Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ) Այս այցը նախագահի մակարդակով աննախադեպ է և բավականաչափ կարևոր. Արմեն Պետրոսյան «Խորհուրդ եմ տալիս՝ սառը ջուր խմել». ԲՀԿ-ում արշալույսները խաղա՞ղ չեն Հիմա մենք նույնպես մեքենայով դուրս ենք գալու քաղաքից և Մ2 մայրուղուց նորից քայլերթով շարունակելու ենք․ Մհեր Արմենիա Կորոնաարտոնյալները․ Բարձրաստիճաններին ազատում են դիմակից եւ պատվաստումից, որ վարակվեն եւ վարակե՞ն Իշխող ուժը չի մտածում որոշումների որակի մասին, այլ պետք է, որ կոճակ սեղմողի ինստիտուտը աշխատի ավագանիում. Իզաբելլա Աբգարյան Վարչապետի գավաթի մրցաշար՝ կորոնակատաստրոֆայի օրերին Բանակցությունները գնում են ոչ թե կոնկրետ պատվաստանյութի համար, այլ պատվաստանյութի քանակ ապահովելու համար. ԱՆ խոսնակ ԱԺ-ում կրքերը թեժ էին, հիվանդանոցներում թթվածնի պակաս կա. հոկտեմբերի 26-ն՝ ամփոփ Վահագն Ալեքսանյանը ճիշտ կանի հաջորդ անգամ չհամարձակվի Կիպրոս գալ. ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին Դավաճանի պիտակը ընդդիմախոսներին լռեցնելով չի ջնջվում Ով պետք է փոխհատուցի ավել թեստավորման համար. երբ իշխանությունն այսրոպեական եւ չհաշվարկված որոշումներով միայն ծախսեր և հոգսեր է ավելացնում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ապրիր առողջ. Ի՞նչ է պսորիազը. ինչու է այն առաջանում և ինչպես բուժել

Ապրիր առողջ

ArmDaily.am-ը շարունակում է «Ապրիր առողջ» շարքը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպես լինել առողջ, կանխել և բուժել տարբեր հիվանդություններ:

Այս շաբաթ մենք անդրադարձել ենք պսորիազին:

Ի՞նչ է պսորիազը

Պսորիազը քրոնիկ ոչ վարակիչ մաշկային հիվանդություն է, որն ուղեկցվում է կարմրավարդագույն բծերով և թեփոտվող մաշկով։

Պսորիազ տերմինն առաջացել է հունարեն psoriasis բառից, ինչը թարգմանաբար նշանակում է մաշկային քոր։ Հենց այս ախտանշաններն են ավելի վառ բնութագրում այս ոչ վարակիչ մաշկային խնդիրը։ Պսորազը պատկանում է այն հիվանդությունների թվին, որոնք կախված չեն սեռից ու տարիքից։ 80-ականներին դրանով տառապում էր աշխարհի բնակչության 2-4 %-ը, այժմյան տվյալներով՝ 10-15%-ը, իսկ 20-30%-ը` ալերգիկ խնդիրներով։ Հիվանդությունը կարող է հայտնվել ցանկացած տարիքում, բայց 70 % հավանականությամբ այն առաջանում է 15–25 տարեկանում։ Այդ իսկ պատճառով պսորիազը կոչվում է երիտասարդների հիվանդություն։

Այս հիվանդության դեպքում մաշկի բջիջների բաժանումը գրեթե երեսուն անգամ ավելի արագ է ընթանում։ Այդպես նրանք չեն հասցնում ամբողջապես հասունանալ, և միչբջջային կապերը կորում են։ Դա էլ հենց հանգեցնում է այդ աստիճանի ձևավորմանը։ Պաթոլոգիական պրոցեսում ներգրավված է նաև օրգանիզմի իմունային համակարգը․ պաշտպանիչ էլեմենտներն ուղղվում են սեփական բջիջների դեմ, ինչը վնասվածքի օջախում առաջացնում է քրոնիկական բորբոքում։ Եկեք ավելի մանրամասն նկարագրենք, թե ինչ է պսորիազը։

