Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ֆանտաստիկայի ժանրից կարող է համարվել իշխանության հետ համագործակցությունը․ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր

Քաղաքական

Միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը, ով ժամանակին «Առաքելություն» կուսակցության անդամ է եղել, նոր կուսակցություն հիմնում, այն կկոչվի «Ինտելեկտուալ Հայաստան»։ ArmDaily.am-ը նորաստեղծ կուսակցության գաղափարների, ընտրությունների հնարավոր մասնակցության ձևաչափերի շուրջ զրուցել է Սուքիասյանի հետ։

— Ձեր նորաստեղծ կուսակցությամբ առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրություն ունե՞ք։

— Ես անձնապես, կասկածում եմ, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետում, ինչ վերաբերում է մասնակցել- չմասնակցելուն՝ կուսակցության համագորմարի կայացումից և կուսակցության ստեղծումից հետո միայն ռեալ կլինի անդրադառնալ այդ թեմային։ Հիմնադիր համագումարը տեղի կունենա ապրիլի 17-ին։

— Ինչո՞ւ եք կարծում, որ ընտրությունները նախանշված ժամկետներում չեն կայանա։

— Նախ՝ անձամբ ճանաչելով Փաշինյանին՝ կարծում եմ, որ նա կորոնավիրուսի թվերը արհեստականորեն բարձր ցույց տալով կամ նպաստելով, որ իրոք թիվը բարձրանան կամ, ասենք՝ գերիների խնդիրը շահարկելով, կամ որևէ այլ պատրվակով կնախընտրի չեղարկել ընտրությունները կամ հետաձգել դրանք՝ մինչև աշուն, ինչպես որ ինքը նախանշել էր։ Դրա պատճառները տարբեր են՝ նախ որ իր թիմն ամուր մնա, քանի որ ներքին լուրջ խմորումներ են սկսել իր թիմում, որպեսզի իշխանությունը լինի ավելի ապահով և, առհասարակ, բոլոր պայմանավորվածությունները չեղարկելով՝ անհարմար վիճակի մեջ դնի ընդդիմադիր բոլոր ուժերին։

— Այդուհանդերձ, ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը փակ համամասնական ընտրակարգի մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ հենց նման ընտրակարգով է տեղի ունենալու առաջիկա ընտրությունները։

— Համամասնականի հրամայականը անքննարկելի էր դեռ 2016 թ-ից սկսած։ Բացի Հանրապետականից՝ կարծես թե բոլորը կողմ էին դրան։ Հետևաբար, այդ խոսակցությունները նոր չէ, որ ի հայտ են եկել և բոլորն ընդունել են, որ ռեյտինգայինը կոծկված, սքողված մեծամասնականն էր։ Քաղաքական դաշտի առողջացման տեսանկյունից՝ անշուշտ նախընտրելի է համամասնական ցուցակները։ Ավելին, ես կարծում եմ, որ եթե հիմա համամասնական ցուցակների սկզբունքը չամրագրվի՝ հետագայում ոչ մի իշխանություն Հայաստանում չի ունենալու այնքան քվե խորհրդարանում, որ միաձայն որոշում կայացնի և հաստատի։ Այսինքն, եթե «Իմ քայլը» հիմա դա չարեց՝ հետագա որևէ իշխանություն հակված չի լինելու մաքուր համամասնականի գնալու, որովհետև նախ չի ունենալու նման մեծամասնություն, երկրորդ՝ տեղերում ձայներ ապահովողների ֆակտորը շարունակելու է ակտուալ լինել քաղաքական ուժերի համար։ Այնպես որ՝ ես կողմ եմ համամասնական ցուցակների, թե այդ համամասնական ցուցակն իր մեջ ինչ ենթասկզբունքներ կպարունակի՝ դա կարելի է քննարկել, որպեսզի որոշակի տրամաբանություն ունենա և չլինի ցուցակի առաջին համարի նեղ անձնական քմահաճույքի դրսևորում։

— Ովքե՞ր են ձեր համախոհները՝ գուցե հանրությանը հայտնի անձիք են, կամ նեղ ոլորտներում մասնագիտացած անձիք։ Ովքե՞ր են Ձեր թիմակիցները։

— Մեր թիմակիցները գիտության, արվեստի, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են։ Մենք հավակնում ենք արտահայտելու հենց փոքր և միջին բիզնեսի շահերը, հանրության լայն շրջանակներին նրանք հայտնի չեն, բայց իրենց մասնագիտական ուղղություններում և գործունեության մեջ հաջողության հասած մարդիկ են։

— Ընտրությունների մասնակցության հետ կապված՝ առկա է ընտրագրավի շեմ, եթե որոշեք մասնակցել՝ Ձեզ կհաջողվի՞ ապահովել այն և, եթե կարելի է՝ կնշեք, որն է Ձեր կուսակցության ֆինանսավորման աղբյուրը։

