«Հայաստանը թվերով». 2020 թ-ին մանկական մահացության դեպքերի աճ է արձանագրվել
Հասարակություն
«Հայաստանը թվերով» շարքի շրջանակներում ArmDaily.am-ն այս անգամ կանդրադառնա մանկական մահացություններին։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2020 թ-ին մանկական մահացության դեպքերի տոկոսային հարաբերակցությամբ աննախադեպ աճ է արձանագրվել։ Մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով 2020 թ-ին կազմել է 7,3 և նախորդ տարվա համեմատ աճել է 19,7 տոկոսով։
Հատկանշական է, որ 2020 թ-ից սկսած այս ցուցանիշը հիմնականում նվազման միտում է ունեցել։ Բացառություն են եղել 2005, 2006, 2010 և 2011 թթ-ը, այդ թվականներին մանկական մահացությունների թիվն ավելացել է համապատասխանաբար 6 տոկոսով, 11 տոկոսով, 9,6 և 1,8 տոկոսով։
Բարցարձակ թվերով 20 տարվա ընթացքում 1000 կենդանի ծնվածի հաշվով մանկական մահացության դեպքերը հաջողվել է 15,6 գործակցից հասցնել, 7,3 տոկոսի։ Ամենացածր մանկական մահացության դեպքերն արձանագրվել են 2019 թ-ին, երբ 1000 կենդանածինի հաշվով գործակիցը կազմել է 6.1։