Ինչպես ճիշտ ընտրել ճակնդեղ
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Ինչպես ընտրել...» շարքը։
Մեր ընթերցողին ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել ճիշտ սնունդ, որպեսզի այն լինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար և անվնաս:
Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում կարևոր փաստեր ճակնդեղի մասին:
Եթե դուք ցանկանում եք վայելել համեղ եւ օգտակար ճակնդեղ, այն պետք է կարողանաք ընտրել ճիշտ: Առաջին բանը, որ դուք պետք է իմանաք, թե ինչպես տարբերակել ճակնդեղի տարբեր տեսակները:
- Կերային ճակնդեղ գնել պետք չէ, Այն աճեցվում է կենդանիների կերերի համար:
- Շաքարի ճակնդեղն աճեցնում են հատուկ շաքար ստանալու համար:
- Մեզ հետ պետք է հետաքրքրի միայն երրորդ տեսակը՝ ուտելի ճակնդեղը։ Հենց այն է պայքարում բազմաթիվ հիվանդությունների դեմ, պահպանում է օրգանիզմը առողջության մեջ։ Սեղանի ճակնդեղն ավելի փոքր է քան կերայինը եւ շաքարինը: Սա է ամենադյուրին եւ առավել արդյունավետ տարբերաակման միջոցը: Միշտ չէ որ հեշտ է տարբերել ճակնդեղը ըստ տեսքի, պետք է նայել նրա չափին և քաշին:
Այն բանից հետո, երբ դուք համոզվեք, որ ճակնդեղը հենց սեղանի համար է, դուք պետք է ստուգեք այն արտաքնապես.
- Լավ ճակնդեղը պետք է լինի բարակ, բայց ամուր կեղեւով՝ առանց վնասվածքների:
- Դրա գույնը պետք է լինի մուգ կարմիր:
- Լավ կլինի, եթե դուք հնարավորություն ունենաք կտրել ճակնդեղը գնելուց առաջ: Դուք կարող եք համոզվել, որ բանջարեղենը հավասարաչափ է գունավորված: Չպետք է լինի սպիտակ միջուկ կամ վնասներ, քանի որ դա նիտրատների առկայության նշան է:
- Ավելի լավ է ձեռք բերել բազուկ, որի վրա դեռ կանաչ տերևներ կլինեն: Նախ, նրանք ցույց կտան, թե որքան երկար է այն պահվել, եւ երկրորդ, տերեւների մեջ նույնպես սննդարար նյութեր կան: