Ճիշտն ասած ինձ համար անհասկանալի է, թե որտեղից ծագեց Հանրային խորհրդի քարտուղարությունը և ինչով է զբաղվում։ Հանրային խորհրդի նախագահն էլ առիթից առիթ մեկ էլ էլեկտրոնային նամակ է ուղարկում, այսինքն Հանրային խորհրդի նիստ՝ որպես այդպիսին կարծեմ չի էլ գումարվել վերջին շրջանում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր- Տաճատյանը։
«Հանրային խորհրդի հանձնաժողովների աշխատանքային հավաք է եղել օրերս, որը վերաբերում էր Ընտրական օրենսգրքի քննարկումներին, որին ես ճիշտն ասած չմասնակցեցի, որովհետև դրա մասնագետը չեմ»։
Անդրադառնալով Հանրային խորհրդի հաշվետվությանը՝ նա նշեց, որ հանձնաժողովների աշխատանքներին չի մասնակցում, իսկ հաշվետվությունից ինքն էլ տեղյակ չէ։ «Հաշվետվություն չեմ էլ տեսել, հաշվետվության քննարկում չի էլ եղել։ Ինքներդ էլ տեսնում եք՝ Հանրային խորհուրդը այդքան ակտիվ չէ»։
Հարցին, թե երբ է հրավիրվել հանրային խորհրդի վերջին նիստը՝ նա նշեց, որ չի մտաբերում՝գուցե հունվարին կամ փետրվարին։
«Մինչդեռ, հանրային կյանքում տեղի ուենցող ցանկացած իրադարձություն կարող է դառնալ Հանրային խորհրդում քննարկման թեմա։ Հիմա Հանրային խորհուրդն ավելի պասիվ է արձագանքում հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձություններին»։

