Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վրաստանն ու Հայաստանը ստրատեգիական դաշինք պիտի կազմավորեն՝ Թուրքիային ու Ադրբեջանին դիմակայելու համար՝ անկախ նրանից՝ սիրում են իրար, թե ոչ. Վրացի փորձագետ

Exclusive

Վրացական Pepper TV հեռուստաալիքի տնօրեն, բլոգեր Աչիկո Չկոիձեն ArmDaily.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ հայ-վրացական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ պետք էր վաղուց աշխատել, սակայն ոչ վրացական կողմը, ոչ հայկական կողմը բավականաչափ հետաքրքրություն չցուցաբերեցին այս հարցում։ «Հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ պետք էր աշխատել դեռևս Սովետական միության փլուզումից անմիջապես հետո։ Հայաստանն ու Վրաստանը միշտ ստրատեգիական կարևոր հարաբերություններով են կապված եղել, ոչ թե որովհետև միշտ սիրել են իրար։ Պետք է ճշմարտությունը խոսել՝ միշտ չէ, որ լավ հարաբերություններ ենք ունեցել, բայց պատմականորեն մեր տարածաշրջանում մենք շրջապատված ենք եղել մուսուլմանական երկրներով։ Այդ իսկ պատճառով «ստիպված են» եղել թե վրացիները, թե հայերը, որ սերտ փոխհարաբերություններ ունենալ։ Եղել են ժամանակներ, երբ միասնաբար պայքարել ենք օսմանցիների դեմ, եղել է, որ միասնաբար պայքարել ենք իրանական շահերի դեմ։ Բայց Խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո պետք էր կառուցել ոչ միայն բարիդրացիական հարաբերություններ մեր երկրների միջև, այլ կառուցել ստրատեգիական համագործակցություն։ Ցավալի է, որ ոչ ոք դա չուզեց անել։ Ոչ ոք չուզեց՝ ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում»,-ասաց Չկոիձեն։

Վրացի փորձագետը պատմում է, որ դեռևս 2014 թվականին Երևան իր այցի ժամանակ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ ասել է նրանց, որ Թուրքիայի դերը տարածաշրջանում գնալով աճում է և հետագայում Ռուսաստանը ի վիճակի չի լինի հակազդել ազդեցության այդ աճին ու պաշտպանել Հայաստանը և Վրաստանը։ «Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է խորացվեր դեռ այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը նոր էր թափ առնում։ Պետք էր դիմադրություն ցույց տալ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ֆինանսավորմամբ սկսեցին կոնկրետ ծրագրեր իրագործել։ Ցավոք սրտի, ոչ մի բիզնեսմեն, ոչ մի օլիգարխ, ոչ մի մեցենատ, ոչ մի հայ, ոչ մի վրացի՝ դրանով չզբաղվեց, ու երբ որ առաջարկում էին հայ-վրացական երիտասարդական ֆորում ստեղծել, որպեսզի կապեր ու հարաբերություններ ստեղծեինք, որ Կովկասի այս երկու քրիստոնեական ազգերը միմյանց սերտացնեինք, ոչ ոք նույնիսկ լսել չուզեցին։ Այնինչ այդ ժամանակ ադրբեջանական ընկերությունները՝ այդ թվում «Socar»-ը հսկայական միջոցներ էին ծախսում միլիոններով, միգուցե միլիարդներով դպրոցներ կառուցելով, կրթական ծրագրերով, քաղաքական գործիչներին էին ֆինանսավորում, նույնը նաև հիմա է կատարվում։ Իսկ վրացի և հայ օլիգարխները ոչինչ չեն ձեռնարկում, նրանք մտածում էին, որ Ռուսաստանը մեզ կփրկի, ոչ մի խնդիր չի լինի, Թուրքիան ոչինչ չի կարողանա անել, բայց հակառակը եղավ։ Կարծում եմ, հիմա արդեն շատ ուշ է ինչ-որ բան անել, սակայն միևնույն է պետք է ինչ-որ բան ձեռնարկել։ Պետք է փորձել սկսել ծրագրեր ու միջոցառումներ, որոնց կմոտեցնեն այս երկու ժողովուրդներին։ Հաջորդ քայլը պետք է լինի հայ-վրացական ստրատեգիական միություն կառուցելու անհրաժեշտությունը։ Որովհետև մենք հայտնվել ենք մուսուլմանական երկրների շրջափակման մեջ ենք հայտնվել, ու թուրք-ադրբեջանական տանդեմը հզոր ուժ է, որին չի կարող այլևս հակազդել Ռուսաստանը։ Ռուսաստանը ի վերջո կհեռանա Կովկասից, եթե շարունակեն նույն քաղաքականությունը, ինչ ունեն այսօր»,-ասաց Չկոիձեն։

