Մամ, ինձ հետ ինչ էլ լինի, գլուխդ բարձր կքայլես. Հերոսը (տեսանյութ)
Հերոսը
Արմանը հարթաթաթություն ուներ, ինչի պատճառով ազատվել էր բանակում ծառայությունից։ Սակայն, դեռ դպրոցից որոշել էր, որ ռազմական բժիշկ է դառնալու ու արցախցի Արմանն ընդւոնվել էր ռազմական ուսումնարան հենց Արցախում։
Պատերազմի օրերին գնացել էր Մասիսի զինկոմիսարիատ, որտեղ ասել էին, որ չի ծառայել բանակում՝ վերադարձիր տուն, երբ կանչենք՝ կգաս։ Չէր սպասել կանչելուն, ինքնուրույն հասել էր Արցախ ու գնացել Ջրական։ Ծանր բեկորային վիրավորում էր ստացել ու վերադարձել մի քանի օրով տուն՝ Մասիսում բնակվող ծնողների մոտ, վերադարձել էր, ու դժվարությամբ շարժվող ոտքով նորից մեկնել ռազմաճակատ։ Վիրավորների ու զոհվածների աճյունները դուրս բերելու համար միացել էր մի կամավորականի ու Իշխանաձորում թշնամու դիպուկահարից վիրավորվել էր, խնդրել էր իրեն թողնել այդտեղ, քանի որ վիրավորումը շատ ծանր էր, բայց սպասում էր, որ իր հետևից կգան...։
Արմանը 23 տարեկան էր, ուներ 1 տարեկան որդի՝ Արսենը, ում սիրում էր խենթի պես։ Սիրում էր ծնողներին, քրոջն ու կնոջը, բայց ամեն ինչից վեր սիրում էր Հայրենիքը, հանուն որի գնաց գիտակցված մահվան...։
Մանրամասները՝ տեսանյութում։