Ի դեպ. ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթարշավի մասին
ADTVԻ դեպ, բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին հանրապետական մարզադաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը համառ պայքարում կամային հաղթանակ տարավ Ռումինիայի ուժեղ հավաքական նկատմամբ։Եւ սա ոչ ավել, ոչ պակաս, 3-րդ անընդմեջ հաղթանակն էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում։3 հանդիպում,3 հաղթանակ, 9 միավոր, 100 տոկոսանոց արդյունք։ Առաջին հանդիպմանը, երբ մեր հավաքականը դժվար հաղթանակն տարավ Լիխտենշտենի նկատմամբ, թեթեւացած շունչ քաշեցինք՝ առաջին 3 միավորը կա։ Իսլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը շոկ էր նաեւ ՖԻՖԱ-ի համար։ ՖԻՖԱ-ն անդրադարձավ Հայաստանի հավաքականի հաջողություններին՝ գրառում կատարելով իր պաշտոնական թվիթերյան էջում։
«Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին։ Իսկ ՖԻՖԱ-ն ու խմբի ֆավորիտները դեռ չգիտեին, թե ինչ է լինելու 3-րդ տուրում։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ, ֆանտաստիկայի ժանրից էր՝ հաղթանակ Ռումինիայի ուժեղ հավաքականի նկատմամբ։ Ու թնդացին Երեւանի փողոցները, համացանցում մեր տղաների գոլերն էին, հաղթական տրամադրությունը, Կապառոսի լուսանկարը հաղթանակի պահին։ Վերջին 2-3 տարիների ընթացքում երեւի սա եզակի դեպք էր, երբ համատարած դժվարություններ տեսած, ողբերգություն ապրած հայ մարդը, ոչ միայն ֆուտոլասերը, ուրախությունից վեր-վեր թռավ, ուրախացավ, գոռաց մինչեւ ձայնալարերի խզում։ Հայաստանի հավաքականն իր խմբում առաջատարն է, շրջանցելով խմբի անվերապահ ֆավորիտ համարվող Գերմանիայի հզոր հավաքականին, որն այս փուլում անակնկալ պարտություն կրեց։
Ու սկսում ես մտածել, թե ինչպես կերտվեց այս պատմությունը։ Բարձր պրոֆեսիանալի՞զմ, անսահման նվիրվածությո՞ւն, նախախնամություն ու մարզական բա՞խտ։ Երեւի բոլորը միասին։ Դե իսկ գլխավոր մարզչը՝ Խոակին Կապառոսն իր աշխատանքով ու գրանցած արդյունքներով զարմացրեց բոլորին՝ ֆուտբոլիստներին, ֆուտոլասերներին ու ամբողջ ֆուտբոլային աշխարհին։ Մինչեւ սեպտեմբեր Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում դադար է, իսկ սեպտեմբերին մեզ սպասում է չափազանց դժվար արտագնա 2 հանդիպում՝ Հյուսիսային Մակեդոնիայի եւ Գերմանիայի հավաքականների հետ, այնուհետեւ տանը կընդունենք Լիխտեյնշտեյնին։ Հայաստանի հավաքականն արդեն ապացուցել է, որ խաղադաշտ է դուրս գալիս հաղթողի նման, իսկ Կապառոսն ապացուցել է, որ կարող է հրաշքներ գործել։ Առաջ, Հայաստան։