Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Պատերազմում կրած պարտության պատճառով հաշտությունը նշանակելու է շարունակ ցավալի փոխզիջումների գնալ ու նվաստանալ. Ռոբերտ Մարգարյան

Հարցազրույց

Հայաստանում ընթացող գործընթացների, սպասվելիք արտահերթ ընտրությունների մասին ArmDaily.am-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Ռոբերտ Մարգարյանի հետ:

-Արդեն չորս ամիս է ընդդիմադիր ուժերը փորձում են գործող իշխանությանը հեռացնել, սակայն դա անելու համար նրանցից ոչ մեկի մոտ չստացվեց անհրաժեշտ քանակության մարդ փողոց հանել: Ի՞նչն էր պատճառը, որ ոչ մեկին չհաջողվեց ժողովրդին մոբիլիզացնել:

-Այդ ցավալի երևույթի համար տարբեր պատճառներ կարելի է նշել: Առաջին հերթին դա կարելի է կապել այն իրողության հետ, որ հասարակությունը դեռ չի հասցրել ձերբազատվել պատերազմում կրած պարտության շոկից ու չի կարողանում ճիշտ դատել իրողության ու այն սպառնալիքների մասին, որոնք դեռ առջևում են: Միևնույն ժամանակ պետական քարոզչամեքենային ինչ-որ տեղ հաջողվել է հասարակության մի որոշ խավի համոզել այն հարցում, որ պատերազմն անխուսափելի էր, որ դա վերջին 30 տարիների ընթացքում որդեգրված քաղաքականության տրամաբանական արդյունքն էր ու ինքը որևէ մեղք չունի պատերազմի ու կրած պարտության հարցում, ինչը բնականաբար իրականության հետ որևէ կապ չի կարող ունենալ: Նաև նույն այդ քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքում հասարակության որոշ հատվածի մոտ բացասական կարծիք է ստեղծվել իշխանության դեմ պայքարին մասնակից քաղաքական որոշ ուժերի հանդեպ: Եվ ի վերջո, չի կարելի ժխտել, որ հասարակության մի որոշ հատված էլ, ունենալով 2018 թվականի իշխանափոխության փորձը, հակված չէ փողոցային պայքարին ու գերադասում է իր դժգոհությունն արտահայտել այլ միջոցներով:

-Հունիսի 20-ին սպասվում են արտահերթ ընտրություններ: Իշխող խմբակցությունից ասում են, որ ընտրությունները կվերականգնեն հանրային հաշտությունը, կվերացնեն ներքաղաքական լարվածությունը և հավաստիացնում են, որ դրանք լինելու են արդար: -Այս իշխանության վերընտրման շանսերը որքա՞ն եք գնահատում:

-Սկսենք վերջից: Որևէ մեկը կասկած չի կարող ունենալ, որ իշխանություններն, օգտվելով պետական ռեսուրսներից ու նաև պետական քարոզչամեքենայի տարբեր հնարավորություններից, փորձելու են ամեն կերպ ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Բնականաբար, նման իրավիճակում ներկա իշխանությունները վերընտրվելու շանս ունեն, իհարկե, ոչ այն մեծամասնությամբ, ինչը գրանցվեց 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Նրանք փորձելու են անել այնպես, որ խորհրդարան մուտք գործեն «գրպանային ընդդիմության» դեր կատարող ուժեր, որոնց հետ հետագայում կոալիցիա կազմելով նրանց հնարավոր կլինի ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը: Նման պայմաններում շատ պարզ է, որ ընտրությունների արդյունքում, իհարկե եթե դա հանգի իշխանությունների հաղթանակին, հասարակության մեջ առկա լարվածությունը ոչ միայն չի մեղմանա, այլ պատերազմում կրած պարտությանը կավելանա նաև անարդար ու կեղծված ընտրությունների փաստը, որն ավելի կխորացնի ճգնաժամը: Ընտրություններից հետո միայն մի դեպքում կարելի է լարվածության վերացման կամ առնվազն մեղմացման հույս ունենալ, դա նույնիսկ կեղծված ու անարդար ընտրություններում ընդդիմության համոզիչ ու բարձր տոկոսով հաղթանակն է: Դա սարերի հետևում չէ: Համախմբման ու միասնական դաշինքով հանդես գալու դեպքում ընդդիմությունը նման հաղթանակի մեծ շանսեր կարող է ունենալ:

-Վերջին շրջանում, հատկապես ԱԽ քարտուղարի հայտնի հայտարարությունից հետո, պետական մակարդակով սկսվեց քարոզվել Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու, վերաբերմունք փոխելու հարցը: Ըստ ձեզ, այս թուրքամետ քարոզչության արմատները ե՞րբ գցվեցին և որտեղի՞ց են գալիս:

-Թեև իշխանություններն այդ թեման հրապարակ նետեցին վերջին օրերին ԱԽ-ի քարտուղարի միջոցով, բայց փաստ է, որ նրանք դրան ձգտել են իշխանության հասնելու առաջին օրից: Հիշենք, որ այսօր գործադիրում ու խորհրդարանում կարևոր պաշտոններ զբաղեցնող շատ անձինք մինչև 2018 թվականի իշխանափոխությունը հայ-թրքական հաշտության գործընթացների ակտիվ մասնակիցներից են եղել: Նրանցից ոմանք նույնիսկ Թուրքիայում դասընթացների են մասնակցել ու թուրք գործընկերների հետ նույն թեմայով տարբեր գրքերի համահեղինակ են: Նրանք դեռ անցած տարի այս թեման բացելու փորձ կատարեցին, երբ Հայոց Ցեղասպանության կարգախոսից հանեցին «պահանջատիրության» բաժինը՝ բավարարելով միայն այդ պատմական իրողությունը հիշելով: Սակայն հանդիպելով հասարակության բուռն արձագանքին, պարտավորվեցին մեկ տարով հետաձգել իրենց պլանները, որոնք այսօր հետպատերազմյան պայմաններում ու տարածաշրջանային ապաշրջափակման պատրվակով կրկին օրակարգ մտցվելու հնարավորություն են գտնում:

-Պատերազմը նոր է ավարտվել, դեռ մեր զինվորների աճյունների որոնողական աշխատանքներն անգամ չեն ավարտվել, ամեն օր նորերն են գտնվում առջևում Հայոց ցեղասպանության տարելիցն է, Ադրբեջանում շարունակվում է հայատյացության քարոզը, մեր գերիները դեռ չեն վերադարձվել և այս ամենին զուգահեռ իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձեցման քարոզչություն են տանում: -Ի՞նչ գնահատական եք տալիս մեր իշխանության այս վարքագծին և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր պետության նկարագրի վրա:

-Սա կարծում եմ միջազգային մասշտաբով եզակի դեպք է երբ ընդամենը մի քանի ամիս առաջ միմյանց դեմ կռվող ժողովուրդներին այսօր հաշտության ու բարեկամության կոչեր են արվում: Հաշտության ու բարեկամության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ երկու հակառակորդ կողմերը հանդես են գալիս հավասար դիրքերում: Մինչդեռ այսօր պատերազմում կրած պարտության պատճառով մեր դեպքում հաշտությունը նշանակելու է շարունակ ցավալի փոխզիջումների գնալ ու նվաստանալ, ինչի արդյունքում բնականաբար շարունակ մեծանալու է թշնամու ախորժակը: Մեր իշխանությունները շարունակ հաշտության ու բարեկամության կոչեր են անում, իսկ թշնամին դրան պատասխանում է տարածքային նոր պահանջներով: Հիշենք, որ վերջին օրերին արդեն քանիերորդ անգամ Ալիևը ադրբեջանական պատմական տարածք անվանեց Զանգեզուրը:

-Եթե հարցը դիտարկենք ավելի մեծ կտավի վրա, ի՞նչ ունենք, տարածաշրջանի մյուս երկրներն ի՞նչ դերակատարում ունեն, քանի որ խոսքը գնում է ողջ տարածաշրջանում հաղորդակցման միջոցների ապաշրջափակման մասին:

-Բնականաբար, ստեղծված պայմաններում տարածաշրջանի երկրներն ու մասնավորապես մեր հարևանները փորձում են ինչ-որ կերպով ապահովել տարածաշրջանային տարբեր գործընթացներին իրենց մասնակցությունն ու հետապնդում են իրենց շահերը: Տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը որևէ մեկը դեմ չի կարող լինել: Հայաստանը միշտ էլ պահանջել է, որպեսզի Թուրքիան բացի իր սահմանները: Այսօր գլխավոր սպառնալիքն այն նախագծերն են, որոնք փորձ է կատարվում իրականացնել տարածաշրջանային ապաշրջափակման անվան ներքո: Դրա արդյունքում իրականություն է դառնում թուրք-ադրբեջանական վաղեմի երազանքը: Հայաստանի տարածքով Թուրքիան միացվում է Ադրբեջանին, դրա արդյունքում մեծանում է տարածաշրջանում պանթուրքիզմի վտանգը: Դա առաջին հերթին դուր չի կարող գալ հարևան Իրանին: Պատերազմում մեր իշխանությունների կրած պարտության պատճառով Արցախի Հանրապետության հետ նրա ապահով սահմանը փոխարինվել է Ադրբեջանի հետ սահմանով, որը կարող է լուրջ սպառնալիք համարվել Իրանի համար: Այսօր Նախիջևանի ինքնավար հանրապետության ու Ադրբեջանի միջև կապն իրականացվում է Իրանի տարածքով, ինչն Իրանին թույլ է տալիս լիարժեք վերահսկողություն ունենալ տարածաշրջանում: Տարածաշրջանային ապաշրջափակման արդյունքում Իրանը զրկվելու է այդ հնարավորությունից, որի պատճառով էլ նրանք այսօր ամեն կերպ փորձում են շինարարական նախագծերին մասնակցության անվան տակ ներկայություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմական տարածքներում:

Իզաբելա Սուլթանյան

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™