Պատճառներ

Պսորիազի պատճառը մինչ օրս անհայտ է, սակայն համընդհանուր կարծիք կա, որ հիվանդությունը զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր որոշակի նպաստող գործոնների ազդեցությամբ մաշկի իմունային համակարգի պատասխան ռեակցիայի նկատմամբ ունեն ժառանգական նախատրամադրվածություն։

Փորձագետները կարծում են, որ պսորիազի առաջացման հիմնական մեղավորը իմունային համակարգն է։ Ըստ նրանց՝ այն առաջացնում է կարմրություն և թեփոտվող մաշկ։ Հնարավոր է, որ պատճառներից են հանդիսանում կլիմայի սառեցումը, չորությունը, սթրեսները, վարակները, մաշկի կոշտությունը, որոշ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են բարձր անոթային ճնշման դեպքում կամ բնորոշ են որոշ հոգեկան հիվանդությունների։ Պատճառներից են հանդիսանում նաև ծխելը՝ հատկապես կանանց մոտ, սուր վարակիչ կամ շնչառական հիվանդությունները (անգինա, գրիպ և այլն), ալկոհոլը, տրավմաները, մաշկի գրգռումը և բորբոքումը, վատ էկոլոգիական պայմանները, էնդոկրին համակարգի խանգարումները և այսպես կարելի է թվարկել շարունակաբար։ Միակ սփոփիչ հանգամանանքն այն է, որ մեծ հաշվով ոչ ոք չգիտի, թե կոնկրետ որտեղից է առաջանում պսորիազը։ Տեսությունը հաստատում է, որ պսորիազը ժառանգական երևույթ է։ Բայց թե որ գենում է այն կոդավորվում թերևս հայտնի չէ մասնագետներին։ Պետք է բավարարվել նրանով, որ պսորիազը վարակիչ հիվանդություն չէ։

Պսորիազի տեսակները

Պսորիազի շատ դասակարգումներ կան, որոնց հիմքում ընկած են վիճակի ծանրությունը, ողնաշարի բնույթը, վնասվածքի տեղայնացումը և այլն: Հաճախ հանդիպում են հիվանդության հետևյալ տեսակները՝

  1. Վուլգար, որը կազմում է պսորիազի տեսակների մեծամասնությունը։ Այն բնութագրվում է ավանդական սպիտակամոխրագույն թեփուկներով պատված բծերով։
  2. Կաթիլային պսորիազն ըստ տարածվածության զբաղեցնում է երկրորդ տեղը և ախտորոշվում ամեն տասներորդ հիվանդի մոտ։ Այս դեպքում մարմնի ամբողջ մակերևույթին հայտնվում են բազմաթիվ բավականին փոքր թեփուկավոր ցաներ:
  3. Բշտիկավոր տարբերակը բնութագրվում է բշտիկների առկայությամբ։
  4. Ափային-ներբանային պսորիազի դեպքում պսորիազային տարրերը հայտնվում են համապատասխան մասերի ծածկույթին։
  5. Էքսուդատիվ տարբերակը տարբերվում է նրանով, որ թեփուկները ներծծվում են դեղնավուն հեղուկի մեջ, որն արտադրվում է օրգանիզմից։ Դրա պատճառով նրանք կուտակվում են և փոխում գույնը։
  6. Էրիթրոդերմիան հանդիսանում է հիվանդության ծանր տեսակ, քանի որ այն ախտահարում է գրեթե ողջ մաշկը և առաջացնում է համակարգային ռեակցիաներ (ջերմություն, ավշային հանգույցների լայնացում, արյան անբավարարություն և այլն)։
  7. Հոդախտային պսորիազը բնութագրվում է հոդերի վնասվածքով։

