Կառավարության մոտից 15 կին է բերման ենթարկվել ոստիկանություն
Հասարակություն
Այսօր «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոաացած. ոստիկանները մի քանի շարքով կանգնած են կառավարության մուտքի մոտ:
ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար այսօր կառավարության շենքի մոտից ոստիկանություն է բերվել ակցիայի 15 մասնակից»։