Հայկական PR ասոցիացիայի նախագաh Աստղիկ Ավետիսյանն ArmDaily.am-ի հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ Փաշինյանի կողմից թույլ տրված բացթողումներին։
Մասնավորապես, նա նշեց, որ դիվանագիտության մեջ գոյություն ունի դրես-կոդ, որին պետք է հետևել, սակայն երկրի ղեկավարի իմիջը ոչ պակաս կարևոր է։
«Առաջին դեմքը պետք է ոչ միայն հետևի արարողակարգին, այլև լինի կոկիկ և օրինակ ծառայի։ Ի պաշտոնե հանդիպումներում նա ներկայանում է ոչ թե որպես անհատ, այլև ներկայացնում է տվյալ երկիրը։ Այս հանգամանքն է, որ պարտավորեցնում է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր դետալին։ Փաշինյան–Պուտին հանդիպման ժամանակ նկատելի էին մի շարք դիվանագիտական վրիպակներ՝ փակ դիրքը, կաշկանդված խոսքը, ինչը հատկապես տեսանելի էր ՌԴ նախագահի` «Sputnik-V» պատվաստանյութի հետ կապված հարցի ժամանակ, աչքը մշտապես ծածկաթղթից կառչած պահելը և այլն»,- նշում է Ավետիսյանը։
Հայկական PR ասոցիացիայի նախագաhը ասում է, որ սովորաբար հիմնական բանակցությունները լինում են փակ դռների հետևում և ի տարբերություն ելույթի, որտեղ կարելի է կարդալ հուշարարից, առանձնազրույցների առաջին րոպեները հրապարակային են և իմիջային, որի ժամանակ ընդունված չէ անցնել բուն բանակցությանը։
«Խոսքը պետք է լինի կարճ, հստակ, հաբիթար իմիջը՝ վայել երկրի ղեկավարի։ Կաշկանդված և ոչ վստահ խոսքը միանշանակ վնասում է բանակցություններին և երկրի հեղինակությանը։ Այցը աշխատանքային էր, որտեղ սովորաբար մինիմալի է հասցվում հանդիսավոր մասը։ Սակայն արդեն տևական ժամանակ է Պուտին-Փաշինյան հանդիպումներում բացակայում են պետական դրոշները, ինչը կարող է ընկալվել նաև որպես դիվանագիտական ուղերձ»,- նկատեց Աստղիկ Ավետիսյանը։
Հայկա Ալոյան