Պսորիազի ախտանիշները

Հիվանդությունը կարող է լինել թեթև կամ կարող է ունենալ ծանրության միջին և ծանր աստիճան՝ արտահայտված մաշկի արծաթագույն թեփուկներով։ Ի դեպ, ծանր աստիճանի պսորիազի դեպքում առաջանում է քոր և ցավի զգացողություն։ Մաշկի բծերը չափերով մեծանում են։ Համապատասխանաբար, ախտահարված մակերևույթը չափերով մեծանում է, իսկ օրգանիզմը, որն այդ ամենին դիմադրում է՝ թուլանում է։ Բացի այդ, շատերի մոտ պսորիազն ուղեկցվում է նաև հոդերի այտուցումով։ Իսկ հոդերը ցավում են և արձագանքում հոդախտային արթրիթին։ Դա նաև այն պատճառով է, որ դրան արձագանքում են նաև եղունգները։ Եվ այս բոլոր արձագանքները կարող են կա՛մ ընդգծվել, կա՛մ անհետանալ, կա՛մ նորից հայտնվել ու անհետանալ։ Կամ այդ կերպ առաջանում է հիվանդության նոր ալիք, կամ էլ հիվանդության հարուցիչները կրկին ակտիվանում են։ Եվ այս դեպքում անհրաժեշտ է դիմել բուժման։

Այլ ախտանիշներ

Մաշկից բացի պսորիազի դեպքում տուժում են նաև եղունգները, մազերը, ինչպես նաև հոդերն ու ներքին օրգանները։ Եղունգների պլաստիկայի փոփոխությունը սկսվում է ներքևից և բնութագրվում հիպերկարտրոզով, որն առաջանում է եղունգների տակ։ Հետագա փուլում եղունգների վրա առաջանում են գծեր և արտացոլվում ախտանիշներ։ Ինչպես ասացինք, պսորիազի ախտանիշներից մեկն է նաև մաշկային քորը, որի արդյունքում առաջանում են քերծվածքներ, ճաքեր և անգամ արյունահոսություն։ Այդ հատվածում կարող են ներթափանցել միկրոբներ, ինչը իր հերթին կարող է հանգեցնել երկրորդային վարակման և դերմատիտի զարգացման։

Պսորիազի փուլերը

Քրոնիկ պաթոլոգիայի դեպքում հիվանդության փուլերի բաժանումը հանդիսանում է չափազանց անհրաժեշտ։ Այդ դեպքում շատ հեշտ է գնահատել հիվանդության ընթացքը, որոշել դրա զգայունությունը բուժման մեթոդի նկատմամբ և ընտրել հետագա բուժման մարտավարություն պսորիազով հիվանդների համար։
Գոյություն ունեն մաշկի պսորիազով ախտահարման հետևյալ փուլերը՝

  1. Առաջադիմող (սուր)- Այս փուլը կարելի է տարբերակել հիմնականում այս ախտանշաններով՝

    -Պսորիազին բնորոշ նոր բշտիկների առաջացում
    -Բշտիկների միաձուլում և խմբի ձևավորում կարմրավուն մաշկի մակերևույթին
    -Նոր պսորիատիկ տարրերի ձևավորում բջջաթաղանթի վրա՝ բազմաթիվ մանր բշտերի տեսքով

  2. Կայունացման կամ ստացիոնար- Այս փուլը հանդիսանում է մաշկի բորբոքային փոփոխությունների նվազեցման ցուցանիշը։ Այս տվյալները վկայում են բուժման էֆեկտիվության և ավելի հանգիստ մեթոդների անցնելու անհրաժեշտության մասին։ Ստացիոնար փուլի կլինիկական առանձնահատկությունները հետևյալն են՝

    -Նոր կարմիր բշտերի առաջացման դադարեցում
    -Առկա բշտերի չափերի մեծացման դադարեցում
    -Բշտիկների շրջակա կարմրության վերացում

  3. Ապաքինման- Այս փուլը թերևս հանդիսանում է պսորիազի բուժման ամենահաճելի ժամանակահատվածը ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների համար։ Այս փուլում հիվանդությունը գործնականում նահանջում է, և հաջորդ հիմնական խնդիրը նրա հետագա զարգացումները կանխելն է։ Պսորիազի ապաքինման փուլի նշանները հետևյալն են՝

    -Ոչ մեծ ծալքերի առկայություն ախտահարված մակերևույթին
    -Թեփոտվածության նվազում մինչև ամբողջական վերացումը
    -Սպիտակավուն կամ մուգ պինգմենտային բծերի առաջացում` վահանիկների փոխարեն

