Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ադրբեջանը նոր զենքեր է գնում՝ դրանք Հայաստանի դեմ կիրառելու համար․ իսրայելցի քաղաքագետ

Հայացք դրսից

ArmDaily.am-ի «Հայացք դրսից» շարքում այսօր կներկայացնենք իսրայելցի քաղաքական մեկնաբան, պրոհայկական ակտիվիստ Յարոն Վեյսի հետ զրույցը։

-Ադրբեջանը պատրաստվում է 2 մլրդ ԱՄՆ դոլարի զինամթերք գնել Իսրայելից։ Ո՞ւմ դեմ է նա կիրառելու այդ զենքը՝ Հայաստանի՞, Իրանի՞։

-Ադրբեջանը միշտ ծրագրեր ունի Հայաստանի դեմ ու միայն Հայաստանի դեմ։ Սա է պատճառը, որ նրանք գնում են զինամթերք։ Իհարկե, նրանք վախենում են Իրանից և ուզում են լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ, նրանք ունեն մեծ թվով ադրբեջանցիներ, ովքեր ապրում են Իրանում։ Միակ պատճառը, որ նրանք զենք են գնում՝ դա Հայաստանի դեմ օգտագործելն է։ Սա հիմնավոր պատճառ է, որ Հայաստանի դաշնակից երկիրը դադարի Ադրբեջանին զենք վաճառել։ Ու պատճառը, որ Իսրայելը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին՝ շատ-շատ վտանգավոր է Հայաստանի համար և վտանգավոր է նաև Իսրայելի համար։ Որովհետև Թուրքիան ևս Ադրբեջանի դաշնակիցն է, սիրիացի ահաբեկիչները նույնպես դաշնակից են Ադրբեջանին, իսկ վերջիններս ատում են Իսրայելն ու նրան թշնամի համարում։ Իսրայելում մտավախություն ունեն, որ Ադրբեջանում մի օր կարող է իսլամիստական հեղափոխություն լինել և այս կարգի զինամթերքը կգործածվի հենց Իսրայելի դեմ։ Բացի այդ, մենք լսեցինք ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ գործած մարդկության դեմ հանցագործությւունների մասին։ Եվ հիմա Կանադային ու ԱՄՆ-ի պես երկրները կարող են դադարել Իսրայելին վաճառել այն մասնիկները, որոնք անհրաժեշտ են ռազմական արդյունաբերության ոլորտում արտադրանք տալու համար։ Դա կվնասի Իսրայելի ռազմական արտադրության ոլորտին, ինչը Իսրայելի պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասն է, և իհարկե դա վնասելու է նաև Իսրայելի տնտեսությանը։ Եվ այստեղ կարևոր է արձանագրել, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը վնաս է, թե Հայաստանին ու թե Իսրայելին։ Ցավոք, Իսրայելի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները կարճ են մտածում, ուզում են վաստակել շատ փող ու արագ՝ առանց դրանց հետևանքների մասին մտածելու։

-Դուք իսկապե՞ս հավատում եք, որ ԱՄՆ-ն կդադարի Իսրայելին այդ մասնիկները վաճառել ու ի՞նչ եք կարծում, Ձեր նշած վտանգների մասին Իսրայելի կառավարությունը չգիտի՞։

-Ես մտավախություն ունեմ, որ Բայդենի աշխատակազմը արգելանքի տակ կդնի Իսրայելի ռազմական արդյունաբերական ընկերություններին անհրաժեշտ պարագաներ մատակարարելը կամ վաճառելը։ Ես վախենում եմ, որ դա կարող է ապագայում իրականություն դառնալ։ Հիմա Իսրայելում ներքաղաքական ճգնաժամ է, Իսրայելի ղեկավարը պոպուլիստ է ու չեմ կարծում, թե նրանք հեռուն են մտածում, միակ բանը, որով զբաղված են՝ դա պոպուլիզմն է։ Ադրբեջանին զենք վաճառելու միակ պատճառն ըստ իս՝ փողերն են։ Ղեկավարներն ուզում են, որպեսզի մենք մտածենք, որ Ադրբեջանին ու Իսրայելին ստրատեգիական շահն է կապում։ բայց Ադրբեջանը մուսուլմանական երկիր է՝ Իրանի հետ հարևան, բայց ես որպես փորձագետ, ով հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին շատ երկար տարիներ, կարծում եմ, որ միակ պատճառը փողերն են։ Իհարկե Իսրայելի համար կարևոր են բարիդրացիական հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը Իրանին է հարևան, իսկ Իրանը Իսրայելի թշնամին է, բայց զենքերի վաճառքը պայմանավորված է փողով։ Բացի այդ, Իսրայելը նավթ է գնում Ադրբեջանից, ռազմական արդյունաբերությունն էլ ուզում է փող աշխատել ու միշտ ավելի հեշտ է պարզաբանել իրավիճակն, ասելով, թե Իսրայելին ու Ադրբեջանին ստրատեգիական հարաբերություններն են կապում։ Մեծ ամոթ է, որ Իսրայելը զինտեխնիկա է վաճառում բռնապետական երկրին հանուն փողի։ Սա շատ վտանգավոր քաղաքականություն է երկու երկրների համար, թե Իսրայելի,թե Հայաստանի համար։ Մենք բողոքում ենք զենքերի վաճառքի դեմ, մենք գիտենք, որ Ադրբեջանը ուզում է ավելի շատ զինամթերք ձեռք բերել ու մենք փորձում ենք դրան հակազդել։

-Այս պահի դրությամբ, արդյոք Ռուսաստանն է Հայաստանի լավագույն դաշնակիցը, թե նոր դաշնակիցներ է պետք փնտրել։

-Կարծում եմ, Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Այս դեպքում Հայաստանը կարող է հետևել Իսրայելի օրինակին, թե ինչպես Իսրայելը վերջին տարիներին վերականգնեց իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, չնայած այն բանին, որ Իսրայելի լավագույն դաշնակիցը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Հայաստանի համար քիչ է մեկ մեծ դաշնակից ունենալը, պետք է աջակցություն ունենալ նաև ԱՄՆ-ից և ԱՄՆ-ի հայկական սփյուռքի համար կարևոր է այս ուղղությամբ ծանր ու հետևողական աշխատանք տանել, որպեսզի այս ամենը իրականություն դառնա։

Հայկա Ալոյան

Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Արագած և Մեղրաշատ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Զարեհ Սինանյանը հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ
38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր
Առաջիկա շաբաթների ընթացքում մեր երկրի սահմաններից ոչ հեռու, մեծանում է հավանականությունը Թուրքիա-Իրան ռազմական բախումների․ Ժիրայր Սեֆիլյան
Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով ՔԿ-ում պաշտոնանկություն է եղել
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Աչաջուր գյուղի բնակչի առևանգման գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
Ղուկասավան բնակավայրում գործարկվելու է շչակ
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
ՊՆ N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ․ Թագուհի Թովմասյան
Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ
Լաչառներն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում․ Դավիթ Բաբայան
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Գնել Սանոսյանը հետևել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական քննարկումների առանցքում
Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը․ Խաչատուր Քոքոբելյան
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Հետք»
Ավազակային հարձակում՝ բանկի դիմաց. դիմակավորված տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց-Արտաշիսյան խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը
Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանում գործընկերոջ հետ քննարկել է STARMUS միջազգային փառատոնին վրացի գիտնականների մասնակցության հնարավորությունները
Բանկի ավանդատուի գումարը խարդախությամբ հափշտակելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Գորիսի համայնքապետարանը բոլորին հրավիրում է Գորիս՝ մասնակցելու համայնքում նախատեսվող տոնական միջոցառումներին
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ
Լատվիայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչեց որպես «ահաբեկչությանն աջակցող պետություն»
Հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցությամբ կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն` 1 ժամի դիմաց 1050 դրամ ժամավճարով
Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին
Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Նիկոլ Փաշինյան
Ընթանում է ԲԵՎԵՌԻ ԱԶԳ-ԲԱՆԱԿ խորագրով ճամբար-բանակումը երկրորդ տարիքային խմբի պատանիների մասնակցությամբ․ ֆոտոշարք
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օգոստոսի 15-26-ը ներառյալ արձակուրդ կմեկնի
Արցախում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է
Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին և ի՞նչ իրավիճակ է սահմանին. լրահոս
Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունները լրջորեն ծանրաբեռնված են․ վարչապետ
Օգոստոսի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 51 դեպք
Բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս գլխիվայր հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™