Վրացի Չկիդզեն նշում է, որ օրինակ է պետք վերցնել տարածքով փոքր Իսրայելից, որից բոլորը վախենում են։ Անհրաժեշտ է սկսել միասնական համատեղ ստրատեգիական համագործակցություն և դրանից հետո արդեն կարող են համատեղ նաև համագործակցել Ռուսաստանի հետ։ «Կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկրորդ տարբերակը նաև համագործակցության՝ դա ԱՄՆ-ն է։ Եթե ամերիկյան բազաները այստեղ կանգնեն, ապա հետագայում Թուրքիան և Ադրբեջանը ոչ մի լուրջ ներխուժում չեն կարող անել, տարբերակները շատ են։ Բայց որ Ռուսաստանն այսօր կարող է աջակցել, իսկ վաղը կարող է իրենց ավելի հետաքրքրական լինել համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի կամ Իրանի հետ։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի քաղաքականությունը շատ լղոզված է։ Շատ լավ կլիներ, որ Ռուսաստանը որպես քրիստոնյա երկիր լիներ Վրաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը, որ Վրաստանն ու Հայաստանը լինեին Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցները։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը դեռևս ինքն էլ չգիտի, թե ինչի է ուզում։ Նրանք հասել են այն կետին, որ իրենց համար ամենահարազատ ազգի՝ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ են»,-ասաց Չկոիձեն։

Նա շեշտում է, որ չի կարելի բացառել, որ Ուկրաինայի հետևում հրահրողներ կարող են լինել Արևմուտքն ու մեծ տերությունները, բայց եթե Ռուսաստանն իրեն հռչակում է գերտերություն, ապա նա պետք է բոլոր այդ խնդիրները լուծի։ Այնինչ, Ռուսաստանը խնդիրներ ունի թե Ուկրաինայի, թե Մոլդովայի, թե Բելառուսի հետ։ «Հայաստանն ու Վրաստանը որպես փոքր պետություններ զւոգահեռաբար պետք է բանակցեն թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի հետ, թե Չինաստանի հետ, որպեսզի նրանց աջակցությամբ կարողանան պահպանել ու պաշտպանել իրենց տարածքային ամբողջականությունը։ Այս պահին պետք է բոլոր ուժերը միավորել ու կարևորը, որպեսզի տարածաշրջանում, ինչպես միշտ եղել է Հայաստանի ու Վրաստանի միջև, հաստատվեն սկզբի համար բարիդրացիական հարաբերություններ։ Այնինչ, այսօր Վրաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քանի որ Հայաստանի հետ։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի ֆակտորը, Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական ուժ չեն կիրառում, դա էր պատճառը, որ սկսեցին գնել ամեն ինչ, փողով գնել վրացական էլիտաներին, քաղաքական ուժերին։ Միևնույն ժամանակ հայ ու վրացի միլիոնատերերը ոչինչ չեն ձեռնարկում, իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը կոնկրետ աշխատում են այս ուղղությամբ ու պետք չի նեղանալ, որ իրենք ամեն ինչ անում են իրենց շահերն ու գեոպոլիտիկ շահերն առաջ մղելու համար։ Իսկ վրացիներն ու հայերը միայն միմյանց համար խնդիրներ էին ստեղծում, ու եթե մեր կողմից հակազդում չլինի՝ ծրագրերով, կազմակերպություններով, մասս-մեդիայով, ապա ոչինչ մեզ մոտ չի ստացվի»,-եզրափակեց Չկոիձեն։

Հայկա Ալոյան

Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Արագած և Մեղրաշատ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Զարեհ Սինանյանը հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ
38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր
Առաջիկա շաբաթների ընթացքում մեր երկրի սահմաններից ոչ հեռու, մեծանում է հավանականությունը Թուրքիա-Իրան ռազմական բախումների․ Ժիրայր Սեֆիլյան
Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով ՔԿ-ում պաշտոնանկություն է եղել
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Աչաջուր գյուղի բնակչի առևանգման գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
Ղուկասավան բնակավայրում գործարկվելու է շչակ
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
ՊՆ N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ․ Թագուհի Թովմասյան
Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ
Լաչառներն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում․ Դավիթ Բաբայան
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Գնել Սանոսյանը հետևել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական քննարկումների առանցքում
Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը․ Խաչատուր Քոքոբելյան
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Հետք»
Ավազակային հարձակում՝ բանկի դիմաց. դիմակավորված տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց-Արտաշիսյան խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը
Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանում գործընկերոջ հետ քննարկել է STARMUS միջազգային փառատոնին վրացի գիտնականների մասնակցության հնարավորությունները
Բանկի ավանդատուի գումարը խարդախությամբ հափշտակելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է Գորիս՝ մասնակցելու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
Լատվիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչեց որպես «ահաբեկչությանն աջակցող պետություն»
Հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցությամբ կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն` 1 ժամի դիմաց 1050 դրամ ժամավճարով
Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին
Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Նիկոլ Փաշինյան
Ընթանում է ԲԵՎԵՌԻ ԱԶԳ-ԲԱՆԱԿ խորագրով ճամբար-բանակումը երկրորդ տարիքային խմբի պատանիների մասնակցությամբ․ ֆոտոշարք
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օգոստոսի 15-26-ը ներառյալ արձակուրդ կմեկնի
Արցախում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին և ի՞նչ իրավիճակ է սահմանին. լրահոս
Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են․ վարչապետ
Օգոստոսի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 51 դեպք
Բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™