— Ես վերստին պետք է մատնացույց անեմ համագումարի օրվան, այդ օրը ամեն ինչ պարզ կլինի, որևէ բան կուլիսների հետևում թաքցնել չենք պատրաստվում, այո, ընտրագրավը փոքր չէ, բայց ինչպես նշեցի՝ կայացած, որոշակի ճանապարհ անցած անձինք են կուսակցության հիմնադիրները և այդ խնդիրները լուծելի են մեզ համար։ Մնացած բոլոր հարցերը պարզ կլինեն համագումարի օրը։

— Կուսակցությունը ունի՞ կարգախոս, որն է կուսակցության գաղափարախոսությունն առհասարակ։

— Մինչև համագումարը կարգախոսի մասին չէի ցանկանալ խոսել, քանի որ այդ ամենը դեռևս խմորման փուլում է գտնվում, միայն կարող եմ ասել, որ կուսակցության գաղափարախոսության հիմքում չափավոր ազատականությունն է, քանի որ ինչպես արդեն նշեցի՝ փոքր և միջին բիզնեսի շահերն ենք փորձում արտահայտել։ Պետությունը և մեր հասարակությունը զարգացման ապագա կարող է, ըստ իս՝ ունենալ հենց փոքր և միջին բիզնեսի միջոցով, որպեսզի մարդիկ 3, 5, 10, 20, 30 հոգով զբաղվածության հարց լուծեն, պետության սոցիալական բեռը թեթևացնեն և հարկ ու տուրք մուծեն բյուջե, որպեսզի պետությունը կարողանա անվտանգության խնդիրներ ապահովի։ Ես չեմ հավատում, որ մեգակորպորացիաները գալու են Հայաստան և լայնածավալ ներդրումներով բազմահազարանոց աշխատատեղեր են ստեղծելու։

— Տեսնո՞ւմ եք համագործակցության հնարավորություն այլ ուժերի հետ, ովքեր են գաղափարական առումով Ձեզ մոտ կուսակցությունները, անձինք կամ դաշինքները, որոնց հետ ենթադրաբար կարող եք համագործակցության եզրեր գտնել։

— Ես առայժմ վաղաժամ եմ համարում որևէ համագործակցության մասին խոսել, որովհետև քաղաքական հարաբերություններում առաջին հերթին պետք է ֆիքսվես, որպես քաղաքական դաշտի սուբյեկտ, այնուհետ, նոր միայն դիրքավորվես ու փորձես հարաբերվել։ Քանի դեռ մենք հրապարակայնորեն չենք ֆիսքվել՝ մեր ուշադրությունը կենտրոնացված է բացառապես ներկուսակցական կազմակերպչական աշխատանքների վրա։ Իսկ բացառելու առումով՝ որևէ ֆանտաստիկայի ժանրից կրող է համարվել իշխանության կամ իշխանության արբանյակ հանդիսացող որևէ ուժի հետ համագործակցությունը։

— Քանի որ այժմ բավական շատացել են նորաստեղծ ուժերը, ապա ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ այդուհանդերձ որոշեցիքն կուսակցություն հիմնել, ինչո՞վ եք դուք տարբերվելու և առանձնանալու մյուսներից։

— Նախ՝ մեր կուսակցության կորիզը հանդիսացող մարդիկ դեռ 2019 թ-ից «Ինտելեկտուալ ակումբի» ֆորմատով բազմիցս փակ հանդիպումներ, հավաքներ ենք ունեցել և փորձել ենք հասնել առկա խնդիրների խորքայի հատվածներին փորձել ենք հասնել։ Մենք օդից չենք հայտ ներկայացրել։ 2020 թ-ի հոկտեմբեր-նոյեմբերի պատերազմը մեր հասարակության «նյարդը» կարելի ասել բացեց և մենք հասկացանք, որ անմասն մնալ այլևս հնարավոր չէ որոշումների ընդունմանը և պետք է հնարավորիս փորձել ազդել որոշումների վրա և տեղափոխել ռացիոնալ փուլ։ Ինչ վերաբերում է վերջին շրջանում ինտենսիվորեն բացվող կուսակցություններին՝ ես կարծում եմ, որ դա մարդկանց իրավունքի տիրույթում է, պարզապես ես մի փոքր վերապահում ունեմ, քանի որ կուսակցություն բացելը դարձել է ՍՊԸ բացելու նման մի բան և մարդիկ, ովքեր նախկինում հանրային որևէ ակտիվություն չեն ունեցել և ասելիք չեն ունեցել, որևէ իշխանության ժամանակ մեկ էլ հանկարծ սպասեցին, որ երկրի վրա արհավիրք եկավ և որոշեցին, որ պետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Ես սա համարում եմ մի փոքր ուշացած և պոստ-ֆակտում դրսևորում՝ տարբեր սկսնակ և նորելուկ ուժերի դեպքում։ Միաժամանակ, գտնում եմ, որ վատ չէ, որ հանրային պատասխանատվություն են փորձում ձևավորել և մրցակցային պայմաններում փորձում են իրենց տեղը ունենալ։ ժամանակը ցույց կտա, թե ով է ավելի մրցունակ։

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™