ArmDaily.am-ը այսօր ներկայացնում է «Լսենք երեխաներին» հաղորդման 2-րդ թողարկումը։ Մեր նոր նախագիծը մեծ արձագանք է ստացել եւ բազմաթիվ վիդեոներ ենք ստացել երեխաներից։ Արեւիկը, ի լուր «մեծերի» աշխարհի, կբացահայտի, թե ինչ կարծիք ունեն դպրոցահասակները գարնանային արձակուրդի մասին, ինչպե՞ս են անցկացրել դրանք, հասցրե՞լ են բոլոր հանձնարարականները կատարել, թե ոչ, կարողացե՞լ են հանգստանալ, կարոտե՞լ էին դպրոցը, թե դեռ մի շաբաթ էլ տանը կմնային։
Հաջորդ հաղորդումը նվիրում ենք կանանց միամսյակին, որն այսօր պաշտոնապես ավարտվում է։ Հաջորդ հաղորդմանը սպասում ենք Ձեր տեսանյութերին կանանց միամսյակի առթիվ՝ինչպես եք շնորհավորել ձեր մայրիկներին, քույրերին, տատիկներին, ինչ եք նվիրել նրանց եւ ամենակարեւորը՝ ինչ նվերներ եք ինքներդ ստացել։
Այս հարցերի պատասխանները ներկայացրեք կարճ հոլովակում, ուղարկեք դրանք [email protected] հասցեին եւ մենք կհրապարակենք հաղորդման ընթացքում։
Ի դեպ, մեր խոստումը ուժի մեջ է՝ առաջին հաղորդումների մասնակիցներին անակնկալ է սպասվում։
Կհանդիպենք, անհամբեր սպասում ենք Ձեր հոլովակներին։

