Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք ԲՈՒՀ-երի ընդունելության կարգում տեղի ունեցած փոփոխություններին։
Օրեր առաջ փոփոխություններ են տեղի ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման ընդունելության գործընթացում, որը սակայն չի տարածվում այն պետական բուհերի վրա, որոնք իրականացնում են ռազմական, ոստիկանական մասնագիտական կրթական ծրագրեր:
ԲՈՒՀ-երի ընդունելության մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:
Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության՝ անվճար և վճարովի հայտագրմամբ:
Լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի ԲՈՒՀ-ի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ և այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:
Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը կտրվի տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավորներ ունեցող դիմորդին:
Ի դեպ, Կառավարության նիստին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հայտարարեց, որ այս տարի ԲՈՒՀ-երում կհայտարարագրվի 2918 անվճար և 22300 վճարովի տեղ։
ԲՈՒՀ-երի ընդունելության կարգում տեղի ունեցած փոփոխություններին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։ Կհանդիպենք

