Աշխատավարձ՝ բացակայության դիմաց. պատգամավորներից ովքեր են ամենաշատը բացակայել նիստերից
Քաղաքական
Parliament monitoring կայքի «Քվեարկություններ» էջում 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին վերաբերող անհատական տեղեկություններ են, տվյալներ քվեարկությունների, բացակայությունների, հարցերի ու ելույթների վերաբերյալ:
Վիճակագրությունը կազմվում է ԱԺ պաշտոնական կայքէջում ներկայացվող տվյալների մշակմամբ:
ArmDaily.am-ը ներկայացնում է ամենաշատ բացակայած պատգամավորների 10-նյակը՝ ըստ նշված կայքի տրամադրած տվյալների:
Ընդգծենք, որ պատգամավորների բացակայությունների ցուցանիշն ընդհանուր է՝ առանց հարգելի և անհարգելի բացակայությունների տարբերակման:
Այսպես՝ ամենաշատը բացակայել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 652 բացակայություն: Երկրորդ տեղում 647 բացակայությամբ կրկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վարդան Ղուկասյանն է: Լավագույն եռյակը եզրափակում է կրկին ԲՀԿ-ից Դավիթ Մանուկյանը՝ 501 բացակայություն:
4-րդ տեղում 492 բացակայությամբ ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանն է:
5-րդ տեղում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն է՝ 457 բացակայություն:
6-րդ տեղում ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանն է՝ 385 բացակայություն:
7-րդը՝ «Իմ քայլը» խմբակցությունից Սասուն Միքայելյանն է՝ 369 բացակայություն:
8-րդը՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է՝ 356 բացակայություն:
9-րդը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է՝ 343 բացակայություն:
10-րդը՝ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է՝ 331 բացակայություն:
Նկատենք, որ ամենաշատ բացակայել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանը և Գևորգ Պետրոսյանը, ովքեր ևս տասնյակում են, պատգամավոր են ընտրվել ԲՀԿ ցուցակով և միայն վերջերս են խմբակցությունից դուրս եկել: