթիռով, ամենայն հավանականությամբ, Բաքու է մեկնել մեկօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։
Ուշագրավ է, որ երեկ Բաքվից Երևան որևէ ինքնաթիռ թռիչք չի կատարել։ Ինքնաթիռը, որը Երևանում վայրէջք կատարեց և որով սպասվում էր, որ գերիներ պետք է վերադառնան իրականում թռիչք կատարել էր Ռուսաստանից և Բաքվում կանգառ չէր ունեցել, այլ Ադրբեջանի օդային տարածքով մուտք էր գործել Հայաստան։ Ինքնաթիռը պատկանել է ռուսական օդուժին՝ АН 124 ինքնաթիռն է եղել, որը թռիչք էր կատարել Ռոստով քաղաքից։