Պսորիազով տառապող մարդկանց կյանքի որակը

Ինչպես այլ քրոնիկական հիվանդություններ, պսորիազը ևս կարող է զգալիորեն ազդել հիվանդների կյանքի որակի վրա, որոնք հնարավոր է զգան և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական տհաճություն։ Հաճախ առաջանում են խնդիրներ կապված աշխատանքի և հասարակական հարմարվողականության հետ։ Օրինակ, արտահայտված քորը հաճախ խանգարում է նորմալ հանգստին, իսկ ձեռքերի բշտիկները կարող են սահմանափակել աշխատունակությունը։ Հատկապես տհաճություն են պատճառում գլխի մազածածկույթի բշտերը։ Սա կապված է նրա հետ, որ այս բշտիկները որոշ մարդկանց մոտ զզվանք են առաջացնում, ինչի պատճառով հիվանդները դառնում են չշփվող, անգամ ունենում սոցիոֆոբիա։ Սեփական արտաքինից գոհ չլինելու պատճառով առաջացած սթրեսը, ինչպես նաև իմունային խանգարումները բավական հաճախ հանգեցնում են հոգեկան շեղումների (խորը անհանգստություն, ընկճախտ, մեկուսացում)։ Պսորիազով հիվանդների միայն քառորդ մասը չի ունենում հոգեբանական դիսկոմֆորտ, իսկ մյուսների մոտ այս հիվանդությունը հանդիսանում է բնականոն կյանքի լուրջ խանգարող հանգամանք։ Պսորիազի ախտանիշների շարքում առաջինը մաշկային քորն է, իսկ երկրորդ տեղում հոդացավը՝ պսորիազային արթրիթի հետ համատեղ։

Բուժումը

Պսորիազի բուժումը թույլ է տալիս մեղմացնել ախտահարված մաշկի բորբոքումը և «մաքրել» մաշկի ախտահարված ու մեռուկացած շերտերը:

Բուժումը սովորաբար սկսվում է հիվանդության սրացմանը նպաստող գործոնների հայտնաբերմամբ, որ հնարավորության դեպքում դրանք վերացվեն կամ մեղմացվեն (օրինակ՝ տեղային կամ ընդհանուր վարակներ, սթրես, ալկոհոլի չարաշահում և այլն):

Տարբերում են պսորիազի բուժման երեք մեթոդ՝ տեղային բուժում, լուսաբուժում և համակարգային դեղեր:

Մեղմ ընթացքով փսորիազի բուժման մեջ սովորաբար ներառում են տեղային՝ մաշկի համար օգտագործվող միջոցներ, այդ թվում՝

  • խանավացնող միջոցներ
  • ձյութային պատրաստուկներ
  • դիթրանոլ
  • կորտիկոստերոիդային քսուկներ կամ կրեմներ
  • վիտամին D-ի պատրաստուկներ:

Ձեզ կարող են նշանակել նաև լուսաբուժում, որը կարող է որոշակիորեն դանդաղեցնել մաշկի բջիջների առաջացման արագությունը:

Եթե ձեր պսորիազը պահանջում է համալիր բուժում, բժիշկը կարող է նշանակել նաև խմելու կամ ներարկման դեղեր:

Դուք ձեր հերթին կարող եք նպաստել հիվանդության վերահսկմանը, եթե՝

  • խստորեն հետևեք ձեզ նշանակած բուժմանը և չփորձեք ինքնուրույն ընդհատել այն (հիշեք, որ բուժումը ոչ միայն գանգատները մեղմացնելու համար է, այլև հետագա սրացումները կանխարգելելու)
  • կրճատեք սթրեսը
  • ձեր ապրելակերպը դարձնեք առողջ, օրինակ՝ կրճատեք ալկոհոլի օգտագործումը, չծխեք և ձեր սնունդը դարձնեք ավելի «առողջ»:
«Հրապարակ». Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում
«Ժողովուրդ». Պատգամավոր Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի
«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի
«Ժողովուրդ». Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը
«Հրապարակ». Ո՞րն է մարզպետի հրաժարականի պատճառը. փորձել է կուսակցության «վախը բռնել»
«Հրապարակ». Արման Թաթոյանին ձեռքից ձեռք են խլում. նա հանգիստ կարող է հավակնել վարչապետի աթոռին
«Հրապարակ». ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար
«Ժողովուրդ». Հայաստանի տարածքում թուրքական ալիքներ են հայտնվել
Լույս չի լինի
Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
В США выдали первый паспорт для третьего гендера (WP)
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին
Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
Կրկին դիտարկվել է Ավանի և Նոր Նորքի հանրային տրանսպորտը․ 2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանված քաղաքացիների աջակցության նոր ծրագրի դիմումները
Արցախի զգալի մասը թշնամուն հանձնած անձնավորության հետ որեւէ փակ քննարկում չի կարող լինել. «Հայաստան» դաշինք
«Մարդ բռնի նորից հրաժարական…». Ալեն Սիմոնյանը մոռացել էր անջատել խոսափողը
Մեզ հաջողվեց առանց պետական սուբսիդավորման պատմամշակութային շենքում ստեղծել մի կառույց, որը բուժեց 5000 տղայի ․ Արմեն Մուրադյան
Որևէ մեկից լսե՞լ եք, որ Շուշիի պաշտպանություն է եղել. Պատերազմի մասնակից
Սուրբ Աթոռը մշտապես սատարել է հայ ժողովրդին դժվարին ժամանակներում․ Միրզոյան
Նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն վարչական պատասխանատվության. ոստիկանություն
Պատերազմի մասին հուշող մեծ գործոնների առկայության պայմաններում Փաշինյանը պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմականի չի բերել. Աբրահամյան
Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն հրաժարվել է ավագանու մանդատից
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ
Եթե որևէ մեկն ուզում է ապրել թուրքերի հետ, խնդրեմ, կարող է գնալ Բաքու և Անկարա. Թևան Պողոսյան
Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող
«Ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել․ Փաշինյան
Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ
Գլաձոր համայնքն իր միջոցներով վերանորոգել է մանկապարտեզը
ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում
ՀՀ փոխվարչապետը հայտնել է տրանսպորտային ապաշրջափակման շուրջ բանակցությունների արդյունքների մասին
Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն անձամբ ես եմ տվել՝ պատերազմից խուսափելու համար. Փաշինյան
Հոկտեմբերի 27-ից 22 տարի անց
Սուրբ Աթոռի փոխպետքարտուղար Էդգար Պենյա Պարան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում այցելել Արցախ․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան
17-ամյա վարորդը ոստիկաններից փախուստի է դիմել և վնասել 7 ավտոմեքենա․ նա կալանավորվել է
«Հերիք եղավ, բոլ եղավ». վիճաբանություն Փաշինյանի և ընդդիմադիրների միջև
Սաակաշվիլիին ցանկանում են ստիպողաբար կերակրել
Արագածոտնը նոր մարզպետ կունենա, Փելա սարի վրա դիրքային փոփոխություններ չեն եղել. Հոկտեմբերի 27-ն՝ ամփոփ
Հայտնի է՝ ովքեր կգլխավորեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության համամասնական ցուցակները
Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ դիմակայելու ողջ աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության տարածմանը․ Լավրով
Անցկացվել են հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներ.ՊՆ
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Հանձնաժողովը ստեղծված է և ըստ ընթացակարգի կիրականացնի քննություն. Ավանեսյանը՝ Չարչյանի գործի մասին
Սկսվում է կառավարության հետ հարց ու պատասխանը, շշերը հավաքում են. Գեղամ Մանուկյան
ՊՆ-ն կազմակերպություն չէ, որ ինչ հարց ուղղեք՝ պատասխանենք․ Պաշտպանության նախարարը՝ պատգամավորին
Եղանակը Հայաստանում
Հենց տեսան՝ ազգը ուզում է խելքի գալ, մորթեցին. քաղաքացիները՝ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին (տեսանյութ)
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™