Հույս չունենաք՝ չեմ զոհվելու. Հերոսը (տեսանյութ)
Հերոսը
Սուրեն Եսայանը բանակ էր զորակոչվել 2020-ի ամռանը։ Նա հաղթանդամ էր, 1.93 հասակով այս պատանին գիտեր հինգ լեզու, սիրում էր սպորտով զբաղվել, շախմատ խաղալ ու կարդալ։ Չնայած իր հաղթանդամ տեսքին` խաղաղասեր էր, հավասարակշռված, բարի ու հսկաներին բնորոշ ներողամտությամբ էր վերաբերում կողքիններին վնասել փորձողներին։ Սակայն եթե պիտի կռիվ տար, նա միանշանակ հաղթող էր՝ պատմում են ընկերները։
Սուրենի համար Հայաստանը ամենաբարձր արժեքն էր, որ կարող էր յուրաքանչյուր հայ կյանքում ունենալ։ Միշտ ասել է՝ հայրենիքից վեր արժեք չի կարող լինել։ Սուրենը ընկերների շրջանում մեծ հարգանք ու ակնածանք էր վայելում, նա փաստացի լիդեր էր, միաժամանակ մանկական պարզություն ու մաքրություն ուներ, արդարամիտ էր։ Վերջին անգամ խոսել են Սուրենի հետ հոկտեմբերի 10-ին, երբ նա Հադրութում էր։ Սուրենն ասում էր, որ զոհվել չի պատրաստում՝ դեռ այնքան երազանքներ ու նպատակներ ունի...
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրագրող՝ Հայկա Ալոյան
Օպերատոր՝ Էրիկ Թովմասյան