Պիտի բոլորը զգան, որ հայերը կան, կմնան ու կլինեն. հարցում (տեսանյութ) Եռաբլրում. Պաշտպանության նախարարը ֆիդայու թոռ էր, ինչի չի գալիս պատասխան տա սխալների համար Եռաբլրում. Գումարտակի թիկունքն արդեն դատարկ էր, եթե չնահանջեինք՝ ոչ մեկ ողջ չէր մնա Եռաբլրում. Մինչև հիմա ձայնն ականջիս մեջ է, կանչում էր՝ մամ, երևի երեխաս օգնություն էր ուզում, չհասա Եռաբլրում. Նարեկը չասաց, որ վիրավորի հետևից էր գնում, ասաց՝ մտնում է վիրահատության, հեռախոսն անջատվելու էր ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանը կորցրեց որևէ կարևորություն Ռուսաստանի համար. Արա Պապյան Իրենք թքած ունեն խորհրդարանական ընդդիմության բարձրացրած հարցերի վրա, ուստի, հասկանալի չէ, թե ինչու պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան. Նաիրա Զոհրաբյան «Արևիք» ազգային պարկում 1000 հա-ից ավել անտառային գոտի է հրդեհվել. Անտառագետ Արարատի մարզպետն իր գործարանից հեռացնո՞ւմ է ողջ սարքավորումները Թույլ չեն տալիս տեսակցել որդուս. Գագիկ Առուշանյան Ինչու Արմեն Սարգսյանն անձամբ չի այցելել Եռաբլուր Արդյոք Արմեն Սարգսյանը պատվաստվե՞լ է կորոնավիրուսի դեմ
Լավագույն տեսանյութերը. Youtube


ՀՀ Վճռաբեկ դատարանը հերթական ուղղորդիչ որոշումն է կայացրել

Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը երկու օր առաջ ստացել է 2011 թվականին կատարված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ 17.08.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին կայացրած՝ քրեադատավարական պրակտիկայի բարելավման և հստակեցման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող որոշումը:

Նշված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի, ով չէր համաձայնել ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով գործի վարույթը կարճելուն, քրեական հետապնդումը դադարեցնելուն և չէր ընդուել իրեն առաջադրված մեղադրանքը: Ընդհանուր կարգով շարունակված քննության ըթնացքում նախաքննական մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ գործով մեղադրյալի տանը, կից շինություններում, ինչպես նաև աշխատասենյակում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու մասին, սակայն դատարանը մերժել էր դրանք:

Այդ որոշումների դեմ դատախազության կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը ՀՀ Վերաքննիչ դատարանի 2020թ. հունվարի 10-ի որոշմամբ մերժվել է։

Դատարաններն իրենց որոշումը հիմնականում պատճառաբանել էին նրանով, որ ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ առկա է քրեական գործով վարույթը բացառող առերևույթ հանգամանք՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը: Իսկ նման պայմաններում բնակարանում/աշխատասենյակում խուզարկություն կատարելը կդիտվի անհամաչափ միջամտություն անձի՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների, մասնավորապես բնակարանի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը գտել էր, որ այն դեպքում, երբ առկա է վարույթը բացառող հանգամանք, սակայն առերևույթ հանցանք կատարած անձը համաձայն չէ այդ հիմքով վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն, քննությունը պետք է իրականացվի այնպիսի մեթոդների և գործիքակազմի գործադրմամբ, որոնց կիրառումը չի ենթադրում անձի իրավունքների և օրինական շահերի անհամաչափ միջամտություն:

Չհամաձայնելով ստորադաս դատարանների վերոնշյալ իրավական մոտեցումների հետ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կայացված որոշումների դեմ ներկայացել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:

Դատախազությունը ելել է այն դիրքորոշումից, որ անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհամաչափ գնահատվել զուտ այն փաստի ուժով, որ առերևույթ անցել են անձին պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Այն պայմաններում, երբ մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կաճելուն, վերջինիս վերագրվող արարքն ապացուցված համարելու, նրա մեղավորությունը կամ անմեղությունը հաստատելու համար պահանջվում է կատարել լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություն վերջինիս բնակավայրում կամ աշխատավայրում: Մինչդեռ ստորադաս դատարանների կայացրած նման որոշումների արդյունքում վարույթն իրականացնող մարմինը զրկվում է այդ հնարավորությունից: Դատարանների վերնշյալ հիմնավորումների ընդունման դեպքում, նմանատիպ իրավիճակներում վարույթն իրականցնող մարմինը պետք է զրկվի մի շարք քննչական ու դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից, օրինակ՝ դատարան ներկայացնել նամակագրության, փոսային, հեռագրական և այլ հաղորդումների, հեռախոսային խոսակցությունները լսելու վերաբերյալ միջնոդրություններ կամ առգրավել բանկային կամ ստանալ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկություններ, քանի որ դրանք ևս այս կամ այն կերպ միջատում են անձի անձնական կյանքի գաղտնիությանը:

Քննության առնելով դատախազության բողոքները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը լիովին համաձայնել է վերջինիս իրավական դիրքորոշումների հետ: Մասնավորապես, դատարանն ընդգծել է, որ այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ առկա է քրեական գործով վարույթը բացառող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը, սակայն մեղադրյալը համաձայնություն չի տվել այդ հիմքով վարույթը կաճելուն, վարույթը պետք է շարունակվի ընդհանուր կարգով, քրեադատավարական հնարավոր բոլոր միջոցներով պետք է կատարվի օբյեկտիվ, լրիվ և բազակողմանի քննություն՝ վերջնական դատավարական որոշում կայացնելու համար: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ այս պայմաններում մեղադրյալի համար կանխատեսելի է, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված բոլոր քննչական և դատավարական գործողությունները, որոնք ուղղված են անձի մեղքի ապացուցմանը, կարող են կատարվել: Այսինքն՝ վաղեմությունն անցնելու հիմքով վարույթի դադարեցման դեմ առարկելով՝ մեղադրյալն ընդունում է իր որոշ իրավունքների հնարավոր սահմանափակման, իսկ արդյունքում նաև՝ իր մեղավորության հաստատման ռիսկը:

Համաձայնելով նաև մյուս պատճառաբանությունների վերաբերյալ դատախազության դիրքորոշումների հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանի հետևությունները իրավաչափ չեն:

Ելնելով դրանից՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազության բողոքները բավարարել է մասնակիորեն, բեկանել է ստորադաս դատարանների վերոնշյալ որոշումները և գործն ուղարկել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Շիրակի մարզում ոստիկանության 27-ամյա աշխատակիցը Opel-ով բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար. Արման Մուսինյան
Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հոկտեմբերի 2-ին Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի տոմսը
Տիգրան Արզաքանցյանը նոր քաղաքական թիմ է ստեղծում
ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտության չլուծված խնդիրների լուծմանը
Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը
Երևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 289 մարդ
Հայտնի է` երբ կսկսվեն Covid-19-ի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Առուշանյանի և իր ընտանիքի միջոցներով, կարճ ժամանակահատվածում, ջոկատն ապահովվեց զրահաբաճկոններով, սաղավարտներով, ինժեներական պարագաներով, կապի միջոցներով. Քոչարյան
Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Այս պատերազմը պատերազմ չէր՝ այլ միակողմանի ջարդ էր. Սերոբ Գասպարյան
Պիտի բոլորը զգան, որ հայերը կան, կմնան ու կլինեն. հարցում (տեսանյութ)
Մակրոնի վրա հավկիթ նետած տղամարդուն ձերբակալել են
«Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամն իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին
Պատերազմին կարող էինք դիմակայել, եթե ողջ ազգը լիներ բռունցքված, սակայն Արցախը մասնատված էր, Հայաստանը՝ բաժան-բաժան եղած, նախկինների ու ներկաների մաշեցնող թեմաների պատանդ․ Աշոտ Ղուլյան
Արշակ Կարապետյանը զորամասերից մեկում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հուշաքարի մոտ անցկացված հոգեհանգստի կարգին
Մեր բոլոր պաշտպանության նախարարներին Ազատության հրապարակում պիտի ցցին հանեն. Պավլիկ Մանուկյան
«Լեքսուսի» վարորդը ճանապարհը չզիջելու պատճառով կրակել էր «Օպելի» ուղղությամբ
Պապիկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ շրջայցի ընթացքում քննարկել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հնարավորությունը
Байден привьется от коронавируса в третий раз (WP)
ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ դատական համակարգի խնդիրները
Եռաբլրում. Պաշտպանության նախարարը ֆիդայու թոռ էր, ինչի չի գալիս պատասխան տա սխալների համար
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Փաշինյանի որոշմամբ Լուսինե Ալեքսանյանն ազատվել է պաշտոնից
Հայկ Մարությանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին
Եռաբլրում. Գումարտակի թիկունքն արդեն դատարկ էր, եթե չնահանջեինք՝ ոչ մեկ ողջ չէր մնա
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի
Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է. Բյուջեի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ. Սեպտեմբերի 27-ն ամփոփ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Փրկարար ծառայությունն ամփոփել է աշխատանքային ամիսը
Վահրամ Դումանյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված խաչքարի բացմանը և այցելել է «Եռաբլուր»
Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է
Ջավախքում խաչքար է բացվել՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի
Եռաբլրում. Մինչև հիմա ձայնն ականջիս մեջ է, կանչում էր՝ մամ, երևի երեխաս օգնություն էր ուզում, չհասա
Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների հետ կապված ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հակոբ Արշակյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Սերոբ Գասպարյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Եռաբլրում. Նարեկը չասաց, որ վիրավորի հետևից էր գնում, ասաց՝ մտնում է վիրահատության, հեռախոսն անջատվելու էր
Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են
Պատերազմ, որ չպետք է լիներ. Գեղամ Նազարյան
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Պավլիկ Մանուկյանը.Դիտեք այսօր՝ 21.30-ին
Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները
Ռուստամ Մախմուդյանը կնշանակվի Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնում
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին Եվրոպայի խորհրդի չափանիշներին. ԵԽԽՎ զեկուցող
Մեկնարկում է շախմատի կանանց ԱԱ․ Հայաստանն այսօր կմրցի Ադրբեջանի ու Ֆրանսիայի հավաքականների հետ
Մակրոնի վրա ձվի նման առարկա են նետել (տեսանյութ)
Թբիլիսին կարող է հարթակ դառնալ Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների համար. Վրաստանի վարչապետ
Զորամիավորումներում անցկացվել են հիշատակի միջոցառումներ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™